Ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը․ ինչ է հայտնի

Ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը․ ինչ է հայտնի

Thu, 12 Mar 2026 13:00:27 +0400


ՌԴ նախագահի խորհրդական Կիրիլ Դմիտրիևը և ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը հաստատել են, որ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև զրույցից հետո նրանք բանակցություններ են վարել։

Ուիտկոֆի խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել Մայամիում։

ԱՄՆ կողմից մասնակցել են նաև Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները և Սպիտակ տան խորհրդական Ջոշ Գրյունբաումը։ Կողմերը քննարկել են մի շարք հարցեր և պայմանավորվել են շարունակել շփումները։

Դմիտրիևը նշել է, որ ԱՄՆ է ժամանել Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ և մասնակցել է տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի նիստին, որտեղ քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման նախագծերը և համաշխարհային էներգետիկ շուկաներում տիրող իրավիճակը։

«Այսօր շատ երկրներ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, սկսում են ավելի լավ հասկանալ ռուսական նավթի և գազի հիմնական, համակարգային կարևոր դերը համաշխարհային տնտեսական կայունության ապահովման գործում, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անարդյունավետությունն ու կործանարար բնույթը», – հայտարարել է Դմիտրիևը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել

Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել Sun, 12 Jul 2026 16:00:36 +0400 Հնդկաստանում բնակություն հաստատած Սիլվի…

18 րոպե ago

Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքայի՞ն օր է, թե՞ ոչ

Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքայի՞ն օր է, թե՞ ոչ Sun, 12 Jul 2026 15:45:34 +0400 Գործող…

33 րոպե ago

Փաշինյանը հայտնվել է նոր պատմության մեջ

Փաշինյանը հայտնվել է նոր պատմության մեջ Sun, 12 Jul 2026 15:30:36 +0400 Լուսինե Ավագյան անունով…

48 րոպե ago

Մենք նույն սենյակի մեջ, նույն տան մեջ ապրում ենք․ Տիգրան Արզաքանցյանը՝ ամուսնալուծության մասին

Մենք նույն սենյակի մեջ, նույն տան մեջ ապրում ենք․ Տիգրան Արզաքանցյանը՝ ամուսնալուծության մասին Sun, 12…

1 ժամ ago

Մի քանի հազար տարեկան գերեզմաններ են հայտնաբերել

Մի քանի հազար տարեկան գերեզմաններ են հայտնաբերել Sun, 12 Jul 2026 15:00:12 +0400 Ղազախստանում հնագետները…

1 ժամ ago

Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին

Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին Sun, 12 Jul 2026 14:44:06 +0400 Latest…

2 ժամ ago