Ալեն Սիմոնյանն` ուր, ֆիզիկան ու գիտահետազոտությունն` ուր

Ալեն Սիմոնյանն` ուր, ֆիզիկան ու գիտահետազոտությունն` ուր

Thu, 12 Mar 2026 17:17:57 +0400


Երևանի պետական համալսարանը վերածվել է ՔՊ կուսակցության գրասենյակի: Բացի այն, որ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հլուհնազանդ ծառայում է իշխանություններին, մայր բուհում նաեւ անդադար թրքասիրական քարոզ է տարվում: Օրինակ` գրող Մարկ Արենին են հրավիրում, որ հայտնի «Անատոլիական պատմություններ» ստեղծագործության հեղինակն է, ինչ-որ անհայտ բանախոս են գտնում, ով քարոզում է, որ պարտությունը հաղթանակ է և այլն:

Այսօր էլ տեղեկացանք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է ԵՊՀ այցելել և շրջել գիտահետազոտական կենտրոններում: Ի՞նչ կապ ունի մասնագիտությամբ իրավաբան, ժամանակին պրոդյուսեր եւ խմբագիր աշխատած Սիմոնյանը գիտահետազոտության հետ, հասկանալի չդարձավ:

Սիմոնյանն այցը սկսել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտից, որտեղ Ազգային ժողովի նախագահն այցելել է Օպտիկայի և ֆոտոնիկայի, ինչպես նաև Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների կենտրոններ, որտեղ ներկայացվել են իրականացվող գիտահետազոտական ծրագրերը, առկա տեխնիկական ռեսուրսները և դրանց կիրառման հնարավորությունները կրթական ու գիտական գործընթացներում։

Այնուհետև Ալեն Սիմոնյանը շրջել է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում՝ ծանոթացել վերանորոգված ենթակառուցվածքներին, ժամանակակից սարքավորումներով համալրված լսարաններին և գիտակրթական միջավայրին, որոնք նպաստում են ուսանողների ուսումնառության և գիտահետազոտական գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանը։

Նա այցելել է նաև ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, որի առաջին հարկը «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվել ու կահավորվել է։ Հիմնանորոգման շրջանակում, ըստ ԵՊՀ-ի, ամբողջությամբ բարելավվել են ենթակառուցվածքները. վերակառուցվել է առաջին հարկի նախասրահը, արդիականացվել լուսավորության համակարգը եւ այլն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ են քննարկել ՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը

Ինչ են քննարկել ՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը Sat, 25 Jul 2026 21:30:09 +0400 ՀՀ…

18 րոպե ago

Սպասարկում են ՀՀ-ի նկատմամբ կիրառվող «Անակոնդայի ռազմավարությունը․ Արա Պողոսյան

Սպասարկում են ՀՀ-ի նկատմամբ կիրառվող «Անակոնդայի ռազմավարությունը․ Արա Պողոսյան Sat, 25 Jul 2026 21:15:53 +0400…

32 րոպե ago

Ինչքան ժամանակում արհեստական բանականությունը կգերազանցի մարդկային բանականությանը, ըստ Իլոն Մասկի

Ինչքան ժամանակում արհեստական բանականությունը կգերազանցի մարդկային բանականությանը, ըստ Իլոն Մասկի Sat, 25 Jul 2026 21:00:10…

48 րոպե ago

Էլինա Ավանեսյանը պարտվեց

Էլինա Ավանեսյանը պարտվեց Sat, 25 Jul 2026 20:43:39 +0400 Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը ավարտեց ելույթները…

1 ժամ ago

Երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց

Երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց Sat, 25 Jul 2026 20:29:04 +0400 Երևանի ավագանու անդամ Քրիստինա…

1 ժամ ago

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության էությունն ու ծագումն ամբողջովին պարզ էին. Տոկաև

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության էությունն ու ծագումն ամբողջովին պարզ էին. Տոկաև Sat, 25 Jul…

2 ժամ ago