Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավորներ Կայա Կալասին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավորներ Կայա Կալասին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ

Thu, 12 Mar 2026 15:14:24 +0400


Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավորներ՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մարտի 11-ին պաշտոնական նամակ են հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության հիմնարար վերագնահատում։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարի Թուսենի նախաձեռնությամբ ուղարկված այս նամակը հետևում է մի շարք զարգացումների, այդ թվում՝ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ վերջերս կայացված ցմահ ազատազրկման դատավճիռներին և փաստագրված ապացույցներին, ըստ որոնց՝ Ադրբեջանն օգնում է Ռուսաստանին շրջանցելու ԵՄ պատժամիջոցները։

«Իմաստալից պայմանականության բացակայությամբ շարունակվող համագործակցությունը կարող է խաթարել Եվրոպական միության հեղինակությունը», — զգուշացնում են ստորագրողները՝ մատնանշելով քաղաքական ընդդիմության «համակարգային ճնշումները» և Ադրբեջանի խորհրդարանի կողմից ԵՄ դիվանագիտական ջանքերի «թշնամական» մերժումը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պահանջների կենտրոնում նաև 2023 թվականի ռազմական հարձակմանը հաջորդած չլուծված մարդասիրական ճգնաժամն է։ Նամակում բացահայտորեն դատապարտվում է «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների շարունակական ժխտումը»՝ ընդգծելով, որ ներկայումս նրանց վերադարձի իրավունքի համար չկա որևէ վստահելի շրջանակ, ինչպես նաև տեղահանվածների համար տնտեսական փոխհատուցման որևէ գործնական մեխանիզմ։

«ԵՄ-ն չի կարող լռել, երբ ամբողջ մի ժողովրդի հիմնարար իրավունքները ջնջվում են», — նշում են նամակագիրները՝ հիշեցնելով, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն արդեն իսկ ընդգծել է տեղահանված անձանց կարգավիճակի հարցի լուծման և քաղաքական բանտարկյալների ազատ արձակման հրատապ անհրաժեշտությունը։

Խորհրդարանականները նաև կոչ են անում իրականացնել հինգ անհապաղ քայլեր․

Մարդու իրավունքների վերանայում — ԵՄ–Ադրբեջան․ Գործընկերության և համագործակցության համաձայնագրի համապարփակ աուդիտ։

Թիրախային պատժամիջոցներ — ԵՄ մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի կիրառում՝ կամայական ձերբակալությունների համար պատասխանատուների նկատմամբ։

Բարձր մակարդակի երկխոսություն — անհապաղ գագաթնաժողով՝ տեղահանված հայերի իրավունքների և քաղաքական բանտարկյալների ազատ արձակման հարցերը քննարկելու համար։

Էներգետիկ համագործակցության կասեցում — ընդլայնված էներգետիկ համագործակցության սառեցում, մինչև Ադրբեջանը մարդու իրավունքների և պատժամիջոցների պահպանման ոլորտում գրանցի շոշափելի առաջընթաց։

Պատժամիջոցների շրջանցման դեմ միջոցառումներ — սահմանափակող միջոցներ այն կազմակերպությունների նկատմամբ՝ ներառյալ պետական SOCAR ընկերությունը, որոնք ներգրավված են ռուսական նավթի արտահանմանն աջակցելու գործում։
Նամակում Բաքվում պահվող հայ գործիչների դատավճիռները որակվում են որպես միջազգային մարդասիրական չափանիշների խախտում։ Բացի այդ, նշվում է ադրբեջանցի քաղաքացիների և ցանցերի մասնակցությունը «ստվերային նավատորմի» գործողություններին, որոնք թույլ են տալիս շրջանցել ռուսական նավթի նկատմամբ կիրառվող ԵՄ սահմանափակումները։

Եզրափակիչ մասում խորհրդարանականները նկատում են՝ 2025թ․ վերջից ձևավորված խորհրդարանական ակտիվությունը Կայա Կալասին տալիս է «հստակ քաղաքական մանդատ»՝ հայտարարություններից անցնելու դեպի սկզբունքային գործողություններ՝ օրենքի գերակայությունն ու միջազգային ներառականությունը պաշտպանելու համար։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել

Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել։ Այս մասին…

4 ժամ ago

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Mon,…

8 ժամ ago

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Mon, 21 Sep 2026 00:00:10 +0400 Արջը…

8 ժամ ago

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով Sun, 20 Sep 2026 23:45:25…

8 ժամ ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները Sun, 20 Sep 2026 23:30:03 +0400 Porsche ընկերությունը հավելյալ…

9 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Sun, 20 Sep 2026 23:20:07 +0400 Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով…

9 ժամ ago