65 տոկոսը պատրաստ է, կամ ինչքան ուզեմ՝ կխփեմ. Ո՛չ Սերժ, ո՛չ Նիկոլ՝ Գյումրին իր կանոններն ունի

65 տոկոսը պատրաստ է, կամ ինչքան ուզեմ՝ կխփեմ. Ո՛չ Սերժ, ո՛չ Նիկոլ՝ Գյումրին իր կանոններն ունի

Wed, 11 Mar 2026 14:45:44 +0400


Շաբաթ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ, «ուրախ ավտոբուսով» այցելել էր Գյումրի։ Այցի ընթացքում կարճ շրջեցին քաղաքում, շփվելով քաղաքացիների հետ, փորձեցին ցույց տալ, որ շարունակում են վայելել գյումրեցիների վստահությունը։

Չնայած որ, Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում, ճանապարհին եղան նաև մի շարք տհաճ և անակնկալ դրվագներ։ Գյումրիում Փաշինյանը փորձեց ավելի ինքնավստահ պահվածք ցուցադրել։ Քաղաքացիներից հետ զրույցի ընթացքում նա հայտարարեց, որ համոզված է՝ միայն Գյումրիում հավաքելու է շուրջ 65 տոկոս ձայն։ Փաշինյանի այդ հայտարարությունը գյումրեցիներին հիշեցրեց տարիներ առաջ նույն քաղաքում հնչած մեկ այլ հայտնի արտահայտություն։ Խոսքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին է, երբ ասել էր․ «Ինչքան ուզենք, այնքան էլ կխփենք»։

Այս օրերին գյումրեցիների շրջանում հաճախ են զուգահեռներ տարվում երկու պաշտոնյաների հայտարարությունների միջև։ Քաղաքացիները հիշեցնում են, որ Սարգսյանի այդ հայտարարությունից հետո, թեև նա վերընտրվեց, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվեց պաշտոնից և հեռացավ։

Գյումրեցիներն էլ իրենց հերթին տարբեր կարծիքներ են հայտնում։ Տիկին Սաթիկն, օրինակ, ասում է․ «Թող մի հատ ինձ հանդիպեր էլի Փաշինյանը, ես կասեի՝ 65 տոկոս կհավաքի՞, թե չէ»։

Մեկ այլ գյումրեցի՝ 79֊ամյա Կարուշ պապը, կատակով նկատում է․ «Հա, մի հոգի էլ կար ասում էր՝ ինչքան ուզենք կխփենք։ Խփեց, բա չխփեց, սա էլ կհավաքի, բա չի հավաքի»։ Արհեստավոր Սամվելն էլ ասում է․ «Դե թող էդ նույն ինքնավստահությամբ սաղ քաղքով մեկ սաղ օրը պտտեր` առանց թիկնապահների։ Թող նույն ինքնավստահությամբ Ալիևին պատասխանի»։

Գյումրեցիները Փաշինյանին հիշեցնում են` չմոռանա․ Գյումրին այն քաղաքն է, որը միշտ մերժել է իշխանությանը և երբեք իշխանությունը մեծամասնությամբ ձայներ չի տարել։ Ուստի այս անգամ ևս բացառություն չէ․ ավելին, անակնկալները առջևում են և միայն ժամանակը ցույց կտա՝ արդյոք իր հերթական քաղաքական հաշվարկը կհամապատասխանի իրականությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռոնալդուի քույրն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն

Ռոնալդուի քույրն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն Fri, 02 Oct 2026 23:45:32 +0400 Պորտուգալացի…

11 րոպե ago

Աղջիկը փողոցում մատանի է գտել եւ դարձել մեղադրյալ

Աղջիկը փողոցում մատանի է գտել եւ դարձել մեղադրյալ Fri, 02 Oct 2026 23:30:40 +0400 ՌԴ…

26 րոպե ago

Եթե դա ձախողել ես, ուրեմն պետությունն արդեն անիմաստ է պահում իր գոյությունը. Արա Պողոսյան

Եթե դա ձախողել ես, ուրեմն պետությունն արդեն անիմաստ է պահում իր գոյությունը. Արա Պողոսյան Fri,…

41 րոպե ago

Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով․ Հայրապետյան

Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով․ Հայրապետյան…

44 րոպե ago

13-ամյա ադրբեջանցի աղջիկը երկվորյակ է ունեցել

13-ամյա ադրբեջանցի աղջիկը երկվորյակ է ունեցել Fri, 02 Oct 2026 23:00:13 +0400 Վրաստանի Մառնեուլիի շրջանում…

57 րոպե ago

Այս ճանապարհին տասնամյա սերտ համագործակցությունը դարձավ այն հիմքը, որի վրա վեր հառնեց մեր արհեստանոցը

Այս ճանապարհին տասնամյա սերտ համագործակցությունը դարձավ այն հիմքը, որի վրա վեր հառնեց մեր արհեստանոցը Fri,…

1 ժամ ago