«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում

«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում

Thu, 12 Mar 2026 08:10:00 +0400


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում, որը, հավանաբար, տեղի կունենա մարտի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այդ օրը կհայտարարվի Քոչարյանի գլխավորած դաշինքի մասին, որը մասնակցելու է հունիսի 7-ի համապետական ընտրություններին։ Դաշինքում կլինի 2 ուժ` Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Էջմիածնի համայնքապետի թեկնածու Սեւակ Խաչատրյանի «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Թեեւ դաշինքների համար անցողիկ շեմն այս ընտրություններից առաջ բարձրացել է՝ 7-ից դարձել 8 տոկոս, սակայն երկրորդ նախագահի թիմում կասկած չունեն, որ հաղթահարելու են շեմը, մի բան էլ ավելի: Չնայած իշխանությունն ու իր քարոզչամեքենան համառորեն հակառակն են պնդում։ Ի դեպ, դաշինքի առաջին եռյակը 21 թվինն է. Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան: Անցած անգամ չորրորդ համարը Վահե Հակոբյանն էր` «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը, այս անգամ, հավանաբար, կլինի Սեւակ Խաչատրյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մենք, հնարավոր է, կորցնենք Ռուբինյանին

Մենք, հնարավոր է, կորցնենք Ռուբինյանին Wed, 01 Apr 2026 19:15:02 +0400 Մեռնում է ՔՊ-ի կարեւորագույն…

8 րոպե ago

Ոտքը` ծնկից ներքեւ կտրվել է

Ոտքը` ծնկից ներքեւ կտրվել է Wed, 01 Apr 2026 19:08:59 +0400 Երեկ «Հրապարակ»-ը գրել էր,…

14 րոպե ago

Պուտինն անդրադարձավ Ղարաբաղի հարցին և Սամվել Կարապետյանի ձերբակալությանը

Պուտինն անդրադարձավ Ղարաբաղի հարցին և Սամվել Կարապետյանի ձերբակալությանը Wed, 01 Apr 2026 19:06:29 +0400 Մոսկվայում…

16 րոպե ago

#ՀԻՄԱ. Փաշինյան-Պուտին հանդիպումը, ի՞նչ է քննարկվում

#ՀԻՄԱ. Փաշինյան-Պուտին հանդիպումը, ի՞նչ է քննարկվում Wed, 01 Apr 2026 19:01:18 +0400 Latest news from…

21 րոպե ago

Թեհրանը պատրաստվում է հարվածել ինտերնետ կապի կայաններին

Թեհրանը պատրաստվում է հարվածել ինտերնետ կապի կայաններին Wed, 01 Apr 2026 19:00:22 +0400 Թեհրանում հայտարարել…

22 րոպե ago

Քաղաքացիները՝ դպրոցահասակների ձերբակալության մասին. Էստեղ ապրել էլ չի լինում

Քաղաքացիները՝ դպրոցահասակների ձերբակալության մասին. Էստեղ ապրել էլ չի լինում Wed, 01 Apr 2026 19:00:01 +0400…

23 րոպե ago