Սա անհավանական է. դրամահավաքը դադարեցվեց
Thu, 12 Mar 2026 10:38:30 +0400

Դերասան և հաղորդավար Գոռ Հակոբյանը քիչ առաջ հայտարարել է, որ իր որդու բուժման համար սկսված դրամահավաքը դադարեցվում է։
Նրա խոսքով՝ ընդամենը 36 ժամվա ընթացքում հաջողվել է հավաքել այն ամբողջ գումարը, որն անհրաժեշտ է բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար։
«36 ժամում հավաքվեց այն գումարը, որը մեզ անհրաժեշտ է Մյունխենում բուժում ստանալու համար։ Դուք արեցիք մի բան, որը իսկապես անհավանական է»,– նշել է նա։
Հակոբյանի խոսքով՝ հավաքագրված գումարը նույնիսկ գերազանցել է պահանջվող չափը։ Դերասանը հայտնել է, որ ավելացած գումարը կտրամադրվի նույն խնդրի առջև կանգնած մեկ այլ երեխայի բուժմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր