Խոստանում են մահապատիժը վերականգնել ՀՀ-ում

Խոստանում են մահապատիժը վերականգնել ՀՀ-ում

Thu, 12 Mar 2026 11:32:00 +0400


Երկուշաբթի` աշխատանքային օրվա վերջում հավաքված ալյանսականները հայտարարեցին իրենց նախընտրական խոստումը վերականգնել օրենքով Հայաստանում մահապատիժը որպես պետական դավաճանության, պետական մասշտաբի թալանի և այլ ծանրագույն հանցագործությունների համար պատիժ։

«Ալյանս »կուսակցութբունը հայտնի է նրանով, որ այն հիմնադրել է նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը քննադատում է նախկին իշխանություններին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար, իսկ վերջինիս նկատմամբ որդեգրել է արմատական, երբեմն սահմաններն անցնող ծայրահեղ ընդդիմադիր դիրքորոշում։ Տիգրան Ուրիխանյանը բացի սոցիալական, իրավական, անվտանգային ծրագրային դրույթներից, շեշտը դրեց ֆեյք հեղափոխության, սադրված պատերազմի, Արցախի հանձնման, ՀՀ-ի տարածքները հենց այնպես հանձնելու և 8 միլիարդ արտաքին պարտք մսխելու համար իշխանություններին օրինական, բայց խիստ պատժի ենթարկելու խոստման վրա։ Հետաքրքիրն այն է, որ չնայած Ուրիխանյանը հակաիշխանական կոչերի համար հետախուզվում և գտնվում է Հայաստանից դուրս, սակայն կուսակցությունը ակտիվ գործում է ու պատրաստվում մասնակցել ընտրությունների։

Ի դեպ, Ուրիխանյանին հաջողվել է պահպանել ՀՀ-ում մշտական բնակության ռեժիմը, սովորելով Մոսկովյան բուհերից մեկում, ինչը ըստ օրենքի համարվում է հարգելի բացակայություն և չի խանգարում ընտրություններին մասնակցելու։ Եվս մեկ հետաքրքիր հանգամանք` համաժողովին մասնակցում էր հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը ( Դոն Պիպո), ով ևս հետախուզվում է հայաստանյան իրավապահների կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վալոդյա Գրիգորյանին սպանողը հայտարարեց` «խաբել եմ»

Վալոդյա Գրիգորյանին սպանողը հայտարարեց` «խաբել եմ» Fri, 03 Apr 2026 17:20:18 +0400 Latest news from…

7 րոպե ago

Դառնանք զօղորմին տի տանք մեր պատմաբանների անցավորներին

Դառնանք զօղորմին տի տանք մեր պատմաբանների անցավորներին Fri, 03 Apr 2026 17:15:12 +0400 Այսօր մենք…

12 րոպե ago

Վալոդյա Գրիգորյանին սպանողն աղմկահարույց հայտարարություն արեց դատարանում

Վալոդյա Գրիգորյանին սպանողն աղմկահարույց հայտարարություն արեց դատարանում Fri, 03 Apr 2026 17:13:53 +0400 Latest news…

14 րոպե ago

Պետական բուհերում կրթությունը պետք է լինի անվճար

Պետական բուհերում կրթությունը պետք է լինի անվճար Fri, 03 Apr 2026 17:09:00 +0400 Ներքին Գետաշենում…

18 րոպե ago

Մակրոնը «պատերազմ» հայտարարեց ԱՄՆ-ին ու Չինաստանին

Մակրոնը «պատերազմ» հայտարարեց ԱՄՆ-ին ու Չինաստանին Fri, 03 Apr 2026 17:00:11 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

27 րոպե ago

Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ ատելության խոսքը և խտրականության դրսևորումներն անթույլատրելի են. հայտարարություն

Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ ատելության խոսքը և խտրականության դրսևորումներն անթույլատրելի են. հայտարարություն Fri, 03 Apr…

32 րոպե ago