Մեքենան հարվածել է Սպիտակ տան դարպասին
Wed, 11 Mar 2026 23:45:37 +0400
Վաշինգտոնում Սպիտակ տան հարակից փողոցները շրջապատվել են։ Երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Հայտնի է, որ մի մեքենա հարվածել է Սպիտակ տան դարպասներին։ Կասկածելի մեքենան հարվածել է Սպիտակ տան դարպասին Կոնեկտիկուտ ավենյուի եւ Էյչ-սթրիտի կողմից՝ Սպիտակ տան հյուսիսային կողմից։ Հայտնի է, որ տուժածներ չկան։ Սպիտակ տան տարածքում ներկայումս մեծ թվով իրավապահներ են հավաքվել։ Մեքենայի վարորդը ձերբակալվել է եւ հարցաքննվում է Գաղտնի ծառայության կողմից։