Տխմարության բանաձևումը

Տխմարության բանաձևումը

Thu, 12 Mar 2026 18:45:00 +0400


Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարականի դիմում պահանջի ՀՀ վարչապետից՝ վերջինիս կողմից որոշումներ կայացնելու և արարողակարգային այցերի հետ կապված սկանդալային իրավիճակներ ստեղծելու հիմնապատճառներով: ԱՄՆ փոխնախագահ Վենսի Ծիծեռնակաբերդ կատարած պաշտոնական արարողակարգային այցի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի միջոցով ԱՄՆ փոխնախագահին Արցախի թեմայով գրքեր նվիրելը, արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության հիշատակումը որպես հիմք դիտելն ու տնօրենից հրաժարականի դիմում պահանջելը, ինչպես նաև հաջորդիվ դրա մասին բացեիբաց հայտարարելը, վկայում է լիակատար ու անմնացորդ անմեղսունակության մասին:

Հիմա կետերով

Ա մեղավոր

Այդ մակարդակի պաշտոնական այցի ընթացքում մշակված ու քննարկված պետք է լինեն ԲՈԼՈՐ արարողակարգային մանրամասնությունները՝ ընդհուպ մինչև Ծիծեռնակաբերդում հյուրի տեղաշարժման ժամանակացույցն ու հյուրերին տրամադրվող նվերների տեսականին: Դա պարզապես չի արվել: Այստեղ Էդիտա Գզոյանը մեղավոր չի, քանզի հիմնական թերացողներն ու Նիկոլին արհամարողներն ի սկզբանե եղել են իր աշխատակազմի ղեկավարն ու ՀՀ արտգործնախարարը՝ ովքեր «կուրսի չեն եղել» ՀՀ վարչապետի ներկա արտաքին քաղաքական կուրսից:

Բ մեղավոր

Անգամ այս բացթողման պարագայում ՀՀ պետարարողակարգի պատասխանատուները, ովքեր եղել այդ պահին Ծիծեռնակաբերդում ու բավական ժամանակ են ունեցել տեղեկանալու Էդիտա Գզոյանի նպատակադրության մասին ու բացառել դա, կարող էին դա անել հաշվված վայրկյանների ընթացքում, բայց դա չեն արել, քանզի իրենց հետաքրքիր չի եղել Նիկոլ Փաշինյանի կարծիքն այդ կապակցությամբ:

Գ մեղավոր

Մինչ բարձրաստիճան հյուրերի ժամանումը Ծիծեռնակաբերդ, այդ պահին Էդիտա Գզոյանի կողքին է եղել նրա անմիջական վերադասը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով պարտավոր էր հարցնել Է. Գզոյանին, թե ի՞նչ է պատրաստվում նվիրել հյուրին: Սա նշանակում է, որ Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն ու ու նրա հայտարարած «կառավարությունն այդ ես եմ» ձևակերպումն առ ոչինչ են:

Ու վերջում. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կա Արցախի դեմ իրագործված ցեղասպանության պատմությունն ու հետևանքներն ուսումնասիրող բաժին: Նիկոլի տրամաբանությամբ այս բաժինը պետք է լուծարվի, կամ իր ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները, քանի որ թանգարանում նման բաժնի գոյությունը դիտվելու է անցանկալի ու վտանգավոր:

Հ․Գ. Ի դեպ գիրք նվիրելու կապակցությամբ նորից վերհիշեցի ՀՑԹԻ-ի ֆոնդերից 2005 թվականին անհայտացած գրքերի թեման ու այդ առիթով իմ նախաձեռնությամբ 2007 թվական հարուցված քրեական գործը: Վերջիվերջո գողության այդ դրվագը ևս, հնարավոր է, որ ուղղակի առնչություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգերի ու իրականացնողների հետ:
Ինչպես ասում էր ՔՊ-ական Ալխազը՝ կարճ…

Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Դու որ գնաս հայերը կշարունակեն, հայերը կապրեն խաղաղ». քոմենթներ

«Դու որ գնաս հայերը կշարունակեն, հայերը կապրեն խաղաղ». քոմենթներ Fri, 13 Mar 2026 20:45:00 +0400…

14 րոպե ago

Որն է այցելելու համար այս տարվա լավագույն քաղաքը

Որն է այցելելու համար այս տարվա լավագույն քաղաքը Fri, 13 Mar 2026 20:30:28 +0400 Ավստրալական…

29 րոպե ago

Հայաստանի վերջնական կազմաքանդումը կանխելու համար 1-1.5 ամիս ժամանակ կա

Հայաստանի վերջնական կազմաքանդումը կանխելու համար 1-1.5 ամիս ժամանակ կա Fri, 13 Mar 2026 20:15:35 +0400…

44 րոպե ago

Ուր են տարել Կարապետյանի աջակիցներին

Ուր են տարել Կարապետյանի աջակիցներին Fri, 13 Mar 2026 20:01:20 +0400 Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում…

58 րոպե ago

Ալի Խամենեիի այրին ողջ է մնացել

Ալի Խամենեիի այրին ողջ է մնացել Fri, 13 Mar 2026 20:00:41 +0400 Ամերիկա-իսրայելական հարձակման հետեւանքով…

59 րոպե ago

Կարապետյանը դիմել է քաղաքացիներին

Կարապետյանը դիմել է քաղաքացիներին Fri, 13 Mar 2026 19:55:00 +0400 Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի…

1 ժամ ago