Թուրքիան Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն կտրամադրի․ ո՞վ է այցելել Նախիջևան

Թուրքիան Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն կտրամադրի․ ո՞վ է այցելել Նախիջևան

Thu, 12 Mar 2026 12:30:54 +0400


Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Տոկելը Նախիջևան է այցելել, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Տոկելը հանդիպել է Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենան Սեիդովի հետ։
Իր ելույթում Տոկելն ընդգծել է, որ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին տարածաշրջանում կայունության ամրապնդման և լիակատար անվտանգության ապահովման նպատակով։

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն տրամադրել «Շուշիի հռչակագրի» դրույթների համաձայն և ընդգծել, որ երկու երկրների միջև հարաբերությունները ամուր հիմք ունեն ռազմավարական և ռազմական գործընկերության տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու փորձի փոխանակմանը առնչվող հարցեր։
Տոկելի այցը տեղի է ունեցել Նախիջևանում անօդաչու թռչող սարքի անկումից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է․պաշտոնական

Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է․պաշտոնական Thu, 12 Mar 2026 14:00:23 +0400 Իրանի ԱԳՆ–ն…

10 րոպե ago

Վստահո՞ւմ են ռուսաստանցիներն իշխանություններին

Վստահո՞ւմ են ռուսաստանցիներն իշխանություններին Thu, 12 Mar 2026 14:00:22 +0400 Սոցհարցումները պարզել են, որ Ռուսաստանում…

10 րոպե ago

Հաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին

Հաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին Thu, 12 Mar 2026 13:50:03 +0400 Latest news…

21 րոպե ago

Հայաստանն առաջին անգամ կարող է տարանցիկ երկիր դառնալ խաղաղության շնորհիվ․ Ալիև

Հայաստանն առաջին անգամ կարող է տարանցիկ երկիր դառնալ խաղաղության շնորհիվ․ Ալիև Thu, 12 Mar 2026…

22 րոպե ago

Ռազմական գործողությունները կազդեն TRIPP-ի վրա

Ռազմական գործողությունները կազդեն TRIPP-ի վրա Thu, 12 Mar 2026 13:39:15 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

31 րոպե ago

Վաղը`մարտի 13-ին, ժամը 15:30-ին, հավաքվելու են դատարանի դիմաց

Վաղը`մարտի 13-ին, ժամը 15:30-ին, հավաքվելու են դատարանի դիմաց Thu, 12 Mar 2026 13:35:54 +0400 Latest…

35 րոպե ago