Ամենալավ «սոցիոլոգիան» համեմատությունն է՝ Փաշինյանի այցի եւ «Ուժեղ Հայաստանի» միջոցառման միջեւ

Ամենալավ «սոցիոլոգիան» համեմատությունն է՝ Փաշինյանի այցի եւ «Ուժեղ Հայաստանի» միջոցառման միջեւ

Tue, 10 Mar 2026 18:15:06 +0400


Բոլոր նրանք, ովքեր դեռ հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ազատ եւ մրցակցային ընտրություններ կազմակերպել, պետք է տեսնեն, թե ինչ է տեղի ունենում, երբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այցելում են մարզեր: Մարտի 7-ին Երեւանից վերադառնում էի Արմավիր, Մեծամոր եւ Արմավիր քաղաքների միջեւ ընկած ընդամենը 6 կիլոմետրանոց հատվածում հաշվեցի ոստիկանության պարեկային ծառայության կողմից կանգնեցված 5-ից ավելի ավտոբուս եւ նույնքան էլ մարդատար մեքենա: Հետո պարզեցի, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն Արմավիր քաղաքում այդ օրը բացում էր իր կենտրոնական գրասենյակը, եւ դրանք կուսակցության անդամներին եւ համակիրներին Արմավիր տանող ավտոբուսներն ու մեքենաներն են: Ոստիկանությունը ցուցադրաբար հետապնդում եւ կանգնեցնում էր մեքենաները, խոչընդոտում մարդկանց ազատ տեղաշարժը՝ միայն այն պատճառով, որ նրանք Փաշինյանի քաղաքական հակառակորդներն են, պայքարում են Հայաստանը փաշինյանական ռեժիմից ազատագրելու համար:

Ի՞նչ է ասել Փաշինյանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, երբ հանձնարարել է պատժիչ գործողություններ իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ, ո՞րն է եղել նրանց նպատակը: Ասել է՝ նախարար Սարգսյան, ցույց տվեք այդ մարդկանց մեր իշխանության ամբողջ ուժը, ճնշեք նրանց «նոր Հայաստանի» ամբողջ հզորությամբ: Արփինե Սարգսյանն ասել է, որ այդ առաջադրանքը կկատարի բարձր մակարդակով, հետո մտածել է, թե ինչպես ցույց տա իրենց իշխանության ամբողջ հզորությունը, եւ հանձնարարել է պարեկային ծառայության ղեկավարին՝ ճանապարհի այդ հատվածում կենտրոնացնել որքան հնարավոր է մեծ թվով պարեկային ծառայության մեքենաներ, ցուցադրաբար հետապնդել եւ հերթով կանգնեցրել է այդ միջոցառման մասնակիցների մեքենաները, որ ոչ միայն իրենք, այլեւ այդ ճանապարհով անցնող մարդիկ տեսնեն, թե ինչպիսի ուժ ունեն իրենք, որ կարող են բոլորին զրկել մեքենա վարելու հնարավորությունից, որտեղ ուզենան, կանգնեցնեն մեքենաները, տուգանքներ գրեն: Փաշինյանն ուզում է մարդկանց մոտ վախ ներշնչել, բայց վախի փոխարեն միայն զզվանք է առաջացնում:

Մարդը, որը չի հանդուրժում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, չի կարող հանդուրժել նաեւ մարդկանց ազատ ընտրության իրավունքը: Միակ տարբերությունն այն է, որ մի քանի տասնյակ մեքենաների եւ մի քանի հարյուր մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտելու համար կարող են կենտրոնացնել ոստիկանական ուժեր, բայց միլիոնից ավելի ընտրողների ազատ կամարտահայտությունը դժվար է ոստիկանական ուժերով խոչընդոտել, Փաշինյանը չի կարող ամեն տան կամ շենքի մուտքի մոտ մի ոստիկան կամ պարեկային ծառայության մեքենա կանգնեցնել, որ դրանք մարդկանց թույլ չտան տնից դուրս գալ, գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել իրեն իշխանազրկելու համար: Փաշինյանն իր գործողություններով ցույց է տալիս, թե որքան խղճուկ եւ վախեցած է, որ իր բռնապետական հանցախմբի միակ հույսը մնացել են մի քանի հարյուր կամ հազար ոստիկանները: Սա տեսնում եւ հասկանում են նույն ոստիկանները, նույնիսկ՝ Փաշինյանի ամենամոլեռանդ պաշտպանները: Վախեցնելու փոխարեն ի ցույց են դնում իրենց վախեցած վիճակը:

Թե ով է Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժը, ով է իշխանության հիմնական ահուսարսափը, երեւաց ոչ միայն այդ ոստիկանական միջոցառումից, այլեւ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված մարդկանց բազմությունից: Ես մասնակից եմ եղել վերջին 36 տարիներին տեղի ունեցած բոլոր համապետական ընտրություններին եւ նախընտրական շրջանում ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակների մոտ հավաքված մարդկանց բազմությունից կարող եմ հասկանալ, թե ում են մարդիկ համարում իշխանության հիմնական մրցակից, որ ուժի հետ են կապում փոփոխությունների հույսը: Դա հնարավոր չէ բեմականացնել, հնարավոր չէ փողով կամ պարտադրանքով մարդկանց հավաքել: Եթե այդպես լիներ, Փաշինյանը եւ նրա իշխանությունը բոլորից շատ փող ու վարչական լծակն ունեն, բայց նույնիսկ Փաշինյանին եւ նրա իշխանության ներկայացուցիչներին չի հաջողվում փողով եւ լծակներով այդքան մարդկանց կաշառել կամ նրա հետ հանդիպումներին բերման ենթարկել:

Հիմա ամենաշատ քննարկվող հարցը սոցիոլոգիական հարցումներն են, տարբեր ուժերի կամ անձանց ունեցած վարկանիշները: Վերցրեք մեկ շաբաթ առաջ Փաշինյանի՝ Արմավիր կատարած այցի տեսագրությունը եւ համեմատեք «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի բացման միջոցառման տեսագրության հետ, համեմատեք մասնակիցների թիվը, եւ դա կլինի ամենալավ, ամենաազնիվ սոցիոլոգիական հարցումը: Փաշինյանի ռեժիմն անդառնալիորեն կարցրել է հանրային աջակցությունը եւ, ինչպես ամեն մի բռնապետ, մնացել է վախ տարածելու ու ապօրինություն գործադրելու հույսին: Ինչպիսի՜ ողորմելի վախճան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հերոսի ցավից հաճու՞յք եք ստանում

Հերոսի ցավից հաճու՞յք եք ստանում Tue, 28 Apr 2026 12:50:58 +0400 Պահեստազորի գնդապետ, «Սրբազան պայքար»…

2 րոպե ago

Նոր անձնագրեր՝ առանց Արարատի

Նոր անձնագրեր՝ առանց Արարատի Tue, 28 Apr 2026 12:50:18 +0400 Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման…

2 րոպե ago

«Հրապարակ». Չհրաժարվեցին ահռելի պարգեւավճարներից, կարգի չբերեցին առնետների բուծարան դարձած նկուղները

«Հրապարակ». Չհրաժարվեցին ահռելի պարգեւավճարներից, կարգի չբերեցին առնետների բուծարան դարձած նկուղները Tue, 28 Apr 2026 12:45:02…

7 րոպե ago

Նա օրինակ է եղել բոլորի համար

Նա օրինակ է եղել բոլորի համար Tue, 28 Apr 2026 12:42:14 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության…

10 րոպե ago

Պահանջել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների և հայ ռազմագերիների ազատ արձակումը․ 6 հայկական կուսակցությունների համատեղ նամակը

Պահանջել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների և հայ ռազմագերիների ազատ արձակումը․ 6 հայկական կուսակցությունների համատեղ նամակը Tue,…

26 րոպե ago

«Հրապարակ». Անհետ կորած 4 հազար քաղաքացիների ճակատագիրը հրատապ հարց է ադրբեջանցիների համար

«Հրապարակ». Անհետ կորած 4 հազար քաղաքացիների ճակատագիրը հրատապ հարց է ադրբեջանցիների համար Tue, 28 Apr…

37 րոպե ago