Վայրենություն

Վայրենություն

Wed, 11 Mar 2026 09:00:00 +0400


Հասարակության կուլտուրայի, հումանիզմի մակարդակը որոշելու տասնյակ, գուցե` հարյուրավոր չափորոշիչներ կան, սկսած կենցաղավարության կանոններից, վերջացրած մարդկային շփումներով ու ավանդույթներով: Բայց դրանց թվում երկու շատ կարեւոր ցուցիչ կա, որոնք խոսում են այն մասին, թե ինչպիսին է տվյալ հասարակությունը: Դա շրջակա միջավայրի` բնության եւ կենդանիների նկատմամբ հանրային վերաբերմունքն է: Այն հասարակությունը, որտեղ կենդանիների հանդեպ սադիստական, սպառողական վերաբերմունք կա, չի կարող բարձրակարգ համարվել: Նույնը` ծառի ու ծաղկի, բնական ռեսուրսների նկատմամբ վերաբերմունքին է վերաբերում: Երբ տեսնում ես, թե ինչ բարբարոսությամբ ու անփութությամբ են վարվում բնության հանդեպ մեր հասարակությունը եւ իշխանությունը, հասկանում ես, որ մի հետամնաց աֆրիկյան երկրում անգամ երեւի նման վայրենություն չկա: Որովհետեւ ցանկացած բանական մարդ հասկանում է, որ ծառը, ծաղիկը, խնամված բնությունը մաքուր օդ է, հաճելի միջավայր, առողջություն: Իսկ դրանց բացակայությունը` հիվանդություններ, կարճատեւ կյանք, տգեղ ու աղքատիկ պեյզաժ: Ո՞վ կարող է բանական բացատրություն տալ այն ամենին, ինչը վերջին տարիներին անում է Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքում։ Ոչ ոք: Ինչո՞ւ են կանաչ ծառերը հատվում, դրանք փոխարինվում շիվերով, երբ քաղաքում հազարավոր հեկտարներ կան, որտեղ կարելի է նոր ծառեր տնկել` առանց հներին ձեռք տալու: Ինչո՞ւ է Երեւանի կանաչապատման ՊՈԱԿ-ը դարձել ծառ հատող, այլ ոչ թե ծառ տնկող կազմակերպություն: Այս ի՞նչ պաթոլոգիկ ատելություն է բուսականության նկատմամբ: Եվ ինչո՞ւ հանրության կարծիքը հաշվի չի առնվում: Մենք պարբերաբար հայտնաբերում ենք, որ այսուայնտեղ ծառեր են հատվել, եւ դրա մեղավորները չեն պատժվում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ծանր կորուստ՝ բլոգեր Նինա Տիտանյանի ընտանիքում

Ծանր կորուստ՝ բլոգեր Նինա Տիտանյանի ընտանիքում Wed, 11 Mar 2026 12:36:36 +0400 Բլոգեր, հումորիստ Նինա…

7 րոպե ago

Ադրբեջանում հայ պատանդների մարմնից այրելու միջոցով հեռացրել են խաչի դաջվածքները

Ադրբեջանում հայ պատանդների մարմնից այրելու միջոցով հեռացրել են խաչի դաջվածքները Wed, 11 Mar 2026 12:31:53…

11 րոպե ago

Հայկական թաղամասն Իրանում հարվածի թիրախ է դարձել

Հայկական թաղամասն Իրանում հարվածի թիրախ է դարձել Wed, 11 Mar 2026 12:30:34 +0400 Ամերիկա-իսրայելական դաշինքի…

13 րոպե ago

Դուք էլ եք կեղծարա՞ր, պարոն Բեգոյան. Հարց` քաղաքապետարանի պաշտոնյային

Դուք էլ եք կեղծարա՞ր, պարոն Բեգոյան. Հարց` քաղաքապետարանի պաշտոնյային Wed, 11 Mar 2026 12:29:08 +0400…

14 րոպե ago

1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ

1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ Wed, 11 Mar 2026 12:23:05 +0400 Բժիշկ Գևորգ Գրիգորյանը անդրադարձել…

20 րոպե ago

Արմեն Բեգոյանը վրդովվեց. «Ինչ անենք, դեղձի ծա՞ռ տնկենք»

Արմեն Բեգոյանը վրդովվեց. «Ինչ անենք, դեղձի ծա՞ռ տնկենք» Wed, 11 Mar 2026 12:21:36 +0400 Latest…

22 րոպե ago