Փարիզյան «ֆրիաշկի»

Փարիզյան «ֆրիաշկի»

Tue, 10 Mar 2026 14:45:30 +0400


Ֆրանսիայում կարտոֆիլով պիրյաշկին առանձին «պաշտոնական» անուն չունի։ Այսինքն՝ սովորական Pirozhki է, որի միջուկը ոչ թե խաշած կամ տրորած կարտոֆիլն է, այլ ֆրանսիական կարտոֆիլը (French fries)։ Խմորը նույնն է, միջուկը՝ փոխված ։
Հիշեցնում եմ նրա համար, որ Փաշինյանի այցը Ֆրանսիա՝ մեծ հաշվով, հիշեցնելու է միայն պիրյաշկի-փարթի։ Անկեղծ ասած՝ նրանից այլ սպասելիք հանրային գիտակցության մեջ վաղուց չի մնացել։

Այս ֆոնի վրա Ֆրանսիայի հետ բանակցությունները, աշխատանքային այցը, պաշտոնական հանդիպումները եթե փորձեն ներկայացնել որպես բարձր մակարդակի դիվանագիտական գործընթաց՝ հանրության աչքում դժվար թե լրջություն առաջացնեն։ Պարզ պատճառով․ երբ քաղաքականության լրջությունը տարիներով փոխարինվում է շոուով, հասարակությունն էլ դիվանագիտությունը սկսում է ընկալել որպես քաղաքական խոհանոցային շոու։

Դրա համար էլ միշտ բարձրաձայնվում է նույն պարզ միտքը՝ երկրի ղեկավարը պետք է լրջության մեջ մնա, որովհետև պետության հեղինակությունը քաղաքական սթենդափի ժանր չի սիրում։

Այս ֆոնի վրա Մակրոնը շատ լավ տեղեկացված կլինի այնտեղ պաշտոնական այցով գնացածի «պիրյաշկիական դիվանագիտության» մասին։ Եվ ֆրանսիական քաղաքավարությամբ անպայման կառաջարկի հյուրին իր սիրած ուտելիքը՝ նույն այդ French fries-ը։
Կմտնեն փակ սենյակ, կդնեն սեղանին փարիզյան ֆրիաշկին, և այնտեղ, հավանաբար, կբեմադրվի նոր դիվանագիտական ժանր՝ «Ֆրիաշկու դիվանագիտություն»։ Փաթեթը հայկական, միջուկը՝ ֆրանսիական։

Հետո Փաշինյանը կվերադառնա Երևան ու այստեղ էլ կներկայացնի նոր արտաքին քաղաքական մոդելը՝ արդեն տեղական արտադրությամբ պերյաշկին։ Ներսում՝ ֆրանսիական ֆրի՝ դրսից՝ հայրենասիրական խմոր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սառույցը հալվու՞մ է․ ԱՄՆ-ն և Վրաստանը բանակցել են

Սառույցը հալվու՞մ է․ ԱՄՆ-ն և Վրաստանը բանակցել են Tue, 31 Mar 2026 03:00:00 +0400 Վրաստանի…

56 րոպե ago

Զելենսկին պատրաստ է Զատկի տոնին հրադադար հաստատել

Զելենսկին պատրաստ է Զատկի տոնին հրադադար հաստատել Tue, 31 Mar 2026 02:00:51 +0400 Ուկրաինայի նախագահ…

2 ժամ ago

Իրանի առաջնորդը ուղերձով դիմել է ժողովրդին

Իրանի առաջնորդը ուղերձով դիմել է ժողովրդին Tue, 31 Mar 2026 01:00:30 +0400 Իրանի նոր Գերագույն…

3 ժամ ago

Թուրքիան կրկին մեղադրում է՝ Իրանից հարձակում է եղել

Թուրքիան կրկին մեղադրում է՝ Իրանից հարձակում է եղել Tue, 31 Mar 2026 00:45:21 +0400 Թուրքիայի…

3 ժամ ago

Հոր պատճառով հեռանում է երկրից

Հոր պատճառով հեռանում է երկրից Tue, 31 Mar 2026 00:30:32 +0400 Մեծ Բրիտանիայում արքայադուստր Բեաթրիսն…

3 ժամ ago

Ինտերնետ կապը դեռ ընդհատված է Իրանում

Ինտերնետ կապը դեռ ընդհատված է Իրանում Tue, 31 Mar 2026 00:15:45 +0400 Իրանում արդեն մեկ…

4 ժամ ago