Չեմպիոնների լիգան վերադառնում է. ի՞նչ հանդիպումներ կան այսօր
Tue, 10 Mar 2026 22:45:00 +0400
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 1/8 եզրափակիչի հանդիպումները։ Մարտի 10-ին եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում կկայանան փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղերը։
Առաջին խաղում թուրքական «Գալաթասարայը» սեփական հարկի տակ կընդունի անգլիական «Լիվերպուլին»։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:45-ին։
Նույն օրը կկայանան ևս երեք հանդիպումներ։ Իտալական «Ատալանտան» ուժերը կչափի գերմանական «Բավարիայի» հետ, իսպանական «Աթլետիկո Մադրիդը» կմրցի անգլիական «Տոտենհեմի» դեմ, իսկ անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» կհյուրընկալի կատալոնական «Բարսելոնային»։ Այս երեք խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին՝ 00:00-ին։