Իրանում ՌԴ հյուպատոսության աշխատակիցներ են տուժել
Wed, 11 Mar 2026 10:37:36 +0400
Իրանում հրթիռակոծության հետևանքով տուժել են Ռուսաստանի հյուպատոսության մի քանի աշխատակիցներ: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 8-ին Սպահան քաղաքում ՝ մոտակայքում գտնվող նահանգապետի վարչակազմի վրա հարձակման հետևանքով։
«Ծառայողական շենքում և բնակարաններում ապակիներ են ջարդվել, մի քանի աշխատակիցներ շպրտվել են պայթունի ալիքից։ Բարեբախտաբար, զոհեր և լուրջ վնասվածքներ չկան», – հստակեցրել է նա։
Մոսկվայում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների վրա հարձակումները համարում են միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար փաստաթղթերի կոպիտ խախտում, ինչպիսիք են 1961 թ. դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան և 1963 թ. հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան:
«Բոլոր կողմերից պահանջում ենք խստորեն պահպանել դիվանագիտական օբյեկտների անձեռնմխելիությունը, հրաժարվել նրանց անձնակազմի անվտանգության, կյանքի և առողջության դեմ ոտնձգություններից», – նշել Է Զախարովան: Ռուսական կողմը հակամարտության մասնակիցներին կոչ է անում անհապաղ վերջ դնել ռազմական դիմակայությանը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: