Թուրքիան Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն կտրամադրի․ ո՞վ է այցելել Նախիջևան

Թուրքիան Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն կտրամադրի․ ո՞վ է այցելել Նախիջևան

Thu, 12 Mar 2026 12:30:54 +0400


Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Տոկելը Նախիջևան է այցելել, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Տոկելը հանդիպել է Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենան Սեիդովի հետ։
Իր ելույթում Տոկելն ընդգծել է, որ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին տարածաշրջանում կայունության ամրապնդման և լիակատար անվտանգության ապահովման նպատակով։

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն տրամադրել «Շուշիի հռչակագրի» դրույթների համաձայն և ընդգծել, որ երկու երկրների միջև հարաբերությունները ամուր հիմք ունեն ռազմավարական և ռազմական գործընկերության տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու փորձի փոխանակմանը առնչվող հարցեր։
Տոկելի այցը տեղի է ունեցել Նախիջևանում անօդաչու թռչող սարքի անկումից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՊՆ-ի զենքերը սերժանտի տանը․ «զենքի որսը» հասել է բանակ

ՊՆ-ի զենքերը սերժանտի տանը․ «զենքի որսը» հասել է բանակ Sat, 12 Sep 2026 16:05:05 +0400…

15 րոպե ago

Խնդրել է իրեն տեղափոխել տնային կալանքի

Խնդրել է իրեն տեղափոխել տնային կալանքի Sat, 12 Sep 2026 16:00:25 +0400 Վենեսուելայի գերեվարված նախագահ…

20 րոպե ago

Այգին որոշել են ոչնչացնել

Այգին որոշել են ոչնչացնել Sat, 12 Sep 2026 15:59:49 +0400 Քիչ առաջ «Հրապարակի» խմբագրություն էր…

20 րոպե ago

Հարգելի՛ Լևոն Ջավախյան

Հարգելի՛ Լևոն Ջավախյան Sat, 12 Sep 2026 15:45:03 +0400 Հարգելի՛ Լևոն Ջավախյան Կարդացի «Պուտանկի սրտիկը»…

35 րոպե ago

Թուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն

Թուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն Sat, 12 Sep 2026 15:30:23 +0400 Թուրքիայի Էդիրնե…

50 րոպե ago

Նունե Պետրոսյանն ազատվել է պաշտոնից

Նունե Պետրոսյանն ազատվել է պաշտոնից Sat, 12 Sep 2026 15:29:24 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի…

51 րոպե ago