8 օրում կորցրել են 11 թանկարժեք ԱԹՍ
Tue, 10 Mar 2026 17:30:11 +0400
Միացյալ Նահանգները Իրանի դեմ իրականացվող ռազմարշավի առաջին ութ օրերի ընթացքում կորցրել է 11 հատ MQ-9 Reaper հետախուզա-գրոհային նշանակության անօդաչու թռչող սարք։ Նշենք, որ այս տեսակի ԱԹՍ-ները համարվում են շատ թանկարժեք եւ մեկ միավորն արժի ոչ պակաս, քան 30 միլիոն դոլար, ըստ փորձագիտական գնահատումների։ Այս մասին հայտնում է CBS-ը։ MQ-9 Reaper ԱԹՍ-ները օգտագործվում են ամերիկյան զինուժի կողմից հետախուզական դիտարկումներ եւ կետային հարվածներ իրականացնելու համար։