Նիկոլ, էս ո՞ւր հասանք․Դավիթ Սանասարյան

Նիկոլ, էս ո՞ւր հասանք․Դավիթ Սանասարյան

Fri, 13 Mar 2026 10:57:21 +0400


Նիկոլ, էս ո՞ւր հասանք։

Դուք խոսում եք ժողովրդավարությունի՞ց, խոսում եք ինքնիշխանությունի՞ց, խոսում եք արտաքին քաղաքականությունի՞ց։
Բայց մի պարզ բան կա, որը կարծես չեք հասկանում։

Ուժեղ պետությունները գործում են մի քանի ճակատով․ կառավարությունը վարում է դիվանագիտություն, իսկ պատմական և ակադեմիական ինստիտուտները պաշտպանում են պատմական ճշմարտությունը։
Այս երկու ճակատները ոչ թե հակասում են իրար, այլ լրացնում են։

Գերմանիան Թուրքիայի հետ ունի ռազմավարական հարաբերություններ, բայց Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ գերմանական ակադեմիական աշխարհը այդ թեման մշտապես պահում է միջազգային օրակարգում։
Իսրայելը շատ հաճախ ստիպված է լինում վարել բարդ դիվանագիտություն տարբեր երկրների հետ։ Բայց մի բան երբեք չի անում․ չի սահմանափակում Հոլոքոստի հիշողության պաշտպանությունը։ Իսրայելի կառավարությունը կարող է բանակցել տարբեր պետությունների հետ, նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ ունի լուրջ հակասություններ։ Բայց միևնույն ժամանակ. ակադեմիական ինստիտուտներն ու Յադ Վաշեմը շարունակում են բարձրաձայնել Հոլոքոստի թեման ամբողջ աշխարհում։

Նույնը անում են շատ այլ պետություններ։

Ուժեղ պետությունները կարող են լինել ճկուն արտաքին քաղաքականության մեջ, բայց նրանք երբեք չեն հրաժարվում իրենց պատմական հիշողությունից։

Դուք ի՞նչ եք անում։

Փորձում եք սահմանափակել հենց այն ինստիտուտի աշխատանքները, որը պետք է պաշտպանի պատմական ճշմարտությունը։
Եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, վաղը կարող եք ասել՝ գուցե Ցեղասպանության հուշահամալիրն էլ փակե՞նք, որ Թուրքիան չնեղանա, ու հարաբերությունները կարգավորվեն։

Բայց պատմությունը մի պարզ բան է ցույց տվել. այն պետությունները, որոնք փորձում են իրենց արժանապատվությունը փոխանակել «բարեհաճության» հետ, վերջում չեն ստանում ոչ խաղաղություն, ոչ հարգանք։

Եթե ձեզ թվում է, որ մանր ժեստերով Ալիևին դուր գալով եք խաղաղություն բերելու, լավ լուր չունեմ։
Պատերազմից հետո Ալիևը դարձել է այնպիսի խաղացող, որի պահանջները միայն աճում են։ Քաղաքականության մեջ սա հայտնի երևույթ է․ «հաջողության» հասած ագրեսորը սովորաբար ավելի մեծ ախորժակ է ունենում։
Ձեր արածի անունը դիվանագիտություն չէ, դա ինքնազիջում է։

Քաջություն ունեցեք, ներողություն խնդրեք Edita Gzoyan-ից և վերականգնեք նրան իր պաշտոնում։
Իսկ երբեմն արդեն սկսում է տպավորություն ստեղծվել, որ այս ամենը արվում է նրա համար, որ ժողովուրդը ստիպված լինի ու իրենց էլ սերժի։

Դավիթ Սանասարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանն ու Ուկրաինան չեն խնայում միմյանց․ ինչ է հայտնում ՊՆ-ն

Ռուսաստանն ու Ուկրաինան չեն խնայում միմյանց․ ինչ է հայտնում ՊՆ-ն Fri, 13 Mar 2026 14:30:47…

9 րոպե ago

Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին

Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին Fri, 13 Mar 2026 14:29:07 +0400 Latest…

10 րոպե ago

Մարտական պատրաստվածության բարձրացումը միշտ է ակտուալ, արդյունավետ․Վովա Վարդանով

Մարտական պատրաստվածության բարձրացումը միշտ է ակտուալ, արդյունավետ․Վովա Վարդանով Fri, 13 Mar 2026 14:28:19 +0400 Latest…

11 րոպե ago

Գագիկ Ծառուկյանն այցելել է «Արարատցեմենտ» գործարան և շնորհակալություն հայտնել կանանց

Գագիկ Ծառուկյանն այցելել է «Արարատցեմենտ» գործարան և շնորհակալություն հայտնել կանանց Fri, 13 Mar 2026 14:17:52…

22 րոպե ago

Երևանում շարունակվում են առավոտից մեկնարկած ակցիաները` ի աջակցություն Սամվել Կարապետյանի

Երևանում շարունակվում են առավոտից մեկնարկած ակցիաները` ի աջակցություն Սամվել Կարապետյանի Fri, 13 Mar 2026 14:04:51…

35 րոպե ago

Իրանը կրկին ենթարկվել է հուժկու ավիահարվածների

Իրանը կրկին ենթարկվել է հուժկու ավիահարվածների Fri, 13 Mar 2026 14:00:57 +0400 Իսրայելի պաշտպանության բանակի…

39 րոպե ago