«Հրապարակ». ՔՊ-ի թիրախում պատանիներն ու տարեցներն են

«Հրապարակ». ՔՊ-ի թիրախում պատանիներն ու տարեցներն են

Wed, 11 Mar 2026 08:45:04 +0400


Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ նախընտրական քարոզչության մարտավարությունը երկու թիրախային ուղղվածություն ունի՝ «աշխատել» 18-22 տարեկան, քաղաքականությունից հեռու, հոսանքի տակ հեշտ ընկնող երիտասարդության վրա եւ տատիկ-պապիկների: Այս երկու տարիքային խմբին են գլխավորապես ուղղված ՔՊ-ի ասելիքն ու անելիքը, քանի որ հասկանում են` միջին վիճակագրական գիտակից քաղաքացուն դժվար է համոզել, որ իրենց ընտրեն։ Պատահական չէ, որ Փաշինյանն ու թիմը տարատեսակ մեյմունությունների են դիմում, դիսկոտեկներ կազմակերպում, երգում-պարում դրա համար: Ի դեպ, ապրիլի սկզբին հերթական դիսկոտեկն է լինելու՝ «Վարչաբենդի» մասնակցությամբ, իսկ 65 պլյուս տարիքային խմբի համար գործարկեցին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը եւ կենսաթոշակների բարձրացումը: Ընդ որում, ապահովագրության համակարգի գործարկումից ի վեր բուժաշխատողների վարձատրությունը նվազել է: Իսկ կենսաթոշակների անգամ մինչեւ 10 հազար դրամ բարձրացումը «ռիսկային որոշում» է համարվել, եւ այս մասին հենց կառավարության եզրակացության մեջ է արձանագրված: Ըստ էության, բյուջեի հաշվին մարդկանց կաշառելու Փաշինյանի ճարահատյալ ձեռնարկը ծանր է նստելու ՀՀ պետական բյուջեի, հետեւաբար՝ ողջ հասարակության վրա, եւ այդ մասին զգուշացրել է ֆինանսների նախարարությունը։

Կառավարությունը, հիշեցնենք, մարտի 5-ի նիստում ընդունեց ապրիլի 1-ից թոշակների բարձրացման մասին որոշումը, ըստ որի՝ 600 հազար կենսաթոշակառուի ամսական թոշակն ապրիլի 1-ից կբարձրանա․ նվազագույն կենսաթոշակ ստացողներինը՝ 10 հազար դրամով, մյուսներինը` ավելի նվազ չափով։ Կենսաթոշակների, նպաստների չափի ավելացումը պետբյուջեի վրա տարեկան 78.7 մլրդ դրամի կամ ավելի քան 208 մլն դոլարի հավելյալ ծախս է նշանակում, ինչը մտադիր են կատարել 2025թ. տնտեսական աճի հաշվին, սակայն ֆինանսների նախարարությունը, պարզվում է, համաձայն չէ այս որոշման հետ եւ նախագծի ամփոփաթերթում ռիսկային է գնահատել թոշակների բարձրացումը, քանի որ «նախագծով հստակ գնահատված չեն ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները»։

Թոշակների բարձրացման մասին առաջինն անոնսած Նիկոլ Փաշինյանը դեռեւս փետրվարի 25-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ «Հայաստանում 2025թ. տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, եւ Հայաստանի քաղաքացիներն այդ աճի արդյունքը պետք է տեսնեն իրենց կյանքում։ Կարծում եմ՝ հենց իրենք՝ թոշակառուները, այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետեւ հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առեւտուր անում՝ այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը ՀՀ-ում կրճատվի»։ Մինչդեռ ֆինանսների նախարարությունը հակադարձում է․ «Հստակեցված չեն գնահատված ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները»։ Այս մասին նախագծի ամփոփաթերթում կարծիք է հայտնել պատկան մարմինը՝ առաջարկելով ներկայացնել ոլորտի այլ ծրագրերի օպտիմալացման առաջարկություններ, որոնց տնտեսումների հաշվին հնարավոր կլինի իրականացնել հավելյալ ծախսերի ֆինանսավորումը։ Նախարարությունը նաեւ առաջարկել է տարվա ընթացքում կատարված տնտեսումներն ու հավելյալ ռեսուրսներն առաջնահերթ ուղղել արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ այսուհետ ձեռնպահ մնալ նոր պարտավորություններ առաջացնող նախաձեռնություններից։

«Հաշվի առնելով ներկայացված առաջարկի քաղաքական եւ սոցիալական հնչեղությունը՝ այդուհանդերձ, ֆիսկալ կայունության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է 2026թ. եւ հետագա տարիների համար ընթացիկ ծախսերի էական աճին, ինչը հանգեցնելու է հետագա տարիներին բազային բյուջեի սոցիալական ծախսերի զգալի իներցիոն աճերի եւ էապես սահմանափակելու է ՀՀ կառավարության՝ այլ ուղղություններով ծախսեր իրականացնելու հնարավորությունները: Եթե վերջինիս ավելացնենք առկա ֆիսկալ սահմանափակումները, ինչպես նաեւ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից բխող՝ ընթացիկ ծախսերի գծով զգալի ֆիսկալ ճնշումները եւ բազմաթիվ այլ ուղղություններով գեներացվող հավելյալ ծախսային կարիքները 2026թ. եւ հետագա տարիների համար, ներկայացված առաջարկը համարում ենք բավականին ռիսկային»,- նշել է նախարարությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես պիտի բաշխվեն մանդատները. մանրամասներ

Ինչպես պիտի բաշխվեն մանդատները. մանրամասներ Wed, 11 Mar 2026 13:41:31 +0400 Փետրվարի 7-ից ուժի մեջ…

18 րոպե ago

Իրանը խնդրանքով դիմել է տարածաշրջանի երկրներին

Իրանը խնդրանքով դիմել է տարածաշրջանի երկրներին Wed, 11 Mar 2026 13:30:37 +0400 Իրանի զինուժը մուսուլման…

29 րոպե ago

Գլխավոր դատախազը վերացրել է զորամասում զինվորի մահվան դեպքով՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը վերացրել է զորամասում զինվորի մահվան դեպքով՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը Wed, 11 Mar…

40 րոպե ago

«Հրապարակ». Սահմանամերձ Դովեղ մտնող միակ ճանապարհը՝ կիսափլված, դպրոցը՝ կիսատ

«Հրապարակ». Սահմանամերձ Դովեղ մտնող միակ ճանապարհը՝ կիսափլված, դպրոցը՝ կիսատ Wed, 11 Mar 2026 13:15:36 +0400…

44 րոպե ago

WarGonzo-ն զոհվել է

WarGonzo-ն զոհվել է Wed, 11 Mar 2026 13:14:48 +0400 Ռուսական «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը…

45 րոպե ago

Ով է ՀՀ հաջորդ վարչապետը. ինչ են ցույց տալիս հարցումները

Ով է ՀՀ հաջորդ վարչապետը. ինչ են ցույց տալիս հարցումները Wed, 11 Mar 2026 13:03:05…

57 րոպե ago