«Հրապարակ»․ Արամ Զավենի Սարգսյանը, եթե վարչապետ դառնալու շանս ունենա, Նիկոլին կտրորի

«Հրապարակ»․ Արամ Զավենի Սարգսյանը, եթե վարչապետ դառնալու շանս ունենա, Նիկոլին կտրորի

Fri, 13 Mar 2026 10:45:24 +0400


«Հրապարակի» զրուցակիցն «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն է, որը ժամանակին Վազգեն Մանուկյանի ԱԺՄ կուսակցության անդամն էր եւ խորհրդարանում քննադատում էր գործող իշխանություններին:

– Հետեւո՞ւմ եք ներքաղաքական պրոցեսներին, նախընտրական թեժ պայքար է սկսվել: Ըստ Ձեզ` ի՞նչ պրոցեսներ են այժմ ընթանում: Ո՞ր ուժին եք սատարում:

– Ես կասեի` ոչ թե հետեւում եմ, այլ` շատ-շատ եմ հետեւում, հետեւելը մեղմ է ասված, թեպետ, տարիքիս հետ կապված, ես չեմ կարող ընտրություններին մասնակցել, սակայն դաշինքային պրոցեսների մեջ եմ ուզում ներքաշել որոշ ուժերի…. խնդիրը ես դնում եմ հետեւյալում․ 2021 թվականի ընտրությունների ժամանակ Նիկոլը կարողացավ մթնոլորտ ստեղծել վատի եւ ամենավատի միջեւ, կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ` Ռոբը, եւ այդ պրոցեսի մեջ, բնականաբար, հաղթեց ինքը, քանի որ Ռոբի նկատմամբ ատելությունն ավելի մեծ էր, քան իր հանդեպ: Բայց ժողովուրդը, տեսնելով, թե այս ընթացքում ինչ է կատարվում, այժմ արդեն մարդիկ ծայրից ծայր զզվում են թե՛ Նիկոլից ու նիկոլականներից, թե՛ Ռոբից ու ռոբականներից: Այս պայմաններում բնական է, որ պատասխանատվությունն իր վրա պետք է վերցնեն այլ արտախորհրդարանական ուժեր: Նրանք պետք է փորձեն պրոցեսներին ընթացք տալ: Այսօր Նիկոլի կողմից վարվող սխալ քաղաքականության արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ դեպի քաղաքակիրթ աշխարհ կողմնորոշված ուժերն ազգայինի կարեւորության տեղն ու դերը չեն գիտակցում, նրանք, այսպես ասած, կիսաապազգային են, հոմոսեքսուալներ են պարտադիր եւ այլն, եւ որ հիմնական խնդիրն է` ազգային գաղափարներով հանդես են գալիս հյուսիսից եկող քամիները: Քաղաքակիրթ աշխարհում ազգերի տեղն ու դերն ամենուր պաշտպանված են, նույն ազգային փոքրամասնությունները: Նույն Ռուսաստանն ուզում է, որ ամենուր իշխեն ռուսական մշակույթը, ռուսաց լեզուն, բայց Արեւմուտքը երբեք չի պայքարում ո՛չ մեր լեզվի դեմ, ո՛չ մեր արժեքների դեմ, ո՛չ մի բանի դեմ: Ցավոք, մեզանում արեւմտամետները համարվում են ապազգային, իսկ ապազգայիններին համարում են ազգային, բայց իրականությունը ճիշտ հակառակն է:

– Մարտի 11-ին Եվրախորհրդարանում Փաշինյանը վերջնականապես փորձեց փակել արցախցիների հույսի էջը՝ պնդելով, որ նրանք մեկընդմիշտ պետք է մոռանան Արցախ վերադարձի մասին: Այս հայտարարությունն արժանացավ եվրոպացի պաշտոնյաների ծափահարություններին: Էլ ինչպե՞ս է ԵՄ-ն ազգային շահերի կողմնակից:

– Ներողություն, բայց պրիչո՞մ տուտ Եվրոպա, եթե Փաշինյանի մտավոր կարողություններն այդքան են, այդ մարդու մտավոր կարողությունները սահմանափակված են: Այդ մարդը չի հասկանում ազգայինի դերն ու տեղը:

– Այո, բայց Եվրապառլամենտում նրա ապազգային հայտարարություններն արժանացան հիացած ծափողջույնների:

– Ո՞վ է հիացած, ես այդպես չեմ կարծում: Եվրապառլամենտում երբեք Արցախի մասին հարցերի շուրջ ծափ չեն տալիս, ուրիշ բանի համար էին գուցե ծափ տալիս: Ի տարբերություն Նիկոլի, Եվրապառլամենտն Արցախի էթնիկ զտման թեմայով հարյուր անգամ դատապարտել է Ադրբեջանին` ամենակոպիտ խոսքերով: Բայց եթե Եվրոպան Ալիեւին կոպիտ ձեւով դատապարտում է, իսկ Նիկոլը սիլիբիլի է անում նույն Ալիեւի հետ, ապա պրիչո՞մ տուտ Եվրոպան էդտեղ:

– ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ վերջերս ուղիղ տեքստով ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրմանն աջակցում է: Այդ դեպքում ինչո՞ւ են աջակցում Նիկոլ Փաշինյանին, եթե ազգային արժեքների կողմնակից են:

– Թրամփն էլ, Ամերիկան էլ, Եվրոպան էլ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում չեզոքանան Կրեմլի ազդեցության լծակները: Նրանք նման խնդիր ունեն, եւ բնական է, որ պետք է ասեն` եթե մեզ հետ գնաք, ապա ամեն ինչ լավ է լինելու: Նիկոլին նրանք ստիպում են, որ հնարավորինս ավելի արագ հեռանա Պուտինից, էդքան բան: Առաջիկա ընտրությունները բախտորոշ են լինելու ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության համար, այլեւ` ողջ հայ ժողովրդի համար, քանի որ նման թուլակամ իշխանությունները մեզ տանելու են կործանման: Միակ ելքը, որ այս ընտրություններով լինի իշխանափոխություն, այն է, որ գան իշխանության դեպի քաղաքակիրթ աշխարհ կողմնորոշված ուժերը:

– Ովքե՞ր են նրանք, ո՞ր ուժերի մասին եք խոսում:

– Բազմաթիվ են նրանք: Դրանք այն ուժերն են, ովքեր ստորագրահավաք արեցին՝ ԵՄ-ին անդամակցելու համար:

– Այսինքն` Արման Բաբաջանյան, Արամ Զավենի Սարգսյան, Հովսեփ Խուրշուդյան:

– Այո:

– Բայց նրանք Նիկոլ Փաշինյանի բացահայտ աջակիցներն են: Արամ Զավենիչը Երեւանի ավագանիում գործարքի գնաց ՔՊ-ի հետ, նա ՔՊ-ականներից ավելի շատ է աջակցում Փաշինյանին:

– Ներողություն, բայց քաղաքական դաշտի բուն էությունը մրցակցությունն է: Նրանք իրենց կուսակցության շահերից ելնելով՝ մի պահ աջակցել են Նիկոլին, բայց եթե հնարավորություն ունենան, Նիկոլին ոտքի տակ կտան:

– Ինչո՞ւ պետք է Արամ Զավենիչը Նիկոլին ոտքի տակ տա, նրա կռիվը ռուսների եւ Քոչարյանի դեմ է:

– Ակնհայտ է, որ նա գիտի բոլոր դառնությունները, նա առավոտից երեկո Նիկոլին է քննադատում` Շանհայի հետ կապված:

– Որտե՞ղ է քննադատում, բացառապես ՔՊ-ի գովքն է անում:

– Շանհայի հարցում քննադատեց: Արամ Զավենի Սարգսյանը եթե վարչապետ դառնալու շանս ունենա, Նիկոլին կտրորի: Այդ կարգի մարդիկ պետք է միավորվեն իրար, թե չէ՝ ո՞վ ասաց, որ սիրում են Նիկոլին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան

Ինչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան Fri, 13 Mar 2026 13:08:52 +0400 «Հայաստանը…

21 րոպե ago

Իսրայելը «շատ անակնկալներ» ունի Իրանի համար․ Նեթանյահու

Իսրայելը «շատ անակնկալներ» ունի Իրանի համար․ Նեթանյահու Fri, 13 Mar 2026 13:00:43 +0400 Իսրայելի վարչապետ…

30 րոպե ago

Անվտանգության հայեցակարգ է մշակել, որը, սակայն, Փաշինյանին չեն տա

Անվտանգության հայեցակարգ է մշակել, որը, սակայն, Փաշինյանին չեն տա Fri, 13 Mar 2026 13:00:40 +0400…

30 րոպե ago

Ասում էր՝ ասեք կանենք

Ասում էր՝ ասեք կանենք Fri, 13 Mar 2026 12:51:29 +0400 Նազարբեկյան 26–ի բնակիչները դժգոհություն են…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Կեղծիքներով ու ապօրինություններով ուղեկցվող ընտրություն

«Հրապարակ»․ Կեղծիքներով ու ապօրինություններով ուղեկցվող ընտրություն Fri, 13 Mar 2026 12:45:25 +0400 ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ…

45 րոպե ago

Փաշինյանի այցելությունից հետո ինձ հեռացրին

Փաշինյանի այցելությունից հետո ինձ հեռացրին Fri, 13 Mar 2026 12:39:39 +0400 Երևանում շարունակվում են բողոքի…

51 րոպե ago