Չի´լինելու այնպես, որ փակ սենյակում սկսենք սիրուն բառեր, սիրուն նախադասություններ մտածել

Չի´լինելու այնպես, որ փակ սենյակում սկսենք սիրուն բառեր, սիրուն նախադասություններ մտածել

Tue, 10 Mar 2026 12:24:42 +0400


Վերջին շրջանում հանդիպումների ժամանակ ինձ հաճախ հարցնում են, թե ի՞նչ կարգախոսով ենք մենք գնալու ընտրությունների։
Մի բան հաստատ կարող եմ ասել. չի´ լինելու այնպես, որ փակ սենյակում սկսենք սիրուն բառեր, սիրուն նախադասություններ մտածել։ Կարգախոսը պետք է լինի բնական՝ մարդկանցից, իրական կյանքից եկող։

Ես ամեն օր հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվում՝ բոլոր սոցիալական խավերի, տարբեր տարիքների։
Ի՞նչ են ուզում մարդիկ.
– Որ իրենց երկրում հանգիստ, անվտանգ ապրեն,
– Որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված
– Որ երկրում արդար բարքեր լինեն,
– Որ երիտասարդները չմտածեն երկրից հեռանալու մասին,
– Որ երեխա ունենալը ոչ թե բեռ համարվի, այլ՝ երջանկություն, որ տուն ունենալը ոչ թե երազանք լինի, այլ՝ լուծվող հարց,
– Որ բիզնեսը լինի պաշտպանված,
– Որ գյուղում ապրելը լինի եկամտաբեր ու շահավետ,
– Որ առաջ գնա գիտելիք, աշխատասիրություն ունեցողը, ոչ թե սրա-նրա բարեկամը,
– Որ պետական կառավարման համակարգում արժանի տեղ զբաղեցնեն կրթված, ազնիվ մարդիկ, գիտելիք ու փորձ ունեցողները, ոչ թե՝ ըստ կուսակցական պատկանելության,
– Որ երկրում լինի ներքին համերաշխության մթնոլորտ, ոչ թե բոլորը բոլորին ատեն կամ նախանձեն,
– Որ մարդիկ կարողանան իրենց կյանքը տարիներով իրենց երկրում պլանավորել, որ տարեցտարի աճ ու զարգացում լինի,
– Որ մեր երկիրն ունենա դաշնակիցներ,
– Որ հայը հաղթահարի այսօրվա խեղճությունը,
– Որ հայը նորից դառնա աշխարհում հարգված, հեղինակություն վայելող, իր ազգակցին օգնող։
Առաջին հայացքից՝ սրանք պարզ, հասարակ մարդկային ցանկություններ են։ Բայց հենց այս հասարակ ցանկություններից է ձևավորվում հանրային մթնոլորտը, որն օգնում է ունենալ դրական մտածող, ստեղծող հասարակություն, հենց այդ մթնոլորտն է ստեղծում ամուր, անվտանգ երկիր։ Այնպես որ, կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու։ Այդ կարգախոսը պիտի լինի մեր հասարակության ընդհանուր առաջարկը՝ մեր երկրի զարգացման, ապագայի համար։ Պիտի իր մեջ ամփոփի մեր հավաքական առաջարկը մեր երկրին, Առաջարկը՝ Հայաստանին։
Մենք այդպես էլ անելու ենք։ Այդ կարգախոսը մենք միասին պիտի ստեղծենք և միասին էլ իրականություն դարձնենք։

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աննախադեպ խցանումներ՝ Երևանում․ մարդիկ Նոր Նորքից Կենտրոն ոտքով են իջնում

Աննախադեպ խցանումներ՝ Երևանում․ մարդիկ Նոր Նորքից Կենտրոն ոտքով են իջնում Tue, 26 May 2026 15:00:37…

29 րոպե ago

Միակ համազարկը, որ ժողովուրդը ծափերով կողջունի՝ Նիկոլի հեռանալն է

Միակ համազարկը, որ ժողովուրդը ծափերով կողջունի՝ Նիկոլի հեռանալն է Tue, 26 May 2026 14:45:41 +0400…

44 րոպե ago

Մարդիկ հոգնել են դատարկ խոսքերից ու փոխադարձ վիրավորանքներից․ Ծառուկյան

Մարդիկ հոգնել են դատարկ խոսքերից ու փոխադարձ վիրավորանքներից․ Ծառուկյան Tue, 26 May 2026 14:37:05 +0400…

52 րոպե ago

ՀԱՊԿ-ի սահմանների մոտ լարված իրավիճակ է ձևավորվում․ Շոյգու

ՀԱՊԿ-ի սահմանների մոտ լարված իրավիճակ է ձևավորվում․ Շոյգու Tue, 26 May 2026 14:30:58 +0400 «Սարմատ»…

58 րոպե ago

Կադրեր Գրիբոյեդովի նորակառույցում բռնկված հրդեհից

Կադրեր Գրիբոյեդովի նորակառույցում բռնկված հրդեհից Tue, 26 May 2026 14:20:26 +0400 Latest news from Secure…

1 ժամ ago

Նկատելով պատշգամբում կանգնած Սրբազանին՝ Փաշինյանն ու թիմը գլխիկոր անցան

Նկատելով պատշգամբում կանգնած Սրբազանին՝ Փաշինյանն ու թիմը գլխիկոր անցան Tue, 26 May 2026 14:15:45 +0400…

1 ժամ ago