Թուրքիան Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն կտրամադրի․ ո՞վ է այցելել Նախիջևան

Թուրքիան Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն կտրամադրի․ ո՞վ է այցելել Նախիջևան

Thu, 12 Mar 2026 12:30:54 +0400


Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Տոկելը Նախիջևան է այցելել, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Տոկելը հանդիպել է Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենան Սեիդովի հետ։
Իր ելույթում Տոկելն ընդգծել է, որ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին տարածաշրջանում կայունության ամրապնդման և լիակատար անվտանգության ապահովման նպատակով։

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն տրամադրել «Շուշիի հռչակագրի» դրույթների համաձայն և ընդգծել, որ երկու երկրների միջև հարաբերությունները ամուր հիմք ունեն ռազմավարական և ռազմական գործընկերության տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու փորձի փոխանակմանը առնչվող հարցեր։
Տոկելի այցը տեղի է ունեցել Նախիջևանում անօդաչու թռչող սարքի անկումից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանում ՊՆ նոր փոխնախարար է նշանակվել․ ո՞վ է

Ռուսաստանում ՊՆ նոր փոխնախարար է նշանակվել․ ո՞վ է Mon, 25 May 2026 13:00:52 +0400 Ռուսաստանի…

5 րոպե ago

«Աչքիս վերջում գլխավոր պապան է գալու»

«Աչքիս վերջում գլխավոր պապան է գալու» Mon, 25 May 2026 12:53:56 +0400 Քարոզարշավի ընթացքում լրագրողների…

12 րոպե ago

Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի ճակատագիրն անորո՞շ է

Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի ճակատագիրն անորո՞շ է Mon, 25 May 2026 12:45:40 +0400 ​Արմավիրի մարզի…

20 րոպե ago

Թող արդարությունը հաղթի, կրկին լինես մեր կողքին․ Ծառուկյանը՝ Վարդանյանին

Թող արդարությունը հաղթի, կրկին լինես մեր կողքին․ Ծառուկյանը՝ Վարդանյանին Mon, 25 May 2026 12:42:43 +0400…

23 րոպե ago

Կառավարության առաջին նիստերից մեկով ադրբեջանցիներին արգելվելու է դա անել

Կառավարության առաջին նիստերից մեկով ադրբեջանցիներին արգելվելու է դա անել Mon, 25 May 2026 12:31:41 +0400…

34 րոպե ago

«Կասեմ՝ ինչո՞ւ ես տենց սուտասան»

«Կասեմ՝ ինչո՞ւ ես տենց սուտասան» Mon, 25 May 2026 12:27:35 +0400 Ջերմուկում անցկացված հարցման ընթացքում…

39 րոպե ago