Ի՞նչ են թաքցնում Պապիկյանն ու Փաշինյանը. բողոքի ակցիա

Ի՞նչ են թաքցնում Պապիկյանն ու Փաշինյանը. բողոքի ակցիա

Tue, 10 Mar 2026 11:59:59 +0400


«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես հայտնի է,պնդում են, որ Ադրբեջանը ներխուժումներ է իրականացրել Հայաստանի սուվերեն տարածք։ Այս մասին հերթական հայտարարությունն է արել կուսակցության անդամ Նարեկ Պարոնյանը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում։

Պարոնյանի խոսքով՝ օրեր առաջ կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը հրատապ մամուլի ասուլիս էր հրավիրել և ներկայացրել ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ ադրբեջանական կողմը հերթական անգամ առաջխաղացում է ունեցել Հայաստանի տարածքում։ Նա նշել է, որ կուսակցությունն ունի փաստաթղթեր և արբանյակային լուսանկարներ, որոնք, ըստ նրանց, ապացուցում են այդ ներխուժումները։

Նարեկ Պարոնյանը լրագրողներին ներկայացրել է համապատասխան նյութերը և հայտնել, որ դրանք պատրաստվում են փոխանցել Պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով պարզաբանում, թե ինչու պետական կառույցները չեն տեղեկացրել հասարակությանը հնարավոր ներխուժումների մասին։

Նրա ներկայացմամբ՝ ադրբեջանական ստորաբաժանումները առաջխաղացում են ունեցել Վարդենիսի տարածաշրջանում, որտեղ, ըստ նրա, կառուցվել են դիրքեր և իրականացվել են ամրաշինական աշխատանքներ։ Պարոնյանը պնդում է, որ այդ տարածքներում փորվել են խրամատներ և ստեղծվել են ռազմական դիրքեր, որոնք հնարավորություն են տալիս վերահսկել շրջակա տարածքները։

Նրա խոսքով՝ ներկայացված լուսանկարներից երևում է, որ մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը այդ դիրքերը գոյություն չեն ունեցել։ Ըստ նրա՝ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում վերահսկողության տակ են հայտնվել Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներ, այդ թվում՝ Սոթքի հանքի տարածքը, ինչպես նաև հարակից գյուղերը, ճանապարհները և արոտավայրերը։

Պարոնյանը նաև նշել է, որ իրենց տվյալներով՝ 2025 թվականի ընթացքում Հայաստանը տարածքային կորուստներ է ունեցել ոչ միայն Վարդենիսի շրջանում, այլև Ջերմուկի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ներկայացված փաստերը հակասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարություններին, թե նշված ժամանակահատվածում Հայաստանը տարածքներ չի կորցրել։

«Փաստերն ապացուցում են, որ Ադրբեջանը կտոր- կտոր ներխուժում է Հայաստան, վերցնում է մեր հայրենիքի տարածքները, իսկ այս իշխանությունները ստում են»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը հարվածներ է ամերիկյան ավիաբազաներին

Իրանը հարվածներ է ամերիկյան ավիաբազաներին Wed, 18 Nov 2026 12:00:39 +0400 Իրանը հայտնել է, որ…

19 րոպե ago

Ֆինանսների նախարարը Նարեկ Կարապետյանի երկու հարցին էլ չկարողացավ պատասխանել

Ֆինանսների նախարարը Նարեկ Կարապետյանի երկու հարցին էլ չկարողացավ պատասխանել Wed, 18 Nov 2026 11:49:46 +0400…

29 րոպե ago

Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լինի. նրանք շարունակելու են նորանոր զիջումներ պահանջել

Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լինի. նրանք շարունակելու են նորանոր զիջումներ պահանջել Wed, 18 Nov…

31 րոպե ago

«Հրապարակ». Դպրոցը որոշել են լուծարել. ծնողները դեմ են

«Հրապարակ». Դպրոցը որոշել են լուծարել. ծնողները դեմ են Wed, 18 Nov 2026 11:45:44 +0400 Կառավարության…

33 րոպե ago

Ակցիայի մասնակիցները բանան թողեցին վարչապետին

Ակցիայի մասնակիցները բանան թողեցին վարչապետին Wed, 18 Nov 2026 11:45:36 +0400 Latest news from Հրապարակ…

34 րոպե ago

Նիկոլ Փաշինյան ջան, հանցավորությունը գնալով աճու՞մ ա, թե՞ իրավապահները գործեր են «սարքում»

Նիկոլ Փաշինյան ջան, հանցավորությունը գնալով աճու՞մ ա, թե՞ իրավապահները գործեր են «սարքում» Wed, 18 Nov…

38 րոպե ago