Ինչ դեր է խաղալու Վրաստանը ՀՀ ընտրություններում

Ինչ դեր է խաղալու Վրաստանը ՀՀ ընտրություններում

Tue, 10 Mar 2026 13:15:34 +0400


Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Վրաստան։ Առաջին հայացքից դա ոչնչով աչքի չընկնող իրադարձություն է, առավել եւս՝ որեւէ կերպ սենսացիոն իրադարձություն համարել չի կարելի։ Ի վերջո, Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ չկան սուր հակասություններ։ Հայաստանն այսօրվա դրությամբ ունի երկու բաց սահման՝ Իրանի եւ Վրաստանի հետ։ Իրանը ռեգիոնում դիտարկվում է որպես կայունության ու անդորրի բալանսն ապահովող ուժ։ Իսկ Վրաստանը պարզապես հանգիստ եւ խաղաղ հարեւան-բարեկամ երկիր է։ Սակայն, ամեն դեպքում, այդ այցն ուշադրության արժանի է՝ գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը եւ հիշեցնում, որ 2024 թվականի հունվարին Վրաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, եւ երկուստեք թերեւս կար ցանկություն՝ այդ ձեւը բովանդակությամբ լցնելու։

Տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպումը, իսկ Սիգնախիում անցկացվեց հայ-վրացական տնտեսական համագործակցության հարցերով 15-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Երկկողմ օրակարգը, նաեւ հաշվի առնելով ներկայում ռեգիոնում տիրող անհանգիստ վիճակը, բավականին մեծ է, եւ այս այցելությամբ բոլոր հարցերը սպառել հնարավոր չէ, սակայն, այցի հետ կապված եւ այցի ընթացքում Փաշինյանի արած հայտարարություններում հնարավոր չէ չզգալ նախընտրական շրջանին հատուկ նոտաներ։ Օրինակ այն, որ Փաշինյանը շեշտում է, թե Վրաստանի աջակցությունը զգում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման հարցում։

Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Ադրբեջանի տարածքով ոչ մի գնացք չի անցել, միայն Վրաստանի տարածքով են գնացքներն անցել, իսկ հիմա անցնում են թե՛ Ադրբեջանի տարածքով, թե՛ Վրաստանի։ Իհարկե, սրանք սոսկ նախընտրական հայտարարություններ չեն, ըստ Մարկեդոնովի, սակայն կարելի է համարել, որ, ըստ էության, Հայաստանը սկսել է ամբողջովին ապրել նախընտրական օրակարգով։ Հատկապես, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում խաղաղության, համագործակցության եւ Հայաստանի՝ ռեգիոնալ հանգույց դարձնելու թեմաները դառնալու են ՔՊ-ի ծրագրային առաջնահերթ թեզիսները։ Մարկեդոնովի տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընտրողներին ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ բոլոր առաջնորդները՝ թե՛ հարեւան երկրների, թե՛ մեծ տերությունների, այսպես թե այնպես, իրեն աջակցում են։ Դա ուզում է ներհայաստանյան կյանքում որպես ազդակ ծառայեցնել, որ այլ ուժեր ու այլընտրանքներ նրանց կողմից չեն դիտարկվում՝ ամփոփում է ռուս քաղաքագետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարլզ III թագավորի բժշկին մահացած են գտել․ ամուսի՞նն է սպանել

Չարլզ III թագավորի բժշկին մահացած են գտել․ ամուսի՞նն է սպանել Wed, 07 Oct 2026 23:00:35…

8 րոպե ago

Հայաստանի համար սա ռազմավարական ռիսկ է․ Դավթյան

Հայաստանի համար սա ռազմավարական ռիսկ է․ Դավթյան Wed, 07 Oct 2026 22:46:59 +0400 ՌԴ ԱԳՆ…

22 րոպե ago

2 խոշոր կինոընկերություններ միաձուլվեցին

2 խոշոր կինոընկերություններ միաձուլվեցին Wed, 07 Oct 2026 22:30:49 +0400 Paramount ընկերությունը ավարտել է Warner…

38 րոպե ago

Հաջողությունը հանդիպումների ընթացքում է առաջանում

Հաջողությունը հանդիպումների ընթացքում է առաջանում Wed, 07 Oct 2026 22:18:14 +0400 Latest news from Secure…

50 րոպե ago

Հաջորդ տարի նոր միջոցներ ու հնարավորություններ կլինեն կին գործարարների համար

Հաջորդ տարի նոր միջոցներ ու հնարավորություններ կլինեն կին գործարարների համար Wed, 07 Oct 2026 22:15:15…

53 րոպե ago

Լեգիտիմության ամբողջական բացակայություն

Լեգիտիմության ամբողջական բացակայություն Wed, 07 Oct 2026 22:15:14 +0400 ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իր…

53 րոպե ago