Ծառուկյանը դու՞րս է մնացել ցուցակից
Wed, 11 Mar 2026 19:15:33 +0400
UFC 326 մրցաշարից հետո UFC-ն թարմացրել է մարտիկների վարկանիշային աղյուսակները՝ հիմնվելով վերջին մենամարտերի արդյունքների վրա։
Գլխավոր մենամարտում Մաքս Հոլոուեյին պարտությունից հետո Չարլզ Օլիվեյրան բարձրացել է P4P (անկախ քաշային կարգից) վարկանիշի 12-րդ հորիզոնական, մինչդեռ Հոլոուեյը նահանջել է 15-րդ տեղ։ Այս փոփոխության արդյունքում նախկին լավագույն 15-յակը եզրափակող Arman Tsarukyan-ը դուրս է մնացել ցուցակից։
Ամեն դեպքում, թեթև քաշային կարգում Ծառուկյանը շարունակում է պահպանել 2-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով թե՛ Օլիվեյրայից (3-րդ տեղ), թե՛ Հոլոուեյից (4-րդ տեղ)։