Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավորներ Կայա Կալասին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավորներ Կայա Կալասին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ

Thu, 12 Mar 2026 15:14:24 +0400


Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավորներ՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մարտի 11-ին պաշտոնական նամակ են հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության հիմնարար վերագնահատում։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարի Թուսենի նախաձեռնությամբ ուղարկված այս նամակը հետևում է մի շարք զարգացումների, այդ թվում՝ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ վերջերս կայացված ցմահ ազատազրկման դատավճիռներին և փաստագրված ապացույցներին, ըստ որոնց՝ Ադրբեջանն օգնում է Ռուսաստանին շրջանցելու ԵՄ պատժամիջոցները։

«Իմաստալից պայմանականության բացակայությամբ շարունակվող համագործակցությունը կարող է խաթարել Եվրոպական միության հեղինակությունը», — զգուշացնում են ստորագրողները՝ մատնանշելով քաղաքական ընդդիմության «համակարգային ճնշումները» և Ադրբեջանի խորհրդարանի կողմից ԵՄ դիվանագիտական ջանքերի «թշնամական» մերժումը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պահանջների կենտրոնում նաև 2023 թվականի ռազմական հարձակմանը հաջորդած չլուծված մարդասիրական ճգնաժամն է։ Նամակում բացահայտորեն դատապարտվում է «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների շարունակական ժխտումը»՝ ընդգծելով, որ ներկայումս նրանց վերադարձի իրավունքի համար չկա որևէ վստահելի շրջանակ, ինչպես նաև տեղահանվածների համար տնտեսական փոխհատուցման որևէ գործնական մեխանիզմ։

«ԵՄ-ն չի կարող լռել, երբ ամբողջ մի ժողովրդի հիմնարար իրավունքները ջնջվում են», — նշում են նամակագիրները՝ հիշեցնելով, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն արդեն իսկ ընդգծել է տեղահանված անձանց կարգավիճակի հարցի լուծման և քաղաքական բանտարկյալների ազատ արձակման հրատապ անհրաժեշտությունը։

Խորհրդարանականները նաև կոչ են անում իրականացնել հինգ անհապաղ քայլեր․

Մարդու իրավունքների վերանայում — ԵՄ–Ադրբեջան․ Գործընկերության և համագործակցության համաձայնագրի համապարփակ աուդիտ։

Թիրախային պատժամիջոցներ — ԵՄ մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի կիրառում՝ կամայական ձերբակալությունների համար պատասխանատուների նկատմամբ։

Բարձր մակարդակի երկխոսություն — անհապաղ գագաթնաժողով՝ տեղահանված հայերի իրավունքների և քաղաքական բանտարկյալների ազատ արձակման հարցերը քննարկելու համար։

Էներգետիկ համագործակցության կասեցում — ընդլայնված էներգետիկ համագործակցության սառեցում, մինչև Ադրբեջանը մարդու իրավունքների և պատժամիջոցների պահպանման ոլորտում գրանցի շոշափելի առաջընթաց։

Պատժամիջոցների շրջանցման դեմ միջոցառումներ — սահմանափակող միջոցներ այն կազմակերպությունների նկատմամբ՝ ներառյալ պետական SOCAR ընկերությունը, որոնք ներգրավված են ռուսական նավթի արտահանմանն աջակցելու գործում։
Նամակում Բաքվում պահվող հայ գործիչների դատավճիռները որակվում են որպես միջազգային մարդասիրական չափանիշների խախտում։ Բացի այդ, նշվում է ադրբեջանցի քաղաքացիների և ցանցերի մասնակցությունը «ստվերային նավատորմի» գործողություններին, որոնք թույլ են տալիս շրջանցել ռուսական նավթի նկատմամբ կիրառվող ԵՄ սահմանափակումները։

Եզրափակիչ մասում խորհրդարանականները նկատում են՝ 2025թ․ վերջից ձևավորված խորհրդարանական ակտիվությունը Կայա Կալասին տալիս է «հստակ քաղաքական մանդատ»՝ հայտարարություններից անցնելու դեպի սկզբունքային գործողություններ՝ օրենքի գերակայությունն ու միջազգային ներառականությունը պաշտպանելու համար։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեմ հիշում, թե արդեն որերորդ անգամ են խուզարկում. մեր տնից ոչինչ չեն վերցրել

Չեմ հիշում, թե արդեն որերորդ անգամ են խուզարկում. մեր տնից ոչինչ չեն վերցրել Fri, 31…

6 րոպե ago

Մի թշնամուն չենք մարսել, ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում. Կարապետյանը ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

Մի թշնամուն չենք մարսել, ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում. Կարապետյանը ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին Fri,…

10 րոպե ago

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Fri, 31 Jul 2026 12:15:23 +0400 ՀՀ…

10 րոպե ago

Նարեկ Կարապետյանը` ԱԺ փոխնախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին

Նարեկ Կարապետյանը` ԱԺ փոխնախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին Fri, 31 Jul 2026 12:09:15 +0400 Latest…

16 րոպե ago

Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին

Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Fri, 31 Jul 2026 12:03:29…

22 րոպե ago

Ուզում են 3 անգամ կալանավորեն ինձ` հակառակ ազդեցությունն է ունենալու

Ուզում են 3 անգամ կալանավորեն ինձ` հակառակ ազդեցությունն է ունենալու Fri, 31 Jul 2026 12:02:33…

23 րոպե ago