«Հրապարակ»․ Հենց փող է պետք, հիշում են Սաշիկին

«Հրապարակ»․ Հենց փող է պետք, հիշում են Սաշիկին

Wed, 11 Mar 2026 11:15:41 +0400


ՀՀ երրորդ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ հայտնվում է քրեական լրահոսում, ինչ-որ գումարներ վճարում, վնաս փոխհատուցում ու էլի անհետանում: Տպավորություն է, որ նրա դեմ մի ահռելի ինստիտուտ է աշխատում: Երեկ էլ Հակակոռուպցիոն դատարանը լուր տարածեց, թե Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, երբ եղբայրը պաշտպանության նախարար էր։ Մեղադրանքի համաձայն` նա 2001-2018 թթ. իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցներ է հափշտակել` վատնելու եղանակով։ Ինչ վատնում է դա, այն էլ՝ 17 տարի շարունակ, չեն ասում:

Աբսուրդն այն է, որ Սաշիկ Սարգսյանը երկրում չէ, եւ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով կալանքի միջնորդությունը, որոշել են, որ բարձր է նրա կողմից փախուստի դիմելու ռիսկը, եւ կիրառել են կալանք՝ հետախուզում հայտարարելով: Սաշիկ Սարգսյանին մեղադրանք ներկայացվել է նաեւ 2019 թվականին, մեղադրում էին առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ՝ Մարտիրոս Սարյանի գծանկարները հափշտակելու համար: Մեղադրանքը հանվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ Սաշիկ Սարգսյանը 19 մլն 600 հազար դոլար նվիրաբերեց Արցախի պաշտպանության բանակին։ Հարկերը չվճարելու գործ էլ է եղել, որով նրան քրեական հետապնդումից ազատել են՝ պետությանը 7.5 միլիոն դոլար վճարելուց հետո: Իսկ 2024-ին վարույթ են հարուցել ապօրինի ծագման գույքի առգրավման համար. «ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից, հօգուտ ՀՀ-ի, բռնագանձել 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, մոտ 6 մլրդ դրամ գումար»: Փոխկապակցված անձինք որդիներն են՝ Նարեկ եւ Հայկ Սարգսյանները, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, եւ որդու՝ Հայկ Սարգսյանի կինը։ Տեսնես, հիմա՞ ինչքան են ուզելու Սաշիկից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիական «ՊՍԺ»-ը պայմանագիր է կնքել 18-ամյա դարպասապահի հետ

Ֆրանսիական «ՊՍԺ»-ը պայմանագիր է կնքել 18-ամյա դարպասապահի հետ Tue, 30 Jun 2026 02:30:41 +0400 Ֆրանսիական…

4 ժամ ago

Որն է ԱՄՆ գլխավոր սպառնալիքը, ըստ Դոնալդ Թրամփի

Որն է ԱՄՆ գլխավոր սպառնալիքը, ըստ Դոնալդ Թրամփի Tue, 30 Jun 2026 01:30:17 +0400 ԱՄՆ…

5 ժամ ago

Ընձուղտ է փախել ամերիկյան ռանչոյից

Ընձուղտ է փախել ամերիկյան ռանչոյից Tue, 30 Jun 2026 01:00:57 +0400 ԱՄՆ Տեխաս նահանգում ռանչոներից…

5 ժամ ago

90-ամյա հաղորդավարը բացահայտել է իր կենսուրախության գաղտնիքը

90-ամյա հաղորդավարը բացահայտել է իր կենսուրախության գաղտնիքը Tue, 30 Jun 2026 00:30:45 +0400 Ռուս հեռուստահաղորդավար…

6 ժամ ago

Ուժգին երկրաշարժ՝ Չինաստանում

Ուժգին երկրաշարժ՝ Չինաստանում Mon, 29 Jun 2026 23:55:37 +0400 Առնվազն 13 մարդ է տուժել Չինաստանի…

6 ժամ ago

Եվրոպայում անոմալ շոգեր են

Եվրոպայում անոմալ շոգեր են Mon, 29 Jun 2026 23:30:30 +0400 Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ…

7 ժամ ago