«Հրապարակ»․ Այդ մարդը սպասարկում է թուրքական շահը

«Հրապարակ»․ Այդ մարդը սպասարկում է թուրքական շահը

Thu, 12 Mar 2026 10:15:27 +0400


Մարտի 11-ին, Ստրաս­բուրգում, Եվրոպական խորհրդարանում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մեր կարեւոր խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի եւ եղբայրների էմոցիաները չշահարկվեն նրանց սին հույսեր տալով: Մեր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է. ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4 հազար 886 ընտանիքներ, այս պահի դրությամբ։ Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք՝ խաղաղության ամրապնդմանն ուղղված այս խնդիրը լուծելու համար»։ Փաշինյանը, առիթն օգտագործելով, կրկին շնորհակալություն է հայտնել Բաքվի բռնապետին եւ ասել, որ պատրաստ է Ադրբեջանին հումանիտար միջանցք տրամադրել՝ Նախիջեւանի հետ կապը պահելու նպատակով: Թեմայի մասին զրուցել ենք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ։

– Փաշինյանը Եվրապառլամենտում հայտարարել է, որ արցախցիները պետք է ընդմիշտ մոռանան Արցախ վերադարձի մասին, ինչպես նաեւ՝ Ալիեւին է հերթական անգամ շնորհակալություն հայտնել, սակայն ոչ մի խոսք՝ հայկական շահի մասին, Արցախի էթնիկ զտման մասին եւ այլն։ Ի՞նչ տպավորություն ունեք նրա ելույթից։

– Նիկոլ Փաշինյանի կողմից թուրքական օրակարգ սպասարկելը նորություն չէ։ Ինչ-որ մի ամբիոնից մի հայտարարություն ավել, մի հայտարարություն պակաս, չի փոխում իրականությունը։ Այդ մարդը սպասարկում է թուրքական շահը։ Մեծ ուժերի օգնությամբ նա եկավ իշխանության։ Հիշենք Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը, որ ես ոչ թե պարտվել եմ Նիկոլին, այլ՝ մեծ խաղացողներին։ Տեսնելով այս տարիներին, թե ովքեր շահեցին Նիկոլի՝ իշխանության գալուց, կարող ենք ենթադրել, որ խոսքը թուրքական ուժերի մասին էր։ Մինչ օրս տեղի ունեցող պրոցեսները, հայտարարությունները փաստում են այն մասին, որ նրանց օրակարգը չի սպառվել։ Որեւէ նորություն չկա նրանում, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է երկու հայտնի պետությունների պատվերները։

– Եթե Հայաստանի իշխանությունը փոքր-ինչ կարեւորեր հայկական շահը, հնարավոր չէ՞ր լինի գոնե արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցը բարձրացնել։ Օրինակ, անվերջ խոսում են ազերիներին ՀՀ-ում վերաբնակեցնելու մասին, խոսում են անհատույց միջանցք տալու մասին, դրա դիմաց գոնե որոշ պահանջներ էլ այս կողմից չեն դրվում եւ այլն։

– Արցախցիների վերադարձի իրավունքը որեւիցե կապ չի կարող ունենալ ադրբեջանցիների վերադարձի հետ, եթե խոսում ենք ազերիների վերադարձի մասին, ապա պետք է նկատենք, որ նույն հարթության մեջ են մեր այն հայրենակիցները, ովքեր Բաքվից, Սումգայիթից գաղթել են։ Արցախցիների վերադարձի իրավունքը, իրենց սեփական հող հանդիսացող, միջազգային բոլոր նորմերը պահպանած, ինքնորոշման իրավունքի համար պայքարած վերադարձի հարցը չի կարող մի հարթության վրա դրվել ազերիների վերադարձի հետ։ Արցախի ժողովուրդը ենթարկվել է էթնիկ զտման։ Ադրբեջանցիներին բավարար ժամանակ է տրվել, որպեսզի լուծեն իրենց գույքային հարցերը, նրանց տրվել է անվտանգ ճանապարհ՝ Հայաստանը լքելու համար։ Ի դեպ, Հայաստանը լքելը եղել է նրանց սեփական որոշումը, նրանց ոչ ոք Հայաստանից չի վռնդել։ Անգամ այս հարթության մեջ թուրքերի օրակարգն այն է, որ եթե մենք խոսում ենք արցախցիների վերադարձի մասին, իրենք էլ ազերիների վերաբնակեցման մասին կխոսեն։ Սրանք տարբեր քեյսեր են, եւ պետք չէ համեմատել։ Եթե մենք մի օր ունենանք ազգային իշխանություններ, իսկ ես վստահ եմ, որ ունենալու ենք, ապա Ադրբեջանը պետք է մի շարք հարցերի համար պատասխան տա։ Ադրբեջանը կատարել է մի շարք հանցագործություններ մարդկության հանդեպ, եւ հենց սա է պատճառը, որ խաղաղության պայմանագիր կոչված թղթի կտորի մեջ մտցված է առանձին մի կետ, ըստ որի՝ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից։ Թեպետ խորամանկության են դիմել, նշել են կողմերը, սակայն պարզ է, թե կողմ ասելով որ կողմին նկատի ունեն։ Եթե մենք ունենայինք մի փոքր ազգային իշխանություն, հաստատապես այս վիճակին չէինք հասնի, իսկ մեր երկրի ղեկավարը բոլոր հարմար առիթները պետք է օգտագործեր՝ խոսելու արցախցիների վերադարձի մասին, հայկական ժառանգության պահպանման մասին եւ, որ ամենակարեւորն է՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին։ Ներկա իշխանություններն այդ ամենը դրել են հիշատակման արգելանքի տակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայիսյան ոչ աշխատանքային օրեր

Մայիսյան ոչ աշխատանքային օրեր Sun, 26 Apr 2026 23:30:16 +0400 «Տոների և հիշատակի օրերի մասին»…

5 րոպե ago

Տարեկան 1,5 միլիարդ դրամից ավելի փող․․․ նախագահը ուղերձ չի հղել

Տարեկան 1,5 միլիարդ դրամից ավելի փող․․․ նախագահը ուղերձ չի հղել Sun, 26 Apr 2026 23:15:56…

20 րոպե ago

Թրամփը երեք օր է տվել

Թրամփը երեք օր է տվել Sun, 26 Apr 2026 23:00:14 +0400 Իրանի հետ պատերազմը շատ…

35 րոպե ago

Դրական դինամիկա կա. Գոռ Հակոբյանը` որդու բուժման ընթացքից մանրամասներ է պատմում

Դրական դինամիկա կա. Գոռ Հակոբյանը` որդու բուժման ընթացքից մանրամասներ է պատմում Sun, 26 Apr 2026…

44 րոպե ago

Սիրուններ ջան, մի խնդրանք ունեմ․ Նազենի Հովհաննիսյան

Սիրուններ ջան, մի խնդրանք ունեմ․ Նազենի Հովհաննիսյան Sun, 26 Apr 2026 22:45:24 +0400 Սիրուններ ջան,…

50 րոպե ago

Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի հետ լուսանկար է հրապարակել

Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի հետ լուսանկար է հրապարակել Sun, 26 Apr 2026 22:30:28 +0400 Գոռ…

1 ժամ ago