Քննարկում են Մոջթաբա Խամենեիին ոչնչացնելու տարբերակները
Tue, 10 Mar 2026 22:30:00 +0400
Իսրայելը Միացյալ Նահանգների աջակցությամբ կարող է նախապատրաստել Իրանի նորընտիր Գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի ոչնչացման տարբերակները։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը, հավելելով, որ կրտսեր Խամենեին այն գործիչներից է, ով զիջումների պատրաստ չէ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ հաղորդման, իր խորհրդականներին հայտարարել է, որ աջակցում է կրտսեր Խամենեիին ոչնչացնելու գաղափարը, եթե հանկարծ պարզվի, որ նա էլ անզիջում գծի կողմնակից է։ Թրամփը ցանկանում է, որ նոր առաջնորդի օրոք Իրանը հրաժարվի միջուկային նախագծից։ Կրտսեր Խամենեիին Միացյալ Նահանգներում համարում են կոշտ քաղաքական գործիչ եւ հույս չունեն, որ նա կհրաժարվի Իրանը միջուկային զենքով օժտելու գաղափարից։