Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարությունները ազգային խայտառակության գագաթնակետն են. Հարություն Աղա-Սարգսյան

Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարությունները ազգային խայտառակության գագաթնակետն են. Հարություն Աղա-Սարգսյան

Thu, 12 Mar 2026 11:24:59 +0400


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու դեմ հնչեցված խայտառակ արտահայտությունների կապակցությամբ։

Հայտարարության մեջ ասվում է.

Եվրախորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն իրականացրեց բացահայտ և լկտի ոտնձգություն Հայոց պետականության ամենաամուր սյան՝ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Փոխանակ երկրի շահերը պաշտպանելը՝ նա այդ բարձրագույն ամբիոնը ծառայեցրեց ազգային սրբությունները պղծելու և Եկեղեցին թշնամու աչքերով նսեմացնելու նենգ նպատակին։

Սա պարզապես հերթական քաղաքական սայթաքումը կամ տգիտությունը չէր. սա ուղիղ, կանխամտածված և դավաճանական հարված էր հայ ժողովրդի երկուհազարամյա հոգևոր ողնաշարին: Երբ երկրի կոչեցյալ ղեկավարն օտարների առաջ սեփական Եկեղեցին հռչակում է որպես դավադրությունների բույն և անվտանգային սպառնալիք, նա դադարում է պարզապես ընդդիմախոս լինելուց. նա ուղիղ ծառայության է անցնում հայության ինքնությունը բնաջնջողների ճամբարում։

Հայոց Եկեղեցին գործակալական որջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իրենց հոգիներն օտարներին ծախած արկածախնդիրները։ Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի գոյության երաշխավորն է, նրա հիշողությունը, արյունն ու անսակարկելի սրբավայրը։ Այդ սրբության վրա միջազգային ատյաններում ցեխ շպրտող ցանկացած անձ կատարում է ծանրագույն պետական և ազգային հանցագործություն՝ խարխլելով ամբողջ ազգի հոգևոր անվտանգությունն ու պաշտպանվածությունը։

Այս խայտառակ արշավը պետք է դիտարկել մեկ միասնական, կործանարար շղթայի մեջ. երբ Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը հետևողականորեն ոչնչացվում են, հերթը հասել է ժողովրդի դիմադրողականության վերջին միջնաբերդին՝ Եկեղեցուն։ «Խաղաղության» և «ժողովրդավարության» կեղծ ու զզվելի փաթեթավորմամբ մեր ժողովրդին պարտադրվում է ազգային ապամոնտաժման ծրագիր։ Հայոց Եկեղեցու դեմ այս արշավանքը ներքաղաքական վեճ չէ, սա ազգադավ պատերազմ է հայի տեսակի դեմ։

Մենք խստագույնս դատապարտում ենք և անընդունելի համարում Նիկոլ Փաշինյանի այս հակաեկեղեցական, ապազգային վարքագիծը։ Եկեղեցու նկատմամբ հարձակումների համար արտաքին հովանավորներ գտնելու նպատակով ազգային սրբությունները վաճառքի հանելը ողորմելի և ամոթալի քայլ է։

Թող բոլորը հստակ արձանագրեն և վերջնականապես հասկանան՝ Հայոց Եկեղեցին օրվա իշխանավորների քաղաքական խաղալիքը չէ և երբեք չի դառնալու նրանց զոհաբերության գառը։ Ով հանդգնում է պիղծ ձեռք բարձրացնել Մայր Եկեղեցու վրա, կստանա հայ ժողովրդի արդարացի ցասման և պատմության անողոք դատաստանի հարվածը։

Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարությունները պարզապես ազգային խայտառակության գագաթնակետն են:

Սա արդեն զուտ հոգևորականության կամ աշխարհիկների կռիվը չէ. սա մեր լինելիության, հայի գենի և արժանապատվության սրբազան պայքար է։ Եվ այս պայքարում հաշտվողականությունն ու լռությունը հավասարազոր են ինքնասպանության։

Մենք չենք լռելու։ Մենք թույլ չենք տալու։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ Sat, 12 Sep 2026 04:30:26 +0400 Պայթյուն է տեղի ունեցել Շվեյցարիայի…

16 րոպե ago

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը Sat, 12 Sep 2026 03:30:54 +0400 Ռուսաստանում, Բորյաթիայի Բարգուզինսկի շրջանում…

1 ժամ ago

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն Sat, 12 Sep 2026 02:30:38 +0400 Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն…

2 ժամ ago

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի Sat, 12 Sep 2026 02:00:46 +0400 Իլոն Մասկի՝ պաշտոնապես…

3 ժամ ago

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն Sat, 12 Sep 2026 01:30:13 +0400 Մահացել է աշխարհահռչակ…

3 ժամ ago

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400 Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր…

4 ժամ ago