«Հրապարակ»․ Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու

«Հրապարակ»․ Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու

Wed, 11 Mar 2026 08:00:00 +0400


Արդեն որերորդ շաբաթն է՝ բժիշկներն ահազանգում են, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներ­դրումից հետո իրենց ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծացել է, սակայն նախորդ ամիսների համեմատ ավելի ցածր աշխատավարձ են ստացել։ Իսկ ոմանց աշխատավարձը մոտ 50 տոկոսով նվազել է։ Թե ինչ հաշվարկ է գործում, ինչու է բուժաշխատողների աշխատավարձը նվազել, առողջապահության նախարարությունից հստակ պարզաբանում չեն ներկայացնում։ Օրերս ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրին Ազգային ժողովի դիմաց՝ խորհրդարանական խմբակցություններին խնդրելով ուշադրություն դարձնել բուժաշխատողների աշխատավարձերի խնդրին։ Մենք տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքը որոշել է աշխատանքային քննարկում անցկացնել ուրբաթ օրը, հրավիրել մի շարք ԲԿ-ների ներկայացուցիչների: Հրավեր է ուղարկվել նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ քննարկելու ստեղծված աբսուրդ իրավիճակը։ Աշխատանքային քննարկման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրադադար՝ պատժամիջոցների մեղմացման դիմա՞ց․ ԱՄՆ-ն ակտիվանում է

Հրադադար՝ պատժամիջոցների մեղմացման դիմա՞ց․ ԱՄՆ-ն ակտիվանում է Fri, 01 May 2026 14:00:57 +0400 Ռուսաստանը և…

25 րոպե ago

Wildberries-ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները

Wildberries-ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները Fri, 01 May 2026 13:55:15 +0400…

31 րոպե ago

Երթից առաջ Փաշինյանը ոստիկաններին հրահանգ տվեց

Երթից առաջ Փաշինյանը ոստիկաններին հրահանգ տվեց Fri, 01 May 2026 13:46:50 +0400 Քիչ անց հրապարակում…

39 րոպե ago

Կարմիր դրոշներով ու վզկապներով գնում էինք Տաշիրի հրապարակ․․․

Կարմիր դրոշներով ու վզկապներով գնում էինք Տաշիրի հրապարակ․․․ Fri, 01 May 2026 13:45:18 +0400 Փաշինյանը…

41 րոպե ago

Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ

Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ Fri, 01 May 2026…

42 րոպե ago

Փաշինյանի կալոնան մնացել է այլ մեքենաների ետեւում․ պարեկների գործողությունները

Փաշինյանի կալոնան մնացել է այլ մեքենաների ետեւում․ պարեկների գործողությունները Fri, 01 May 2026 13:41:11 +0400…

45 րոպե ago