Զրկել այդ իրավունքից

Զրկել այդ իրավունքից

Fri, 13 Mar 2026 09:00:00 +0400


Չկա օր, որ պետության առաջին դեմքը որեւէ խնդրահարույց, սադրիչ հայտարարություն չանի, որով հայի ազգային արժանապատվությունն է ոտնահարում, արցախցիների շահերին, մեր պետությանն անդառնալի վնասներ հասցնում: Նրա հայտարարություններն ինչ-որ պահից այլեւս հայկական պետության եւ հայ ժողովրդի շահերը չեն արտահայտում․ ում շահերն ասես արտահայտում են` ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Ուկրաինայի, Վրաստանի, մեր հարեւան Ադրբեջանի ու Թուրքիայի, բայց ո՛չ Հայաստանի: Նա երկրի ներսում անթիվ-անհամար թշնամիներ է վաստակել, իսկ երկրից դուրս բարեկամներ է փնտրում` իր վերարտադրության հույսը կապելով օտարների հետ, որոնց աջակցությամբ փորձելու է իրեն պարտադրել ՀՀ հասարակությանը, որ հետագա հինգ տարիների ընթացքում էլ շարունակի հակահայկական հայտարարություններ անել, ի վնաս Հայաստանի շահերի գործել ու կրկին քողարկվել «ես լեգիտիմ ընտրված իշխանություն եմ» արտահայտության տակ: Չէ՞ որ այս արտահայտությամբ է հիմնավորում «Արցախն Ադրբեջանի մաս է կազմում», «արցախցիները չպետք է վերադառնան իրենց հայրենիք» ասելու իր իրավունքը: Նաեւ ցեղասպանության եւ Արցախի մասին խոսող Ցեղասպանության թանգարանի տնօրենին է ազատում աշխատանքից, թե «Հայաստանում չի կարող երկու արտաքին քաղաքականություն լինել», ինչը բացահայտորեն նշանակում է, որ ընտրվելուց հետո փակելու է այդ թանգարանը, հողին է հավասարեցնելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, արգելելու է ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումները, «Արցախ» անունը հիշատակողներին բացահայտորեն պատժելու է, մեր պատմությունից ջնջելու է արցախյան հաղթանակի, պատերազմների, Արեւմտյան Հայաստանի մասին հիշատակումները: Եվ ամեն անգամ, երբ դուք փորձելու եք առարկել, ասելու է` ես լեգիտիմ իշխանություն եմ, իրավունք ունեմ դա անելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Շտապ տարհանվե՛ք․ Իսրայելի բանակը՝ իրանցիներին

Շտապ տարհանվե՛ք․ Իսրայելի բանակը՝ իրանցիներին Fri, 13 Mar 2026 15:00:10 +0400 Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ…

10 րոպե ago

Նարեկը պատվով լրացնում է Սամվել Կարապետյանի բացը

Նարեկը պատվով լրացնում է Սամվել Կարապետյանի բացը Fri, 13 Mar 2026 14:45:10 +0400 Բավականին հստակ…

25 րոպե ago

Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից

Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Fri, 13 Mar 2026 14:32:47 +0400 Փաշինյանն ասում է. «պատարագի…

37 րոպե ago

Ռուսաստանն ու Ուկրաինան չեն խնայում միմյանց․ ինչ է հայտնում ՊՆ-ն

Ռուսաստանն ու Ուկրաինան չեն խնայում միմյանց․ ինչ է հայտնում ՊՆ-ն Fri, 13 Mar 2026 14:30:47…

39 րոպե ago

Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին

Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին Fri, 13 Mar 2026 14:29:07 +0400 Latest…

41 րոպե ago

Մարտական պատրաստվածության բարձրացումը միշտ է ակտուալ, արդյունավետ․Վովա Վարդանով

Մարտական պատրաստվածության բարձրացումը միշտ է ակտուալ, արդյունավետ․Վովա Վարդանով Fri, 13 Mar 2026 14:28:19 +0400 Latest…

42 րոպե ago