Ասում է՝ վարչապետին  ճանապարհել են ծափահարությամբ․ վե՞րջ․․․

Ասում է՝ վարչապետին  ճանապարհել են ծափահարությամբ․ վե՞րջ․․․

Thu, 12 Mar 2026 16:45:30 +0400


Արայիկ Հարությունյանը մի գրառում է արել, որից եզրակացնում ես, որ այս մարդը դիվանագիտությունից ոչինչ չի հասկանում․
«Հայաստանի վարչապետին ճանապարհեցին ծափահարություններով․ ահա այսպես են ընդունում անկախ ու ինքնիշխան պետության ղեկավարին»:

Ինքնիշխանություն ու ծափահարություն՝ մի քիչ տարօրինակ համադրություն է։ Ծափահարությունը դիվանագիտական էթիկայի մաս է, ոչ թե անկախության չափման միավոր։ Եվրոպական խորհրդարանում ծափահարում են գրեթե բոլոր ելույթներից հետո՝ անկախ նրանից, թե տվյալ երկրի իշխանությունը որքան հաջող կամ անհաջող է իր երկրի ներսում։ Եթե ծափահարություններով չափենք անկախությունը, ապա աշխարհի ամենաանկախ միավորները բեմերն ու թատրոններն են։

Անկախ պետության չափանիշը դրսի ծափահարությունը չէ, այլ պետության վիճակը ներսում։ Իսկ ներսում գիտեք՝ ինչ վիճակ է։
Այս ամենին մի բան էլ ավելացնեմ․ հայկական մշակույթում ընդունված ավանդույթ է՝ ծափահարություններով, ծափողջյուններով ճանապարհել մեռածներին։ Կարելի է նաև հասկանալ փոխաբերական իմաստով՝ ծափահարություններով ճանապարհում են թոշակի գնացողին։ Երբ Արայիկ Հարությունյանն ասում է, որ «Հայաստանի վարչապետին ճանապարհեցին ծափահարություններով», հայաստանյան հանրությունը մտածելու երկու ընտրանք ունի՝ կամ ճանապարհում են այն աշխարհ, կամ թոշակի։ Ուրիշ այլընտրանք չկա։ Որովհետև ծափահարությունը դիվանագիտական ժեստ է և անկախության ու ինքնիշխանության հետ ոչ մի կապ չունի։ Գուցե վերջին հրաժեշտի ա՞զդ է։ Կամ գուցե եվրոպական թատրո՞ն․․․ Ամեն դեպքում աշխատակազմի ղեկավարը լավ կանի բառերի հետ զգույշ վարվել․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել

Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Sun, 26 Jul 2026 11:45:46 +0400 Արամ Մելիքյանին մեքենա է…

9 րոպե ago

Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան

Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Sun, 26 Jul 2026…

25 րոպե ago

Երկնային երեք երևույթ մեկ օրում

Երկնային երեք երևույթ մեկ օրում Sun, 26 Jul 2026 11:15:00 +0400 Օգոստոսի 12-ին տեղի կունենա…

40 րոպե ago

Կլինի նոր եւ օրիգինալ մարտահրավեր՝ հարգարժան տիկնոջ համար

Կլինի նոր եւ օրիգինալ մարտահրավեր՝ հարգարժան տիկնոջ համար Sun, 26 Jul 2026 11:00:55 +0400 ՌԻԱ…

54 րոպե ago

«Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը»․ Ռուբեն Սրբազան

«Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը»․ Ռուբեն Սրբազան Sun, 26 Jul 2026…

1 ժամ ago

Ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

Ապօրինի զենք-զինամթերք են հանձնել Sun, 26 Jul 2026 10:00:16 +0400 Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական…

2 ժամ ago