Նոր մանրամասներ՝ օրենքով գողեր «Օշականցի Գեւորիկի» եւ «Մանգոյի» գործով

Նոր մանրամասներ՝ օրենքով գողեր «Օշականցի Գեւորիկի» եւ «Մանգոյի» գործով

Wed, 11 Mar 2026 16:45:04 +0400


«Հրապարակ»-ը գրել էր, որ Քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գևորգ Մելիքյանի՝ Օշականցի Գևորիկի վերաբերյալ քրեական գործը դատախազությունը հաստատել է եւ այն ուղարկել դատարան՝ քննության։ Քանի որ քրգործը նոր էր ուղարկվել Արագածոտնի մարզի դատարան, դեռեւս որեւէ դատավորի չէր մակագրվել։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ քրեական գործը մակագրվել է Արագածոտնի մարզի դատավոր Էդգար Կարապետյանին։

Գ․Մելիքյանից բացի գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Սամվել Հասանյանը, որը նույնպես օրենքով գող է՝ «Մանգո» մականվամբ։

Մասնավորապես ինչում են մեղադրվում քրեական հեղինակությունները․ «Գևորգ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համարվելով հեղինակություն, ունենալով «օրենքով գող» կարգավիճակ, մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ օժտված անձանց միավորում և ղեկավարել այն, մասնավորապես մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար տվել է հանձնարարություններ, ստացել է անօիրնական օգուտ, մասնավորապես՝ Հրաչյա Մադոյանից պահանջել է 250 000 ԱՄՆ դոլար գումարի չափով անօրինական օգուտ։

Սամվել Հասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսացել է քրեական հեղինակություն «Մանգո» մականվամբ, և Հրաչյա Մադոյանի քույրը` Քրիստինե Մադոյանը, տեղեկանալով եղբոր հետ ունեցած խնդիրների մասին, դիմել է նրան, ով ստանձնել է Գևորգ Մելիքյանի հետ Հրաչյա Մադոյանի առաջացած գումարային խնդրի լուծումը։

Հանդիպելով Գևորգ Մելիքյանին՝ Հրաչյա Մադոյանի պարտավորությունը նվազեցրել է 66 000 ԱՄՆ դոլարի, այսպիսով անօրինական եղանակով լուծել Հրաչյա Մադոյանի հարցը։

Պայմանավորվածությունը չխախտելու նպատակով Քրիստինե Մադոյանը հայթայթել է 33 000 ԱՄն դոլար գումար և 2025 թ․ մայսի 10-ին Սեյրան Հովհաննիսյանի և Սամվել Հասանյանի միջոցով Օշական գյուղում փոխանցել են Գևորգ Մելիքյանին, իսկ մյուս մասը Սամվել Հասանյանը Գ․Մելիքյանին փոխանցել է 2025 թ-ի մայիսի 29-ին Երևան քաղաքի «Միատա» սրճարանում»։

Մեղադրյալները կալանավորված են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով է աշխարհի ամենահարուստ ռեժիսորը

Ով է աշխարհի ամենահարուստ ռեժիսորը Wed, 11 Mar 2026 23:30:00 +0400 Forbes հանդեսը Սթիվեն Սպիլբերգին…

3 րոպե ago

Փաշինյանի ելույթն ազգային խայտառակություն է, ազգային ամոթ

Փաշինյանի ելույթն ազգային խայտառակություն է, ազգային ամոթ Wed, 11 Mar 2026 23:15:19 +0400 Հայաստանի ղեկավարը,…

18 րոպե ago

Ի՜նչեր չես անի ու ինչ տխմարություններ չես ասի` հանուն քվեի

Ի՜նչեր չես անի ու ինչ տխմարություններ չես ասի` հանուն քվեի Wed, 11 Mar 2026 23:09:28…

23 րոպե ago

Էներգակիրների համար սկսվել է թեժ մրցակցություն

Էներգակիրների համար սկսվել է թեժ մրցակցություն Wed, 11 Mar 2026 23:00:00 +0400 Ասիական եւ եվրոպական…

33 րոպե ago

Լացելու բան է, ծիծաղելու չէ․ Գյումրեցիները՝ Փաշինյանի թմբուկ նվագելու մասին

Լացելու բան է, ծիծաղելու չէ․ Գյումրեցիները՝ Փաշինյանի թմբուկ նվագելու մասին Wed, 11 Mar 2026 22:58:06…

35 րոպե ago

Հիմնավորում էին, որ ԱԱԾ «պադվալից» կզանգեմ, պետական շենքեր գրավելու հրահանգ կտամ

Հիմնավորում էին, որ ԱԱԾ «պադվալից» կզանգեմ, պետական շենքեր գրավելու հրահանգ կտամ Wed, 11 Mar 2026…

48 րոպե ago