«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում

Thu, 12 Mar 2026 15:27:00 +0400


Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով։ Հյուրատան տնակները մեղվափեթակների տեսքով են, որտեղ գյուղական տուրիզմի սիրահարները հանգստանալուց բացի կարող են իրականացնել մեղրի համտես, մասնակցել մեղրաքամին։

Բիոգրաֆի հյուրատունը Ակբա ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է. ստացված դրամաշնորհի միջոցով ներդրվել են հատուկ էկո լուծումներ, որոնց շնորհիվ հյուրատունը ֆիլտրում է ցանկացած կեղտաջուր և չի աղտոտում շրջակա միջավայրը։

«Հյուրատան կառուցմամբ փորձել ենք ոչ միայն զարգացնել համայնքը, այլ նաև զարկ տալ զբոսաշրջության և համայնքի զարգացմանը: Ստեղծել ենք հանգստի հարմարավետ անկյուն, որտեղ սնունդը էկոլոգիապես մաքուր է՝ տեղական բնական պրոդուկտներից պատրաստված։ Մեզ համար կարևոր էր, որ հյուրատան գործունեությունը «խոսի» օրգանական գյուղատնտեսության հետ, այդ իսկ պատճառով սկսեցինք կիրառել կանաչ լուծումներ՝ սկսած արևային պանելների տեղադրումից և ինքնաբավ դառնալու գործընթացից, վերջացրած կոյուղու մաքրման կայանի կառուցմամբ ու տեղադրմամբ, որի հարցում մեզ աջակցեց Ակբա ֆեդերացիան և NABU-ն։ Քանի որ հյուրատունը մոտ է գետին և մեզ համար կարևոր էր, որ կեղտաջրերը, որոնք արտադրվում են մեր հյուրատանը գործունեության ընթացքում, որևէ կերպ չվնասեն շրջակա միջավայրը»,- նշել է Բիոգրաֆի հյուրատան հիմնադիր Հայարփի Հակոբյանը։

Հայարփիի համագործակցությունը Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի հետ սկսվել է դեռ 2021-ին. նա մասնակցել է օրգանական գյուղատնտեսության աջակցման ծրագրին և ստացել օրգանական մեղր արտադրողի սերտիֆիկատ՝ ներկայացնելով իր արտադրանքը արտերկրի շուկաներում։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանում պատերազմի պատճառով մինչև 3 միլիոն մարդ լքել է իր տները

Իրանում պատերազմի պատճառով մինչև 3 միլիոն մարդ լքել է իր տները Thu, 12 Mar 2026…

8 րոպե ago

Փողոցային պայքարի մեկնարկը տրվելու է մարտի 13-ին

Փողոցային պայքարի մեկնարկը տրվելու է մարտի 13-ին Thu, 12 Mar 2026 21:15:26 +0400 Վաղը` մարտի…

22 րոպե ago

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ․ Իշխան Սաղաթելյան

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ․ Իշխան Սաղաթելյան Thu,…

34 րոպե ago

Մանկապիղծ ֆինանսիստի գործով նոր փաստաթղթեր են հայտնվել

Մանկապիղծ ֆինանսիստի գործով նոր փաստաթղթեր են հայտնվել Thu, 12 Mar 2026 21:00:17 +0400 Բրիտանական կառավարությունը…

37 րոպե ago

Հրաժարվել են հանդիպել առաջատար իրավապաշտպաններին

Հրաժարվել են հանդիպել առաջատար իրավապաշտպաններին Thu, 12 Mar 2026 20:52:00 +0400 Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը…

46 րոպե ago

Մոլդովական փորձը գործողության մեջ

Մոլդովական փորձը գործողության մեջ Thu, 12 Mar 2026 20:45:00 +0400 Խորհրդարանական ընտրության առումով մոլդովական փորձը…

53 րոպե ago