Նիկոլական խաղաղության գինը

Նիկոլական խաղաղության գինը

Thu, 12 Mar 2026 17:45:48 +0400


Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը «կռիվ էր տալիս» Սյունիքով Ադրբեջանին անխոչընդոտ միջանցք հատկացնելու գաղափարի դեմ: Բացարձակ չէր ընդունում այն՝ ասելով, թե դրա մասին որեւէ խոսք չկա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում: Բայց քանի որ դիմացինը Իլհամն էր, որն անընդհատ շանտաժի էր ենթարկում իրեն սահմանային հարձակումներով եւ, ընդհանրապես, նոր պատերազմի սպառնալիքով, այնուամենայնիվ, հատկացվեց անխոչընդոտ երթեւեկության միջանցք: Վաշինգտոնյան եռակողմ համաձայնությամբ 20 թվի նոյեմբերի 9-ին նախատեսվածից մի էական տարբերություն արվեց` այն, որ միջանցքի վերահսկողությունը ռուսների փոխարեն անցավ ամերիկացիներին: Ու ամերիկյան փաթեթավորմամբ ստացավ հնչեղ անուն՝ ԹՐԻՓՓ, ինչն ընդունելի դարձրեց այն. համենայնդեպս, ինչպես սիրում է կրկնել վերը նշված անձը, հայ ժողովուրդը դուրս չեկավ փողոց ու հեղափոխություն չարեց, ուրեմն համաձայն է իր կայացրած որոշումներին:

Հիմա հերթը հասել է Իլհամի մեկ այլ՝ Հայաստան 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» պահանջին: Վերջին երկու տարում դրա կատարումը եւս կատեգորիկ բացառվում էր նշված անձի կողմից: Ու հանկարծ պարզվում է, որ դա ոչ միայն հնարավոր է, այլեւ արդեն գործնական աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, ինչը նշանակում է, որ Բաքվից հնչող սպառնալիքն ու շանտաժն ավելի են ուժեղացել: Ինչն իր հերթին նշանակում է, որ ինքը ստիպված է բավարարել նաեւ այդ պահանջը: Իսկ եթե դա տեղի ունենա, ապա ամենաուշը երկու սերունդ անց Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կկազմեն ազգությամբ ադրբեջանցի՝ «հայաստանցի» պատգամավորները: Դա նորություն չէ, դրա մասին բազմիցս է ասվել եւ այդ թվում՝ տողերիս հեղինակի կողմից: Եվ դա այն գինն է, որով Հայաստանը վճարելու է, որպեսզի երկու երկրների միջեւ տիրի կեղծ խաղաղություն: Կներեք, սխալվեցի, ոչ թե երկու երկրների, այլ հայերից զուրկ Ադրբեջանի եւ ադրբեջանցիներով լեցուն «Արեւմտյան Ադրբեջանի» միջեւ: Իսկ դրանից մի քանի տարի հետո էլ տեղի կունենա երկու «երկրների» միավորումը: Ավելի ճիշտ՝ «Արեւմտյան Ադրբեջան» կոչված միավորի ներառումը Ադրբեջանի Հանրապետության կազմում: Ճիշտ այնպես, ինչպես հիմա ընթանում է ինքնավար Նախիջեւանի ներառումը ադրբեջանական օրենսդրական փոփոխության միջոցով:

Սա այն գինն է, որ վճարելու է հայ ժողովուրդը, որպեսզի տիրի այն խաղաղությունը, որ նախագծվել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից: Եթե դրան համաձայն է հայաստանցիների մեծամասնությունը, ապա հունիսի 7-ին այդ մարդիկ կարող են չգնալ ընտրատեղամաս, ինչպես դա տեղի ունեցավ 2021 թվականի հունիսի 20-ին: Կամ էլ՝ գնալու դեպքում ընտրեն նիկոլական ՔՊ-ին եւ կամ նրան ծառայող այս կամ այն կուսակցությանը: Իսկ եթե համաձայն չեն, ապա այս երեք ամսվա ընթացքում պետք է իրենց միջից դուրս հանեն անտարբերությունը: Եվ հայրենասիրական զգացումով տոգորված՝ հանդես բերեն քաղաքացիական գիտակցություն ու «ոչ» ասեն իշխանությունը պահպանելու նպատակով Հայաստանն ադրբեջանցիներով լցնելու գաղափարին: Իսկ դա նշանակում է, որ պետք է մերժեն հանուն իշխանությունը պահպանելու՝ երկու սերունդ անց Հայաստանը կործանելու նիկոլական ծրագիրը: Եվ, վերջապես, մերժեն վարչապետ Նիկոլին ու նրա ՔՊ-ական կառավարությունը:
ՀԳ. Եթե երեք ամիս անց վերարտադրվի Նիկոլի իշխանությունը, երկու-երեք տարի անց մենք ականատես կլինենք այն պատկերին, երբ Արցախով Հայաստանի Հանրապետության տարածք կմտնեն թյուրքախոս քոչվոր ցեղի ներկայացուցիչները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշակերտը դպրոցում դանակահարել և սպանել է ուսուցչուհուն

Աշակերտը դպրոցում դանակահարել և սպանել է ուսուցչուհուն Tue, 07 Apr 2026 13:30:52 +0400 Ռուսաստանի Պերմի…

8 րոպե ago

Սաուդյան Արաբիան Իրանից կողմից ենթարկվել է աննախադեպ հարձակման

Սաուդյան Արաբիան Իրանից կողմից ենթարկվել է աննախադեպ հարձակման Tue, 07 Apr 2026 13:30:24 +0400 Սաուդյան…

8 րոպե ago

Փաշինյանին հորդորում եմ՝ էս 2 ամիսը քիչ կեր ժողովրդի ներվերը, հետո կգնաք, ձեր գործով կզբաղվեք

Փաշինյանին հորդորում եմ՝ էս 2 ամիսը քիչ կեր ժողովրդի ներվերը, հետո կգնաք, ձեր գործով կզբաղվեք…

8 րոպե ago

Ալեն Սիմոնյան ջա՜ն, ուժեղ տղաներն անգամ 2-ով ուժեղ են․ Ալիկ Ալեքսանյանը` Ալեն Սիմոնյանին

Ալեն Սիմոնյան ջա՜ն, ուժեղ տղաներն անգամ 2-ով ուժեղ են․ Ալիկ Ալեքսանյանը` Ալեն Սիմոնյանին Tue, 07…

9 րոպե ago

ՔՊ-ն ցայտնոտի քայլեր է անում, Սամվել Կարապետյանն առաջատար է

ՔՊ-ն ցայտնոտի քայլեր է անում, Սամվել Կարապետյանն առաջատար է Tue, 07 Apr 2026 13:14:13 +0400…

24 րոպե ago

Ինչպես եք գնահատում հասարակական տրամադրությունը վերջին ամիսների ընթացքում

Ինչպես եք գնահատում հասարակական տրամադրությունը վերջին ամիսների ընթացքում Tue, 07 Apr 2026 13:12:38 +0400 Տեղի…

26 րոպե ago