«Հրապարակ»․ Հեծանիվը մոռացանք, ծրագիրը չաշխատեց

«Հրապարակ»․ Հեծանիվը մոռացանք, ծրագիրը չաշխատեց

Tue, 10 Mar 2026 11:45:19 +0400


«Կուկուռուզ-պեռաշկի-սուջուխ» օպերացիայից առաջ Փաշինյանը հանրությանը զբաղեցնում էր հեծանվավազքով՝ օրական 20-30 կիլոմետր ճանապարհ էր անցնում․ նրան մե՛կ կարելի էր տեսնել Դիլիջանի ոլորաններին, մե՛կ՝ Երեւանի մատույցներում, մինչեւ անգամ Բեռլինում ու Լոնդոնում էր հեծանիվ վարում։ «Հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես»,- կատակում էր Փաշինյանը: Փաշինյանի՝ հեծանիվ վարելու ակտիվ շրջանում սկսվեց հանրակրթական ուսումնական հաստատություններին հեծանիվների տրամադրումը, 2024-ից սկսվեց դպրոցականների համար ՀՀ վարչապետի գավաթի համար խճուղային հեծանվավազքի մրցաշարերի անցկացումը: ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ դրեց ծրագիր՝ հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման եւ երթեւեկության այլընտրանքային ձեւերի խթանման միջոցառումների անցկացման մասին, որն ուղղված է հեծանիվները՝ որպես երթեւեկության միջոց, առավել ակտիվ օգտագործելուն:

Ծրագրի շրջանակներում ուսում­նական հաստատությունների ուսանողները, աշխատակիցները եւ նրանց ընտանիքի անդամները հնարավորություն կունենան վարկով հեծանիվ ձեռք բերել, իսկ վարկերի տոկոսադրույքները պետությունը կսուբսիդավորի, քանի որ դա նպաստում է «հանրության շրջանում ֆիզիկական առողջ ակտիվության բարձրացմանը, հանրային երթեւեկության այլընտրանքային ձեւերի զարգացմանը»:

Նախագծից 1 տարի անց գրավոր հարցում ուղարկեցինք ԿԳՄՍՆ, որպեսզի տեղեկանանք, թե նշված ծրագրի շրջանակներում որքան արժե 1 հեծանիվը, եւ հեծանիվ ձեռք բերելու համար մինչ օրս քանի անձ է դիմել՝ այդ ծրագրից օգտվելու: Նախարարությունից պատասխանել են. «Հեծանիվի, ներառյալ հեծանիվի հետ միաժամանակ գնվող սաղավարտի, ծնկների բարձիկների եւ ձեռնոցների գնման համար տրամադրվող վարկի գումարը կարող է կազմել մինչեւ 300 հազար դրամ՝ հիմք ընդունելով 2025 թ․ մարտի 27-ի 341-Ն որոշումը: Միաժամանակ հայտնում ենք, որ 2025-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կնքել է պայմանագրեր՝ հետեւյալ բանկերի հետ․ «Էվոկաբանկ» ԲԲԸ, «Ֆասթբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ եւ «Յունիբանկ» ԲԲԸ»:

Քանի որ նախարարությունից չպատասխանեցին, թե քանի անձ է դիմել ծրագրից օգտվելու համար, ուստի հարցումներ ուղարկեցինք նաեւ բանկերին, որոնց հետ նախարարությունը պայմանագիր է կնքել: Խնդրեցինք պատասխանել, թե քանի անձ է դիմել բանկ: «Հայէկոնոմբանկ»-ից հայտնեցին, որ հայցվող տեղեկությունը Բանկի ներքին գաղտնի տեղեկատվություն է, եւ իրենք իրավասու չեն տրամադրել: «Ֆասթբանկ»-ից պատասխանեցին, որ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցության շրջանակներում հեծանիվների եւ համապատասխան պարագաների ձեռքբերման վարկավորման ծրագիրը դեռ չի մեկնարկել, հայտերը դեռ չեն ընդունվում, հետեւաբար, շահառուների վերաբերյալ տվյալներ չկան, եւ ծրագիրը նախապատրաստական փուլում է: «Էվոկաբանկը» մեր հարցմանը չպատասխանեց:

Նկատենք, որ հեծանիվ վարողներն ասում են, որ ո՛չ Երեւանում, ո՛չ մարզերում հեծանվային ուղիների բացակայության պատճառով խիստ վտանգավոր է հեծանիվ վարելը, եւ անգամ հեծանիվ ունեցողները խուսափում են այն որպես փոխադրամիջոց օգտագործելուց։ Օրինակ, Երեւանում հեծանիվ վարելու համար պետք է Փաշինյանի թիկնազորը նախապես ճանապարհ բացի եւ երթեւեկությունը կանգնեցնի, որ անփորձանք մի քանի կիլոմետր վարես։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է

Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է Tue, 10 Mar…

23 րոպե ago

Ալիևի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է առաջիկա ընտրություններում

Ալիևի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է առաջիկա ընտրություններում Tue, 10 Mar 2026 15:26:36 +0400 Փետրվար ամսվա…

27 րոպե ago

Ես կապ չունեմ. Ինչ հայտարարեց Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողը

Ես կապ չունեմ. Ինչ հայտարարեց Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողը Tue, 10 Mar 2026 15:23:40…

30 րոպե ago

Մաքրելը քիչ է. ո՞վ է կազմակերպելու քաղաքացիների հանգիստը մեր այգիներում

Մաքրելը քիչ է. ո՞վ է կազմակերպելու քաղաքացիների հանգիստը մեր այգիներում Tue, 10 Mar 2026 15:15:12…

38 րոպե ago

Աստված չանի՝ մեկը իմ օրը ընկնի. Նարեկ Օհանյանի հայտարարությունը

Աստված չանի՝ մեկը իմ օրը ընկնի. Նարեկ Օհանյանի հայտարարությունը Tue, 10 Mar 2026 15:12:30 +0400…

41 րոպե ago

Ինքնաձիգը, որով սպանել են Վալոդյա Գրիգորյանին, հաշվառված է եղել Արծիվ 1 ջոկատին

Ինքնաձիգը, որով սպանել են Վալոդյա Գրիգորյանին, հաշվառված է եղել Արծիվ 1 ջոկատին Tue, 10 Mar…

52 րոպե ago