Պահանջում եմ, որ Սուրեն Պապիկյանը ներողություն խնդրի հանրությունից և հրաժարական տա

Պահանջում եմ, որ Սուրեն Պապիկյանը ներողություն խնդրի հանրությունից և հրաժարական տա

Tue, 10 Mar 2026 20:45:00 +0400


Այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա անցկացրին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Ակցիայի ընթացքում մասնակիցները գերատեսչությանը փոխանցեցին մի փաստաթուղթ, որն արձանագրում է Ադրբեջանի զինված ուժերի նոր ներխուժումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Փաստաթղթում ներառված են տվյալներ ադրբեջանական կողմի դիրքային առաջխաղացումների, ամրացումների և համապատասխան կոորդինատների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ի նոր ներխուժումների մասին տեղեկատվությունն ավելի վաղ հրապարակել էր նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Միասնության թեւեր» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասում է. «Ակցիան պլանավորված էր` որպես շարունակություն օրեր առաջ «Միասնության թևեր» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հայտնի, հրատապ ասուլիսի շրջանակներում ներկայացրած փաստական հանգամանքների հետ, ըստ որի` ադրբեջանական զինված ուժերը դիրքային առաջխաղացում են ունեցել 2025 թվականի ամռանը` հուլիսի 31-ից, օգոստոսի 19-ից ընկած ժամանակահատվածում` առնվազն երկու ուղղություններով` Գեղարքունիքի և Ջերմուկի հատվածներում: Այս ամենին ի պատասխան Պաշտպանության նախարարն իրեն թույլ է տվել անվանարկել և պնդել է, թե Արման Թաթոյանը ստում է: Դրան հաջորդեցին մեր հորդորները և պահանջները, որպեսզի մերկապարանոց հայտարարությունների փոխարեն արվեն փաստական հայտարարություններ` եթե սուտ է, ապա պետք է ներկայացնեն փաստեր, ըստ որոնց` Թաթոյանի ներկայացրած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս ամենին հաջորդեց անկախ լրագրողների հետաքննությունը, որի համաձայն հրապարակվեցին նաև ԶԼՄ-ների կողմից ձեռքբերված արբանյակային լուսանկարներ, որոնք ևս հաստատեցին մեր ներկայացրած տեղեկությունները: Այս ամենին էլ հաջորդեց մեր երիտասարդական թևի արդար զայրույթը: Ակցիայի նպատակն այն էր, որ եթե պաշտպանության նախարարը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, չունի ճշգրիտ տեղեկություններ տեղանքային նկարագրությունների վերաբերյալ, ապա չունի անելիք: Նրանք պարտավոր են այդ տեղեկությունները տրամադրել հանրությանը: Ես պահանջում եմ, որ ՊՆ Սուրեն Պապիկյանը ներողություն խնդրի հանրությունից և հրաժարականի դիմում ներկայացնի: Չի կարող ստեղծվել պատրանք, որ 2026-ին այս խղճուկ իշխանությունը մարդկանց խաբի, թե իբրև խաղաղություն է բերում: Խաղաղությունը չի կարող քողարկվել լռությամբ և վախերով: Չտեսնելու տալով, կամ պայմանավորվածություններ ձեռք բերելով, չի կարող այնպես լինել, որ Ադրբեջանը ներթափանցի մեր ինքնիշխան տարածք: Մենք լինելու ենք հետևողական և գնալու ենք մինչև վերջ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանի կսմթոցից հետո նույնիսկ մահացածներն են հետապնդվում

Ռուսաստանի կսմթոցից հետո նույնիսկ մահացածներն են հետապնդվում Tue, 25 Aug 2026 17:15:12 +0400 Նիկոլ Փաշինյանը…

10 րոպե ago

Քանի՞ կուսակցություն է անցել Ղազախստանի խորհրդարան

Քանի՞ կուսակցություն է անցել Ղազախստանի խորհրդարան Tue, 25 Aug 2026 17:00:56 +0400 Ղազախստանում հինգ կուսակցություններ…

24 րոպե ago

Փաշինյանը քարոզարշավին բացում էր մարդկանց վերքը, քրքրում, որ քվե ստանա. Վարդևանյան

Փաշինյանը քարոզարշավին բացում էր մարդկանց վերքը, քրքրում, որ քվե ստանա. Վարդևանյան Tue, 25 Aug 2026…

32 րոպե ago

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը Tue, 25 Aug 2026 16:47:11 +0400 Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի…

38 րոպե ago

Հայկական դպրոցների դեմ սահմանափակումներ չկան․ Թուրքիան հերքեց

Հայկական դպրոցների դեմ սահմանափակումներ չկան․ Թուրքիան հերքեց Tue, 25 Aug 2026 16:45:22 +0400 Թուրքիայի նախագահականի…

39 րոպե ago

Իսրայելում սպանել են «կովկասյան մաֆիայի» առաջնորդին․ ո՞վ էր նա

Իսրայելում սպանել են «կովկասյան մաֆիայի» առաջնորդին․ ո՞վ էր նա Tue, 25 Aug 2026 16:30:15 +0400…

55 րոպե ago