Իշխան Սաղաթելյանի հոր գործով կայացվեց արդարացման դատավճիռ

Իշխան Սաղաթելյանի հոր գործով կայացվեց արդարացման դատավճիռ

Wed, 11 Mar 2026 17:21:27 +0400


Այսօր վերջակետ դրվեց 2020 թվականից քննվող հերթական իմաստազուրկ քրեական գործին։
Մեր խորին համոզմամբ բացառապես ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի անձով պայմանավորված 6 տարի շարունակ պետական ռեսուրս վատնվեց նրա հայրիկի` Վաչիկ Սաղաթելյանի (2016-2020թթ. Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավար) պաշտոնավարման ընթացքը քննելու ուղղությամբ։ Բանը հասավ Վաչիկ Սաղաթելյանին պաշտոնեական անփութության համար մեղադրանք ներկայացնելուն ու գործը դատարան ուղարկելոն։

Առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը, սակայն, հաստատվեց դատարանում, կայացվեց արդարացման դատավճիռ, որի դեմ դատախազության ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց, իսկ վճռաբեկ դատարանը, ինչպես տեղեկացանք այսօր, մերժեց դատախազի բողոքը վարույթ ընդունելն ու արդարացման դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ։

Իսկ ինչ մնաց արդյունքում։ Մի կողմից անիմաստ վատնված պետական ռեսուրս, մյուս կողմից անձանց պատիվն ու բարի համբավը հանիրավի արատավոր քարոզչական հետք…

Հ.Գ. Արդյո՞ք գործերի նման ելքը ազդելու է առկա իրավիճակի վրա, արդյո՞ք հիմա չեն նախաձեռնվում կանխատեսելի վախճան ունեցող, իրավական առումով անիմաստ վարույթներ, արդյո՞ք իրավապահ համակարգը երբևէ կենտրոնանալու է իր բուն գործառույթների վրա, թե…

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանում ընտրությունների նախնական արդյունքը

Ռուսաստանում ընտրությունների նախնական արդյունքը Mon, 21 Sep 2026 10:00:12 +0400 Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների վերջնական արդյունքները…

11 րոպե ago

Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները. Սերժ Սարգսյան

Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները. Սերժ Սարգսյան Mon, 21 Sep 2026…

26 րոպե ago

Թրամփն իր խոսքն ասաց Զելենսկուն՝ չհարվածել ռուսներին

Թրամփն իր խոսքն ասաց Զելենսկուն՝ չհարվածել ռուսներին Mon, 21 Sep 2026 09:30:22 +0400 Ուկրաինայի նախագահ…

40 րոպե ago

Անհրաժեշտ է լինել միասնական և համախմբված

Անհրաժեշտ է լինել միասնական և համախմբված Mon, 21 Sep 2026 09:21:01 +0400 Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ…

50 րոպե ago

Այսօր Հայաստանի Անկախության օրն է

Այսօր Հայաստանի Անկախության օրն է Mon, 21 Sep 2026 08:58:21 +0400 Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում…

1 ժամ ago

Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել

Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել։ Այս մասին…

6 ժամ ago