Վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահում եվրոպական հարթակում

Վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահում եվրոպական հարթակում

Thu, 12 Mar 2026 11:53:29 +0400


ՕՐԻՆ-2026-Ի ԹԻՎ 4 ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ
Վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահում
եվրոպական հարթակում /11.03.2026թ./

I. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ․
1․1․ Շարունակվում է իշխող կուսակցության և պետության նույնացումն արդեն միջազգային հարթակներում և ափսոսանքով պետք է արձանագրենք, որ դա կատարվում է եվրոպական կառույցի աջակցությամբ։ Այդ իմաստով, պաշտպանում ենք ԱՄՆ փոխնախագահի ոչ վաղ անցյալի քննադատությունը եվրոպական ներկա ժողովրդավարության հասցեին։
1․2․ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ նման պայմաններում բացարձակ լռության է մատնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը, որը ենթադրաբար անուշադրության է մատնել անգամ իր հանձնարարականների և համապատասխան ուղեցուցային հղումների կատարումը վարչական ռեսուրսի չարաշահման բացառման ուղղությամբ։
II. ՆԱԽԱԲԱՆ
ՕՐԻՆ-2026-ը՝
Իր գործունեությունն իրականացնում է հենվելով ԸՕՎՀՀ երկարամյա փորձի վրա։
– Հաշվի առնելով ներկայացվող ենթադրյալ խախտման հետևանքների խիստ վտանգավորությունը ընտրական գործընթացների վրա, սույն հաշվետվությունը ներկայացվում է արտահերթ կարգով։

III – ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

2026թ. մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից ՀՀ վարչապետի ելույթը պարունակում է ենթադրյալ վարչական և ներկայացուցչական ռեսուրսի չարաշահման տարրեր։ Պաշտոնեական ելույթի ընթացքում հնչել են նախընտրական քարոզչությանը և հակաքարողչությանը բնորոշ ձևակերպումներ, մասնավորապես՝
Քաղվածք 1. «Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր Կառավարության ու քաղաքական թիմի համար»
Քաղվածք 2. «Այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելոռուսամետ օլիգարխների, եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։»

Քաղվածք 3. «2026 թվականի հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ և այդ ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի։»
ԵՄ համատեքստ. Եվրոպական խորհրդարանի պաշտոնական հաղորդագրություններում և բարձրաստիճան պաշտոնյաների խոսույթում սույն ելույթը հստակորեն շաղկապվել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ՝ դիտարկվելով որպես ընտրական գործընթացին նախորդող կարևորագույն իրադարձություն`

IV. ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Սույն գործողությունը դիտարկվում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Ընտրական հարցերում վարչական ռեսուրսների չարաշահումը կանխելու ուղեցույցի», ԱԺ 2021թ․ ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի և ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի պահանջների շրջանակներում։
• Համատեքստ. Պահանջվում է, առնվազն, պետական պաշտոնյաների չեզոքություն ընտրական գործընթացների ընթացքում։
• Հետևանք. Այդ գործընթացների ընթացքում միջազգային հարթակի օգտագործումը ներքաղաքական, այն էլ՝ հակաքարոզչական նպատակներով ենթադրաբար բերում է վարչական ռեսուրսի չարաշահում ծանր հետևանքներով։

V. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
– Եվրոպական խորհրդարանի ղեկավարությանը տալ պարզաբանումներ կատարվածի կապակցությամբ,
– ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելությանը միջացներ ձեռնարկել կատարվածի հետևանքների վերացման ուղղությամբ։
– ՀՀ Վարչապետին՝ տալ պարզաբանումներ “լեգիտիմ ներկայացուցիչ” եզրույթի վերաբերյալ, Վարչապետի և Կառավարության կողմից ՀՀ Սահմանադրության 146/2 և 152/1 դրույթների ենթադրյալ խախտումների համատեքստում։

ՕՐԻՆ -2026

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինն ու Էրդողանը համաձայն են

Պուտինն ու Էրդողանը համաձայն են Fri, 03 Apr 2026 22:00:56 +0400 Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել…

18 րոպե ago

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Fri, 03 Apr 2026 21:45:56 +0400 Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի…

33 րոպե ago

Ի՞նչ է ասել Լուկաշենկոն Թրամփին Իրանի մասին․ սկանդալ է՞

Ի՞նչ է ասել Լուկաշենկոն Թրամփին Իրանի մասին․ սկանդալ է՞ Fri, 03 Apr 2026 21:30:33 +0400…

48 րոպե ago

22-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

22-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր Fri, 03 Apr 2026 21:15:51 +0400 Համայնքային ոստիկանության…

1 ժամ ago

Օրական քանի գրամ շոկոլադն է թույլատրելի առողջ մարդուն

Օրական քանի գրամ շոկոլադն է թույլատրելի առողջ մարդուն Fri, 03 Apr 2026 21:00:14 +0400 Գիտնականները…

1 ժամ ago

Դեսպանն այցելելու է բուհ

Դեսպանն այցելելու է բուհ Fri, 03 Apr 2026 20:45:05 +0400 Ապրիլի 8-ին և 15-ին Մանկավարժական…

2 ժամ ago