Փակված եւ փակվելիք էջեր

Փակված եւ փակվելիք էջեր

Wed, 11 Mar 2026 18:15:29 +0400


«Մենք փակել ենք… սոված, սննդի կարոտ թոշակառուի էջը Հայաստանում: Դա փաստ ա…»: Հասկացաք, չէ՞, որ սա ՀՀ ստախոս վարչապետի հայտարարություններից է: Ավելին ասեմ՝ նա այս հայտարարությունն անելիս Հայաստանի Հանրապետության պուճուր քարտեզի «բրոշկայով» էր, ինչը նշանակում է, որ Շիրակի մարզ կատարած «թափառայցի» օրերին է ասել: Մի քիչ էլ մանրամասնեմ… ՔՊ-ական թափառախմբակը երկար սեղանի շուրջ թեյ էր խմում, որ ստախոս վարչապետը, Պապիկյանի ու Սանոսյանի արանքում նստած, այս բանն ասաց: Իմ ֆեյսբուքյան էջում այդ կադրերը կան, կարող եք հենց հիմա էլ դիտել… Ռուբինյանը, Միրզոյան Արոն… Գրեթե բոլորը կան այդ կինոյում եւ համերաշխ՝ գլխով են անում, որ, այո, ՔՊ-ն փակել է սոված, սննդի կարոտ թոշակառուի էջը:
Մեկ էլ Բաքվում են այսպես հավաքվում, միասին «չայ» խմում ու էշ-էշ դուրս տալիս իմացած-չիմացած բաների մասին: Եղել եմ Բաքվում, գիտեմ: Մեր համալսարանի թիմով գնացել էինք մրցումների: Մեզ մի հանրակացարանում էին տեղավորել, որի առաջին հարկում «չայխանա» կար: Սրանք մեզ երեկոյան հրավիրեցին միասին չայ խմելու: Մեծ կապույտ թեյնիկներ կային… Դրին սեղանի գլխին, բաժակները շարեցին ու… Սկսվեց: Մի բաժակ խմեցի… Կողքիս նստածն իսկույն երկրորդը լցրեց, առանց որեւէ բան հարցնելու: Դա էլ խմեցի: Սա ձեռքը տարավ թեյնիկին որ երրորդը լցնի, հրաժարվեցի՝ շնորհակալ եմ, չեմ ուզում: Զգացի՝ նեղվեց… Դե, ուրեմն, բաժակդ շուռ տուր, որ իմանամ՝ չես ուզում: Տրադիցիա է: Սովետական ժամանակներ էին, եւ չայի սեղանի շուրջ էշ-էշ դուրս տվողներ քիչ կային: Իրենց համալսարանի մասին էին պատմում, իրենց քաղաքի, աշխատավոր ժողովրդի ու պարծենում, որ սաղ Սովետի նավթն իրենք են տալիս: Մենք էլ տակ չմնացինք… Ատոմակայան ունենք, ոսկի, մոլիբդեն, Սովետի ամենալավ կոնյակը…
Եվ, ուրեմն, «չայխանում» նստած, մի շրջան կազմած՝ չայ էին խմում ՔՊ-ի մեծերը եւ լսում ամենամեծի դուրս տված հիմարությունները: Տրադիցիա է… Չէ, ոչ միայն խմբակային «չայ» խմելը, այլեւ ՔՊ-ի ամենամեծին լսելն ու գլխով անելը: Բոլորը համամիտ էին, որ փակել են սոված, հացի կարոտ թոշակառուի էջը: Եվ սա՝ այն դեպքում, որ թոշակառուն այդ փրկության փրկոց 10 հազարը դեռ չի ստացել ու վստահ էլ չէ, որ կստանա: Մի խոսքով՝ տեսնենք, թե ինչ է լինելու, որովհետեւ մինչեւ ապրիլի 1-ը դեռ բավականին ժամանակ կա սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն այնքան բարձրացնելու, որ ՔՊ-ի դրոշակին գրված այդ 10 հազարը դառնա ոչինչ: Հաջորդիվ սրանք «չայխանայում» այսպես փակելու են նաեւ առողջապահական ծառայությունների, գազի, լույսի, ջրի կարոտ թոշակառուների էջը:

Իսկ ինչո՞ւ եմ ասում, որ այս ամենն ավելին չէ, քան էշ-էշ դուրս տալը: Եկեք հիշենք, թե ՔՊ-ի ամենամեծն ուրիշ ինչ հայտարարություններ է արել՝ տարատեսակ էջեր փակելու մասին: Ստեփանակերտում էշ-էշ հայտարարեց, որ Արցախի պատկանելության էջը փակված է՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: Ավելի ուշ, երբ հրավիրել էին Պրահայում «չայ» խմելու, նոր հայտարարություն արեց. «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ»: Ի՞նչ իմանամ, գուցե «չայի» սեղա՞նն է վատ ազդում այս մարդու վրա: Մարտի 1-ի «անմեղ զոհերի» ընտանիքներին մի քանի միլիոն փող տվեց ու հայտարարեց՝ վերջ, մարտի 1-ի գործն ըստ էության եւ ամբողջությամբ բացահայտված է: Իբր՝ հարցը փակված է: Ու մեկը չկա, որ հարցնի՝ եթե այդ էջը փակված է, դու ինչո՞ւ ես դրսում: Այդ օրերի բոլոր տեսանյութերն ու արածդ կոչերը քո դեմ են խոսում, ախր…

Մի առիթով էլ, թե՝ մեր երկրում օլիգարխների էջը փակված է, բոլորը դարձել են բարեխիղճ հարկատուներ: Շուրջներդ նայեք մի հատ… Շունը պոչը ոնց շարժում է, ՔՊ-շնիկ օլիգարխի է դիպչում: Ինչքան ԱԺ-ում են, երկու այդքան՝ կառավարությունում: Տենդեր շահելն էլ են դարձրել ՔՊ-շնիկների կամ նրանց հետ ասոցացվող գործարարների մենաշնորհ: Ներմուծման-արտահանման ոլորտում բարգավաճող օլիգարխների մասին էլ չեմ խոսում:
Կոռուպցիայի էջը փակելու մասին չմոռանամ ասել: Մի ժամանակ այնպես էին փակել այդ էջը, որ կոռուպցիան անվերադարձ փախել էր մեր երկրից: Տառացիորեն մեկ ամիս առաջ ՊԵԿ-ում շռնդալից բաներ տեղի ունեցան, ստեպ-ստեպ ՊՆ-ում են բաներ բացվում, անցյալ օրն էլ Մանկավարժական համալսարանում էր «բռնոցի»: Սա ամբողջ ցանկը չէ, իհարկե, բայց վկայում է այն մասին, որ մեր երկրում կոռուպցիա, այնուամենայնիվ, կա եւ՝ շատ: Չբզբզեմ, չէ՞, թե ինչպես են մարդիկ ՔՊ ցուցակ խցկվում: Մուծվիր եւ խցկվիր, ավելի շատ մուծիր եւ ավելի խորը խցկվիր, այսինքն՝ առաջին կամ երկրորդ տասնյակ… Ամեն ինչ շատ պարզ է:

Եվ, իհարկե, չեմ կարող չխոսել ՔՊ ռահվիրայի ամենաաղաղակող հայտարարության մասին: Մի տեղ «չայ» խմելուց է ասել. «Մեր երկրում ընտրակեղծիքների էջը փակված է»: Ըղո՞րթ… Դուք որ ընտրակեղծիք չանեք, կարո՞ղ եք գոնե ԺԷԿ-ի պետ ընտրվել: Ինձ մեկ հատիկ ՔՊ-շնիկ ցույց տվեք, որի հանրային գործակիցը բացասական թիվ չէ: Սկսեք ամենամեծ ՔՊ-շնիկից: Բոլորիդ ճակատին մեծ-մեծ տառերով դաջված է՝ դավաճան, հողատու, կապիտուլյանտ, օտարի գործակալ, անհավատ, տիրադավ, պառակտիչ, ստախոս… Միով բանիվ՝ ԱՆԴՈՆ: Եվ դուք ասում եք, որ կարող եք արդար ընտրություններով ընտրվե՞լ: Ո՞ւմ եք խաբում, ի՞նձ: Ես ձեր կաշին դաբաղխանից գիտեմ, ախր: Դուք ամեն ինչ անելու եք, որ վերարտադրվեք վարչապետի աթոռին եւ արդարացնեք ձեր օտար տերերի սպասելիքները: Սկսած լույսերն անջատելուց եւ վերջացրած ավտոբուսներով «ընտրողների» շրջիկ խմբեր պտտելով: Երաշխիք կա՞, որ բանակն ու ոստիկանությունը հրամանով չեն ընտրելու: Դատախազություն, ԱԱԾ, ՊԵԿ, նախարարություններ, կրթական հաստատություններ, ԲԿ-ներ, հրաշքով ողջ մնացած ստեղծագործական միություններ ու գրանտակեր ՀԿ-ներ… Ինչի՞ համար է այս մոբիլիզացիան, եթե ոչ ընտրություններն ամենաբարձր մակարդակով կեղծելու եւ հետո ժողովրդին հիմարացնելու, թե ձեզ ժողովուրդն է ընտրել:

Այս անգամ չի ստացվելու, պարոնայք ՔՊ-շնիկներ: Կարող եք հանգիստ խղճով զեկուցել ձեր տերերին, որ վիճակը «ճանտռակուլի» է, եւ առանց ընտրակեղծիքների չեք կարողանալու շեֆին պահել վարչապետի աթոռին: Ասեք, որ ձեզ ընտրակեղծարարության նոր, Հայաստանում դեռ չտեսնված գործիքներ ու մեթոդներ են պետք, շատ փող եւ շռնդալից միջոցառումներ… Տեսեք՝ չուշանաք:

Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես ընտրելու եմ այնպիսի իշխանություն, որ գա ու Հայաստանում առաջինը փակի Էրդողանի, Քըլըչի, Ալիեւի եւ ՔՊ-ի կոալիցիոն գարշահոտության էջը, էշ-էշ ճամարտակելու էջը, ժողովրդի ու ազգի պառակտվածության էջը, խեղճության, թուլության, անապահովության զգացողությունների էջը: Ես մերժելու եմ մահվան իշխանությունը, որ ստեղծագործ աշխատանքը, ապահով կյանքն ու արժանապատիվ խաղաղությունը վերջապես մտնեն մեր տուն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլն ո՞վ է, Կաթողիկոսը Աստծո ծառան է․ Գյումրեցիները՝ Եկեղեցու իբր բարենորոգման պլանի մասին

Նիկոլն ո՞վ է, Կաթողիկոսը Աստծո ծառան է․ Գյումրեցիները՝ Եկեղեցու իբր բարենորոգման պլանի մասին Wed, 11…

11 րոպե ago

Հենց այստեղ է վտանգը

Հենց այստեղ է վտանգը Wed, 11 Mar 2026 19:45:06 +0400 Հայաստանի առաջիկա ընտրությունները այն ընտրությունները…

26 րոպե ago

Ինչու՞ ազատել Էդիտային, որտեղ էր նա թերացել

Ինչու՞ ազատել Էդիտային, որտեղ էր նա թերացել Wed, 11 Mar 2026 19:34:36 +0400 Երկար պիտի…

37 րոպե ago

Փաշինյանը գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար. Արմեն Գևորգյան

Փաշինյանը գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար. Արմեն Գևորգյան Wed, 11 Mar 2026 19:30:35 +0400 Latest…

41 րոպե ago

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կոլեկտիվին կոտրեցին

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կոլեկտիվին կոտրեցին Wed, 11 Mar 2026 19:22:44 +0400 Գրել էինք, որ Հայոց ցեղասպանության…

49 րոպե ago

Ծառուկյանը դու՞րս է մնացել ցուցակից

Ծառուկյանը դու՞րս է մնացել ցուցակից Wed, 11 Mar 2026 19:15:33 +0400 UFC 326 մրցաշարից հետո…

56 րոպե ago