Իշխան Սաղաթելյանի հոր գործով կայացվեց արդարացման դատավճիռ

Իշխան Սաղաթելյանի հոր գործով կայացվեց արդարացման դատավճիռ

Wed, 11 Mar 2026 17:21:27 +0400


Այսօր վերջակետ դրվեց 2020 թվականից քննվող հերթական իմաստազուրկ քրեական գործին։
Մեր խորին համոզմամբ բացառապես ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի անձով պայմանավորված 6 տարի շարունակ պետական ռեսուրս վատնվեց նրա հայրիկի` Վաչիկ Սաղաթելյանի (2016-2020թթ. Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավար) պաշտոնավարման ընթացքը քննելու ուղղությամբ։ Բանը հասավ Վաչիկ Սաղաթելյանին պաշտոնեական անփութության համար մեղադրանք ներկայացնելուն ու գործը դատարան ուղարկելոն։

Առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը, սակայն, հաստատվեց դատարանում, կայացվեց արդարացման դատավճիռ, որի դեմ դատախազության ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց, իսկ վճռաբեկ դատարանը, ինչպես տեղեկացանք այսօր, մերժեց դատախազի բողոքը վարույթ ընդունելն ու արդարացման դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ։

Իսկ ինչ մնաց արդյունքում։ Մի կողմից անիմաստ վատնված պետական ռեսուրս, մյուս կողմից անձանց պատիվն ու բարի համբավը հանիրավի արատավոր քարոզչական հետք…

Հ.Գ. Արդյո՞ք գործերի նման ելքը ազդելու է առկա իրավիճակի վրա, արդյո՞ք հիմա չեն նախաձեռնվում կանխատեսելի վախճան ունեցող, իրավական առումով անիմաստ վարույթներ, արդյո՞ք իրավապահ համակարգը երբևէ կենտրոնանալու է իր բուն գործառույթների վրա, թե…

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանին պարտադրում են ԱՄՆ-ից սնունդ գնել․ Դոնալդ Թրամփ

Իրանին պարտադրում են ԱՄՆ-ից սնունդ գնել․ Դոնալդ Թրամփ Tue, 23 Jun 2026 23:55:23 +0400 ԱՄՆ…

19 րոպե ago

Զենք-զինամթերքի արտադրության ծավալների ընդլայնում են ծրագրում

Զենք-զինամթերքի արտադրության ծավալների ընդլայնում են ծրագրում Tue, 23 Jun 2026 23:45:52 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

28 րոպե ago

Տարանտինոն նկարահանվում է նոր ֆիլմում

Տարանտինոն նկարահանվում է նոր ֆիլմում Tue, 23 Jun 2026 23:30:49 +0400 Ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին…

43 րոպե ago

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է Tue, 23 Jun 2026 23:15:34 +0400 Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի: Այս…

59 րոպե ago

Արյան ճնշումը նվազեցնելու պարզ եւ անսովոր միջոց

Արյան ճնշումը նվազեցնելու պարզ եւ անսովոր միջոց Tue, 23 Jun 2026 23:00:03 +0400 Ծամոն ծամելը…

1 ժամ ago

Նախարարների երդման տեքստն էլ կփոխվի

Նախարարների երդման տեքստն էլ կփոխվի Tue, 23 Jun 2026 22:45:47 +0400 Արդեն գրել ենք, որ…

1 ժամ ago