Աշխարհահռչակ երգչուհու հաշվին գումար են աշխատել
Wed, 11 Mar 2026 22:00:44 +0400
Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի շրջապատից հայտնել են, որ վերջին տարիներին նրան մոտ կանգնած մարդիկ պարզապես զբաղված են եղել նրա հաշվին եւ նրան օգտագործելով՝ գումար աշխատելով։ Այս մասին հայտնում է The National Enquirer պարբերականը։ «Մարդիկ, որոնցով Բրիթինին հիմա շրջապատել է իրեն, անհավանական կասկածելի է։ Այդ տղաներից շատերն ունեն քրեական անցյալ։ Ակնհայտ է, որ նրանց մեջ կան հայտնի թմրավաճառներ, եւ նաեւ՝ մարդիկ, ովքեր ցանկանում են գումար աշխատել նրա հաշվին»,- ասել է պարբերականի հետ զրույցում՝ իրազեկ աղբյուրը։
Նա հավելել է, որ հենց նման շրջապատից են միշտ վախեցել նրա ընտանիքի անդամները։ Կա մտավախություն, որ նրան կօգտագործեն ու էլի կնետեն ամենաստորին հատակը։ Ցավալին այն է, ըստ հոդվածի, որ երգչուհին չափազանց կախված է դարձել նրանցից եւ նրանք ապրում են ի հաշիվ երգչուհու առատաձեռնության։ Նրանց պահելու վրա էլ ահռելի մեծ փողեր են ծախսվում։ Այդուհանդերձ, կա հույս, որ Բրիթնի Սփիրսի վերջին ձերբակալությունը կարող է նրա կյանքում փոփոխությունների համար երկար սպասված մեկնակետը լինել։