Ինչպես բռնկվեց ու մարեց իրանա-ադրբեջանական լարումը

Ինչպես բռնկվեց ու մարեց իրանա-ադրբեջանական լարումը

Thu, 12 Mar 2026 14:30:50 +0400


Փորձագիտական շրջանակներում վերջին օրերին քննարկում են հնարավոր նոր՝ «ադրբեջանական ճակատի» բացումը։ Իհարկե, դավադրապաշտական տեսությունների պակաս չի զգացվում։ Սակայն այս իրավիճակում կարեւոր է էսկալացիայի հնարավոր ռիսկերը ճիշտ գնահատելն ու հաշվարկելը՝ գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունների լարման պատճառն իրանական դրոնների՝ Նախիջեւանի վրա հարձակումն էր։ Դեռ օրեր առաջ Նախիջեւանի ԻՀ-ն դիտարկվում էր բացառապես «Թրամփի ուղու» քննարկումներում։ Սակայն մեծ գեոպոլիտիկան իր ուշադրությունից դուրս չթողեց նաեւ Ադրբեջանին։ Բաքուն շատ կտրուկ արձագանքեց փաստին` Իրանի դեսպանին կանչեցին ԱԳՆ, փոխանցեցին բողոքի նոտա։ Ալիեւն ԱԽ արտակարգ նիստ հրավիրեց, բանակը բերվեց մարտական բարձր պատրաստականության, կոշտ գնահատականներ տրվեցին, եւ նույնիսկ հնչեցին սպառնալիքներ` ուղղված Թեհրանին։ Թեհրանից ադրբեջանական դիվանագիտական անձնակազմը տարհանվեց: Եվ կարելի էր կանխատեսել, որ կողմերի միջեւ ճգնաժամը խորանալու է, սակայն մարտի 8-ին անակնկալ կերպով իրավիճակը սկսեց դեէսկալացիայի գնալ։

Մասնավորապես, հեռախոսազրույց տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Իրանի նախագահների միջեւ՝ Թեհրանի նախաձեռնությամբ, Փեզեշկիանը հայտարարեց, որ պատրաստ է հետաքննել Նախիջեւանում տեղի ունեցած միջադեպը, եւ պնդեց, որ Իրանն այդ հարձակման հետ կապ չունի։ Ապա հայտնի դարձավ, որ Բաքուն մարդասիրական օգնություն է ուղարկում Թեհրան։ Առհասարակ, Մարկեդոնովի դիտարկմամբ, իրանա-ադրբեջանական հարաբերությունները՝ 91 թվականից ի վեր, միշտ աչքի են ընկել վայրիվերումներով։ Դրանք մե՛կ հասել են զրոյական կետին, մե՛կ դրսեւորել պրագմատիզմ ու ռացիոնալիզմ։ Անշուշտ, Բաքու-Թեհրան հարաբերություններում հիմնական ցավոտ կետը եղել են Բաքու-Թել-Ավիվ դաշնակցային հարաբերությունները։ Ժամանակ առ ժամանակ արծարծվել է, այսպես կոչված՝ «Իրանական Ադրբեջանի» հարցը եւ երկու երկրների միջեւ սահմանային փոփոխությունների հեռանկարը։ Սակայն երկուստեք էլ հետաքրքրված են եղել՝ զարգացնելու «Հյուսիս-Հարավ» նախագիծը։ Բաքուն նաեւ Իսրայելի հետ է հարաբերություններ զարգացնում, բայց պաշտոնապես իրեն հակաիրանական կոալիցիայի մաս չի դիրքավորում։

Այստեղ հետաքրքիր է նաեւ այն, թե ինչու Ալիեւը, ի տարբերություն Թուրքիայի նախագահ Էրդողանի, ավելի կոշտ հռետորաբանություն օգտագործեց ընդդեմ Թեհրանի։ Հիշեցնենք, որ Թուրքիայում էլ իրանական դրոնային հարձակում էր իրականացվել։ Ալիեւը թերեւս փորձում է իր ներքին լսարանի մոտ պահպանել հաղթած առաջնորդի իմիջը։ Նրա համար շատ կարեւոր է դա։ ԼՂ ամբողջական հայաթափումից եւ Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո Ադրբեջանը ձգտում է ցույց տալ, որ ինքն այն երկիրն է, որի շահերի հետ պետք է հաշվի նստել։ Ըստ էության, սա ինքնահաստատման մի ձեւ է՝ քաղաքական-դիվանագիտական հարթությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է այս անգամ Ադրբեջանից ուղարկվում Հայաստան

Ի՞նչ է այս անգամ Ադրբեջանից ուղարկվում Հայաստան Fri, 03 Jul 2026 16:00:18 +0400 Ռուսաստանից Ադրբեջանի…

21 րոպե ago

Ի՞նչ ունեցվածքով է հեռանում Ալեն Սիմոնյանը

Ի՞նչ ունեցվածքով է հեռանում Ալեն Սիմոնյանը Fri, 03 Jul 2026 15:45:07 +0400 ԱԺ նախագահի պաշտոնին…

36 րոպե ago

Կաթողիկոսի ազգականների գործը քննող դատավորը խուսափեց հարցերից

Կաթողիկոսի ազգականների գործը քննող դատավորը խուսափեց հարցերից Fri, 03 Jul 2026 15:35:08 +0400 Latest news…

46 րոպե ago

Դատավորները Կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամ թեկնածուների ընտություն են իրականացնում

Դատավորները Կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամ թեկնածուների ընտություն են իրականացնում Fri, 03 Jul 2026 15:31:29…

50 րոպե ago

Փաշինյանի անունը հեռացվել է Ռուսաստանում կայանալիք միջոցառման խոսնակների ցանկից

Փաշինյանի անունը հեռացվել է Ռուսաստանում կայանալիք միջոցառման խոսնակների ցանկից Fri, 03 Jul 2026 15:30:53 +0400…

50 րոպե ago

#Ուղիղ․ Դատավորների դռնբաց նիստ է. ինչ է քննարկվում

#Ուղիղ․ Դատավորների դռնբաց նիստ է. ինչ է քննարկվում Fri, 03 Jul 2026 15:21:01 +0400 Latest…

1 ժամ ago