«Հրապարակ». Ո՞վ է տեսել, որ իքս երկիր մեկ այլ երկրում հարցումներ անի եւ թվեր նկարի

«Հրապարակ». Ո՞վ է տեսել, որ իքս երկիր մեկ այլ երկրում հարցումներ անի եւ թվեր նկարի

Thu, 12 Mar 2026 09:15:20 +0400


Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, փոխանակ արտաքին վտանգներն արձանագրի եւ իր բուն գործառույթներով զբաղվի, երեկ հայտարարություն տարածեց` «ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների եւ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ», որը, ըստ Քրիստինե Գրիգորյանի, իրականացվում է այլ երկրում, այսինքն` Ռուսաստանում։ Իբրեւ թե «տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ», նրանց մղելով աջակցել որոշ քաղաքական ուժերի` «ֆինանսական եւ կազմակերպական բնույթի գործողություններով»։ Զրուցել ենք հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանի հետ։

– Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը փորձում է այս հայտարարությամբ կանխել Ռուսաստանում ապրող ՀՀ քաղաքացիների մասնակցությունը հունիսի ընտրություններում։ Ինչո՞ւ է այս կառույցն աչք փակում Արեւմուտքից եկող բացահայտ ֆինանսական եւ քաղաքական աջակցության վրա, սակայն ակնարկում է ռուսական կողմին։ Ինչի՞ց են այդքան վախենում իշխանությունները։

– Այս իշխանություններն ամենաշատը այս պահին վախենում են հավաքական ընդդիմության հաղթանակից։ Չեմ կարծում, որ կոնկրետ մեկ ուժից են վախենում, ոչ, նրանք առհասարակ շատ են խոսում նույն Գյումրու ընտրությունների մասին, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ նրանց վախն ընդդիմության համախմբվածությունից է։ Նրանք հրաշալի տիրապետում են հարցումների արդյունքներին եւ իրականությանը, իսկ իրականությունն այն է, որ հասարակության ահռելի մեծամասնությունը դժգոհ է իշխանությունից եւ կարող է անցնել ընդդիմության կողմը։ Այլ հարց է, որ Արտաքին հետախուզության սորոսական ղեկավարը մի քանի անգամ արդեն նման հայտարարություններ է անում: Եթե վերհիշենք՝ քանիցս Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը խոսել են ինչ-որ հիբրիդային պատերազմի մասին, բայց չեն խոսում այն մասին, որ նույն ԱՄՆ-ն Հայաստանում սոցհարցումներ անցկացնելով՝ հիբրիդային պատերազմի դասական օրինակ է ցույց տալիս։ Ո՞վ է տեսել, որ իքս երկիր մեկ այլ երկրում հարցումներ անի եւ իր ցանկությամբ թվեր նկարի։ Սա ի՞նչ է, եթե ոչ հիբրիդային պատերազմ, հարձակման փորձ։ Այս իշխանությունները վախենում են բոլոր երկրներում ապրող հայերի վերադարձից, խոսքը միայն ՌԴ-ի հայերի մասին չէ։ Նրանք գիտակցում են, որ ամբողջ սփյուռքում, ոչ միայն ՌԴ-ում, մարդիկ չեն ընդունում Փաշինյանին։ Սա խնդիր է իրենց համար։ Ամեն անգամ, երբ Փաշինյանն իքս երկիր է մեկնում, մենք տեսնում ենք, որ նրա հետ հանդիպման են ժամանում շատ քիչ հայեր․ 300 հազար հայ համայնք ունեցող երկրում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է գնում ընդամենը 30-40 մարդ։ Ի՞նչ է սա նշանակում․ որ մարդիկ չեն ընդունում Փաշինյանին, եւ նա սարսափում է այն մտքից, որ կարող են այդ մարդիկ գալ եւ մասնակցել ընտրություններին։ Նրա վախը Ռուսաստանի հայերից չէ միայն, ուղղակի Ռուսաստանի հայերը մի փոքր ավելի կապված են Հայաստանի հետ, նախ՝ որովհետեւ Ռուսաստանը տարածքային առումով մոտ է Հայաստանին, եւ հետո՝ շատերն էլ ուղղակի արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ, եւ, այսպես թե այնպես, բոլոր ընտրություններին այդ մարդիկ գալիս են Հայաստան եւ իրենց քվեն տալիս այս կամ այն ուժին: Ի դեպ, ոչ ոք չգիտի, թե այդ մարդիկ, օրինակ, 2021 թ. ընտրություններին ում են տվել իրենց ձայնը։ Փաշինյանի վախը նրանից է, որ իրեն բոլոր երկրներում մերժում են, ուստի իր համար ցանկալի է, որ դրսից ոչ մի հայ չգա Հայաստան եւ ընտրություններին չմասնակցի։ Այս պահի դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանը պարտված է։

– Արեւմուտքից իշխանությունը դրամական միջոցներ է ստանում, Վենսը հայտնեց, որ աջակցում է Փաշինյանի վերարտադրմանը, ինչո՞ւ սա չի մտահոգում նույն Արտաքին հետախուզության ծառայությանը։

– Նույն այն տրամաբանությամբ, որ ասում են՝ Հայաստանը պետք է դառնա ԵՄ անդամ, ինչն ինքնին նշանակում է, որ սուվերենությունը որոշակի առումով անկում է ապրում, որովհետեւ, երբ դու դառնում ես ինչ-որ միության անդամ, ակնհայտ է, որ քո երկրի անկախությանը որոշակի առումով վնաս ես տալիս: Ինչո՞ւ, որովհետեւ շատ հարցեր դու չես որոշում, անում ես այն, ինչ ասվում է, եւ այլն: Այժմ նրանք խոսում են ԵՄ անդամ դառնալու մասին եւ այդ մտքի հետ հաշտ են, բայց երբ ինչ-որ մի մասնավոր անձ խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է ավելի լավ կապեր ունենա ՌԴ-ի կամ Իրանի հետ, դրանից վայնասունի մեջ են ընկնում, պնդում են, որ դա հարձակում է ՀՀ ինքնիշխանության վրա եւ այլն։ Իրենց պահում են նույն Եվրոպան եւ ԱՄՆ-ն, քանի որ նրանք կատարում են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պահանջները, տրամաբանությունը շատ պարզ է, իսկ այդ ամենը ձեռնտու է հավաքական Արեւմուտքին։ Արդյունքում մեկուսացվում է Իրանը, ինչը մենք գիտենք, որ ձեռնտու է նույն Արեւմուտքին, ավելին՝ այն հավաքական Արեւմուտքի ամենագլխավոր ծրագրերից է։

– Իսկ Ռուսաստանն այս տարիներին երբեւիցե բացահայտ աջակցություն հայտնե՞լ է Հայաստանում որեւէ քաղաքական ուժի, Արեւմուտքը փաստացի իր աջակցությունը հայտնել է՝ բացահայտ։

– Անկեղծ ասած, ես երբեւէ չեմ նկատել, որ Ռուսաստանը Հայաստանում որեւէ ուժի աջակցություն հայտնի: Ավելին՝ Ռուսաստանի պահելաձեւը մեզ դուր գա, թե ոչ, հետեւյալն է․ Ռուսաստանի իշխանությունները մշտապես աշխատում են տվյալ ժամանակահատվածի իշխանության հետ։ Դրա վառ ապացույցն է այն, որ ՔՊ-ի բոլոր ներկայացուցիչներն ազատ ելումուտ ունեն ՌԴ, ավելին՝ Ռուսաստանի կողմից ընդունվում են ամենաբարձր մակարդակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ականը ցիտում է Քրիստոսին

ՔՊ-ականը ցիտում է Քրիստոսին Thu, 12 Mar 2026 12:01:27 +0400 Latest news from Secure News…

1 րոպե ago

Այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը․․․

Այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը․․․ Thu, 12 Mar 2026 12:00:12 +0400 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը…

2 րոպե ago

Ավինյանի հայրն էլ ասում էր`օպելները չմտնեն Կենտրոն, ընտանիքով իրենց հայեցողությամբ են շարժվո՞ւմ.Հարց

Ավինյանի հայրն էլ ասում էր`օպելները չմտնեն Կենտրոն, ընտանիքով իրենց հայեցողությամբ են շարժվո՞ւմ.Հարց Thu, 12 Mar…

8 րոպե ago

Վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահում եվրոպական հարթակում

Վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահում եվրոպական հարթակում Thu, 12 Mar 2026 11:53:29 +0400 ՕՐԻՆ-2026-Ի ԹԻՎ 4…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Զինվորականներին արգելել են բանակում խաչեր կրել

«Հրապարակ»․ Զինվորականներին արգելել են բանակում խաչեր կրել Thu, 12 Mar 2026 11:45:12 +0400 «Հրապարակը» զրուցել…

17 րոպե ago

Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի

Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի Thu, 12 Mar 2026 11:38:48 +0400 Նիկոլի երեկվա ելույթից հետո…

24 րոպե ago