Ինչ են գողացել Պանթեոնից. ինչ է սպասվում

Ինչ են գողացել Պանթեոնից. ինչ է սպասվում

Tue, 10 Mar 2026 12:08:24 +0400


Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը հրապարակել է Երևանի Պանթեոն 1-ից արված մի շարք լուսանկարներ և անդրադարձել այնտեղ առկա խնդիրներին։

Նրա խոսքով՝ ժամանակին պանթեոնում գտնվող հուշաքարերից շատերը ունեցել են բրոնզից պատրաստված կիսանդրիներ, լուսանկարներ կամ այլ հուշատախտակներ, սակայն դրանք գողացվել են։ Հայրումյանը նշում է, որ նման դեպքերը սկսվել են հատկապես 1994 թվականից հետո, երբ այդ բրոնզե տարրերը ապամոնտաժվել և վաճառվել են որպես մետաղի ջարդոն։

Ակտիվիստը շեշտում է, որ այս գործողություններին մասնակցել են հասարակության տարբեր ներկայացուցիչներ՝ ինչպես գողացողները, այնպես էլ նրանք, ովքեր ընդունել կամ ձուլել են գողացված մետաղը։ Նրա համոզմամբ՝ հասարակությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի նման վարքագծի նկատմամբ և գնահատի այն մարդկանց աշխատանքը, ովքեր փորձում են պահպանել և խնամել պատմական հուշակոթողները։

Հայրումյանը նաև կոչ է արել քաղաքացիներին միանալ նախաձեռնությանը և մարտի 14-ին՝ առավոտյան ժամը 09:00-ից, այցելել Պանթեոն 1՝ տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Իրենք միլիոններ են ստանում, սահման պահողին 180 հազար դրամ են տալիս

«Հրապարակ». Իրենք միլիոններ են ստանում, սահման պահողին 180 հազար դրամ են տալիս Wed, 18 Nov…

13 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն ընդմիջումից հետո չի վերադարձել բյուջեի քննարկմանը

Նիկոլ Փաշինյանն ընդմիջումից հետո չի վերադարձել բյուջեի քննարկմանը Wed, 18 Nov 2026 12:36:14 +0400 Latest…

22 րոպե ago

Մենք չենք հրաժարվել ո՛չ դոլարից, ո՛չ եվրոյից. Պուտին

Մենք չենք հրաժարվել ո՛չ դոլարից, ո՛չ եվրոյից. Պուտին Wed, 18 Nov 2026 12:30:34 +0400 Ռուսաստանը…

28 րոպե ago

Գլխատում կատարած ադրբեջանցի զինվորականները պատասխանատվության կենթարկվեն

Գլխատում կատարած ադրբեջանցի զինվորականները պատասխանատվության կենթարկվեն Wed, 18 Nov 2026 12:30:32 +0400 Latest news from…

28 րոպե ago

Ինքնիշխանության կորստի ավելի վատ օրինակ կա՞, քան երկրիդ ծննդականը հակառակորդի ցուցումով փոխելը

Ինքնիշխանության կորստի ավելի վատ օրինակ կա՞, քան երկրիդ ծննդականը հակառակորդի ցուցումով փոխելը Wed, 18 Nov…

43 րոպե ago

«Հրապարակ». Եթե մարդը խելագար չէ, կանի՞ նման բան` ինչ-որ նպատակի համար, եթե նպատակն էլ չկա

«Հրապարակ». Եթե մարդը խելագար չէ, կանի՞ նման բան` ինչ-որ նպատակի համար, եթե նպատակն էլ չկա…

43 րոպե ago