«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում

«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում

Thu, 12 Mar 2026 08:10:00 +0400


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում, որը, հավանաբար, տեղի կունենա մարտի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այդ օրը կհայտարարվի Քոչարյանի գլխավորած դաշինքի մասին, որը մասնակցելու է հունիսի 7-ի համապետական ընտրություններին։ Դաշինքում կլինի 2 ուժ` Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Էջմիածնի համայնքապետի թեկնածու Սեւակ Խաչատրյանի «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Թեեւ դաշինքների համար անցողիկ շեմն այս ընտրություններից առաջ բարձրացել է՝ 7-ից դարձել 8 տոկոս, սակայն երկրորդ նախագահի թիմում կասկած չունեն, որ հաղթահարելու են շեմը, մի բան էլ ավելի: Չնայած իշխանությունն ու իր քարոզչամեքենան համառորեն հակառակն են պնդում։ Ի դեպ, դաշինքի առաջին եռյակը 21 թվինն է. Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան: Անցած անգամ չորրորդ համարը Վահե Հակոբյանն էր` «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը, այս անգամ, հավանաբար, կլինի Սեւակ Խաչատրյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մարդու օրգանիզմի հյուսվածքները փոխպատվաստել են կապիկին

Մարդու օրգանիզմի հյուսվածքները փոխպատվաստել են կապիկին Sat, 03 Oct 2026 20:30:10 +0400 Ճապոնացի գիտնականները մարդկային…

6 րոպե ago

20 մլն դրամ՝ հերթական միջոցառմանը․ օտարերկրյա հյուրերի ճանապարհածախսը բյուջեից են հոգացել

20 մլն դրամ՝ հերթական միջոցառմանը․ օտարերկրյա հյուրերի ճանապարհածախսը բյուջեից են հոգացել Sat, 03 Oct 2026…

21 րոպե ago

«Աղոթքի նախաճաշ», թե՞ Հայաստանի հոգեւոր անվտանգության ոչնչացման խրախճանք

«Աղոթքի նախաճաշ», թե՞ Հայաստանի հոգեւոր անվտանգության ոչնչացման խրախճանք Sat, 03 Oct 2026 19:56:00 +0400 «ԱՂՈԹՔԻ…

40 րոպե ago

Չկրկնենք նույն սխալը

Չկրկնենք նույն սխալը Sat, 03 Oct 2026 19:45:45 +0400 Նիկոլենք որոշել են ԱԺ քննիչ հանձնաժողով…

50 րոպե ago

Մեր երկրում ինչ անում են մեր գլխին, «արդար« է․ Թոշակառուները` թոշակի՝ 1000 դրամ բարձրացման մասին

Մեր երկրում ինչ անում են մեր գլխին, «արդար« է․ Թոշակառուները` թոշակի՝ 1000 դրամ բարձրացման մասին…

1 ժամ ago

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ ընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ ընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի Sat, 03 Oct 2026…

1 ժամ ago