Նոր սերիալ․ «Քուն ու դադար չունի մեր վարչապետը»

Նոր սերիալ․ «Քուն ու դադար չունի մեր վարչապետը»

Tue, 10 Mar 2026 16:45:05 +0400


Ինչ որ բան փոխվել է մարդկանց գիտակցության մեջ։ Եթե առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում էր անում, ու հանրությունը «վրա էր տալիս» , այսօր այլևս ուշադրություն չեն դարձնում նրա ասածի, գրածի վրա։ Օրինակ՝ գրել է, որ Ֆրանսիա է գնում։ Էլ «Գնալդ լինի, գալդ չլինի» ու նմանատիպ գրառումներ շատ քիչ կան։ Հասարակական տրամադրությունը փոխվել է։ Ամիսներ առաջ հենց այդ մասին էի գրում՝ «մի անդրադարձեք Փաշինյանին», սակայն հիմա հասկանում եմ, որ դա ևս սխալ էր. ամեն ինչ ունի իր հասունացման ժամանակը։ Ատելությունը, հիասթափությունը, բարկությունը զգացումներ են, որոնք մարդիկ պետք է անցնեին, որպեսզի հասնեին այն աստիճանի, որ դառնան անտարբեր։ Փաշինյանը հասել է անտարբերության փուլին, երբ հանրությունը նրանից այլևս սպասելիք չունի, երբ նրա գրածին այլևս չեն արձագանքում, երբ լրջությամբ չեն վերաբերվում նրան։ Դա է պատճառը, որ երբ նա ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա», հիմնական արձագանքը գալիս է միայն միօրինակ ֆեյքերի կողմից ու նրանցից, ովքեր դեռևս «խաբվածության շրջանից» դուրս չեն եկել։ Ֆեյքերը ծիծաղելիության աստիճանի են հասցնում Փաշինյանի ամեն մի գրառումը։ Գրում են միօրինակ, զորօրինակ․ «Քուն ու դադար չունի մեր Վարչապետը։ Հանուն մեր հայրենիքի , ամեն ինչ անում է որ խաղաղություն ու բարիք բերի։ Ձեզ հաջողություն, սիրելի Վարչապետ»։ Ես հենց սա էի ուզում, որ Փաշինյանի էջում միայն դրական գրառումներ լինեն։ Այնքան շատ, որ հանրությունը զարմանա՝ մեկը չկա՞, որ դրա պորտը տեղը դնի։ Շատերը կան, բայց նրանք այլևս անմասն են փաշինյանական շոուին ու հասել են անտարբերության։

Դրանով ավարտվում է փաշինյանական շրջանը, որտեղ երբեմն իրադրությունը ձևավորում էին զգացումները։ Հիմա դրանք փոխարինվել են լռությամբ ու անտարբերությամբ, և դա ամենաուժեղ արձագանքն է՝ ավելի խոսուն, քան ամենաակտիվ հակադարձումը։ Նրա ֆեյսբուքյան էջում կեցցեներ են, իսկ դրանից դուրս մերկ իրականությունն է։ Մեկ մարդու թատրոն։ Դժգույն, դժբախտ, ծիծաղելի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Պապ, այս երգը քեզ համար է». Վալոդյա Գրիգորյանի դուստրը երգ է նվիրել հորը

«Պապ, այս երգը քեզ համար է». Վալոդյա Գրիգորյանի դուստրը երգ է նվիրել հորը Tue, 17…

4 րոպե ago

«Հրապարակ»․ Այդ հանձնաժողովն իշխանություններին պաշտպանելու համար չի ստեղծվել

«Հրապարակ»․ Այդ հանձնաժողովն իշխանություններին պաշտպանելու համար չի ստեղծվել Tue, 17 Nov 2026 09:45:20 +0400 Հոկտեմբերի…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Հանրային հեռուստաընկերության դեմ կգրոհեին, եթե հաղորդումը մոնտաժեինք

«Հրապարակ»․ Հանրային հեռուստաընկերության դեմ կգրոհեին, եթե հաղորդումը մոնտաժեինք Tue, 17 Nov 2026 09:15:26 +0400 Կիրակի…

49 րոպե ago

Մի խաբվեք

Մի խաբվեք Tue, 17 Nov 2026 09:00:51 +0400 Եթե կարծում եք, թե Մասիս Մելքոնյանին պատժելու…

1 ժամ ago

«Հրապարակ». Պալաչը Մեքսիկայի բուհում ուսանելու տեղեկանք է ներկայացրել

«Հրապարակ». Պալաչը Մեքսիկայի բուհում ուսանելու տեղեկանք է ներկայացրել Tue, 17 Nov 2026 08:45:15 +0400 Դեկտեմբերի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են

«Հրապարակ»․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Tue, 17 Nov 2026 08:15:22 +0400 Մեր տեղեկություններով,…

2 ժամ ago