«Հրապարակ»․ ՀՀ քաղաքացին հանգիստ կարող է գալ Հայաստան եւ մասնակցել ընտրություններին

«Հրապարակ»․ ՀՀ քաղաքացին հանգիստ կարող է գալ Հայաստան եւ մասնակցել ընտրություններին

Thu, 12 Mar 2026 12:45:26 +0400


Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը քանիցս միջամտել է ներքաղաքական հարցերին: Հիմա էլ հայտարարություն է տարածել այլ երկրում (Ռուսաստանում) ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների եւ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Իբրեւ թե «փորձում են ճնշում գործադրել հայազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ», որ վերջիններս որոշ քաղաքական ուժերի «ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցություն» ցուցաբերեն։

Արդարադատության գեներալ, մայոր Թաթուլ Պետրոսյանը, անդրադառնալով փաստին, նկատում է. «Արտաքին հետախուզության ծառայությունն արդեն իսկ Հայաստանի համար ինքնին աբսուրդ էր, քանի որ կա ԱԱԾ, որն իրականացնում էր նաեւ այդ ֆունկցիան: Մենք՝ բոլորս, հիշում ենք, թե այդ կառույցն ինչպես ստեղծվեց, եւ ով նշանակվեց ղեկավար` անձ, որը որեւիցե կապ չունի օպերատիվ ծառայության, հետախուզության ու, առհասարակ, իրավապահ համակարգի հետ: Ինչ-որ մի Քրիստինե Գրիգորյան: Հայտարարում են, որ Իսրայել-Իրան պատերազմը Հայաստանի համար կարող է խնդիրներ առաջացնել, ինչը կարող ենք համարել օբյեկտիվ ահազանգ, բայց Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը շան տեղ չդրեցին այդ զեկույցը` սկսեցին «պեռաշկի» եւ «կուկուռուզ» ուտել նույն օրը, ուրախ ավտոբուսով շրջագայել, մարդկանց հետ իբրեւ թե զրուցել: Ինչ վերաբերում է այս հայտարարությանը, դա աբսուրդ է. ՀՀ քաղաքացին ամեն րոպե կարող է գալ Հայաստան եւ ընտրություններին մասնակցել ու իր քվեն տալ այս կամ այն քաղաքական ուժին: Դա մարդու սահմանադրական իրավունքն է, որին ոչ մեկը չի կարող դեմ արտահայտվել, բայց սրանց տողատակերի ասելիքն այն է, թե իբր ռուսամետ քաղաքական ուժերն են այդ պրոցեսը կազմակերպում, ենթադրում են, որ նրանք նաեւ շահագրգռում են: Գործնականում սա մարդու պարզ իրավունքն է:

Անկախ այն բանից, թե որտեղ է նա` ԱՄՆ-ում, թե Ռուսաստանում, եթե ՀՀ քաղաքացի է, ցանկացած պահի կարող է ազատորեն գալ հայրենիք եւ մասնակցել ընտրություններին: Քրիստինե Գրիգորյանն անամոթաբար ծառայում է ՔՊ-ին, սակայն ես չեմ զարմանում, քանի որ այդ ծառայությունը ստեղծվեց բացառապես հենց այդ նպատակներով: Իրենք Եվրոպայից միլիոններ են ստանում, իբրեւ թե այն բանի համար, որ քայլեր ձեռնարկեն, որպեսզի այլ երկրներ չխոչընդոտեն Հայաստանի ընտրություններին, բայց այդ քայլով Եվրոպան հենց ինքը միջամտում է պրոցեսին եւ խոչընդոտում: Անգամ ԵՄ-ից պահանջել են վերահսկող խումբ` ընտրությունների համար, դեսանտ են Հայաստան բերում: Իրենց ստորությունը թաքցնելու համար ինչ ասես անում են: Մարդիկ ահազանգում են, որ իրենց բնակարանում 70 մարդ են գրանցել, եւ փոխանակ այդ հարցերով զբաղվեն, տեսեք, թե ինչերի ետեւից են ընկել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարձակում՝ Իսրայելի հյուպատոսության վրա․ զոհեր կան, ոստիկան է տուժել

Հարձակում՝ Իսրայելի հյուպատոսության վրա․ զոհեր կան, ոստիկան է տուժել Tue, 07 Apr 2026 15:30:50 +0400…

7 րոպե ago

ՀՀ-ում դաշինքների անվանումների սահմանափակման մասին նախագիծն ընդունվեց

ՀՀ-ում դաշինքների անվանումների սահմանափակման մասին նախագիծն ընդունվեց Tue, 07 Apr 2026 15:20:10 +0400 Ազգային ժողովի…

18 րոպե ago

Ուկրաինայի հետքերո՞վ. ինչ է սպասվում Փաշինյանին եւ Հայաստանին

Ուկրաինայի հետքերո՞վ. ինչ է սպասվում Փաշինյանին եւ Հայաստանին Tue, 07 Apr 2026 15:15:50 +0400 Նիկոլ…

22 րոպե ago

Հիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ

Հիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ Tue, 07 Apr 2026 15:08:18 +0400…

30 րոպե ago

Փաշինյանը ոչ դեմոկրատիա կարողացավ ստեղծի, ոչ ավտորիտար, ոչ էլ տոտալիտար ռեժիմներ

Փաշինյանը ոչ դեմոկրատիա կարողացավ ստեղծի, ոչ ավտորիտար, ոչ էլ տոտալիտար ռեժիմներ Tue, 07 Apr 2026…

38 րոպե ago

Մեր հրապարակումը հետեւանքներ է ունեցել

Մեր հրապարակումը հետեւանքներ է ունեցել Tue, 07 Apr 2026 14:50:05 +0400 «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն…

48 րոպե ago