«Հրապարակ»․ Խաղադաշտի դարպասները ցանցեր չունեն, նստարաններ չկան

«Հրապարակ»․ Խաղադաշտի դարպասները ցանցեր չունեն, նստարաններ չկան

Fri, 13 Mar 2026 11:15:04 +0400


«Մասնակցային բյուջետավորում 2026թ.» ծրագիրը Տավուշի մարզի համայնքներում մեծ աղմուկ առաջացրեց։ Համայնքապետարանները գովազդում էին, որ մասնակցային բյուջետավորման գործընթացը քաղաքացիներին հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել համայնքային բյուջեի մի մասի բաշխմանը եւ իրենց համայնքի զարգացմանը վերաբերող որոշումների կայացմանը՝ ձեւավորելով ավելի պատասխանատու եւ ներառական տեղական ինքնակառավարում։ Այսինքն, բնակչությունը պետք է ծրագրեր առաջարկեր, դրանք քննարկվեին` հավանության արժանանային եւ իրականացվեին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Համայնքների բնակավայրերից ներկայացված ծրագրերի հեղինակներն էլ իրենց բարեկամներին, ծանոթներին, անգամ՝ անծանոթներին խնդրում էին համայնքապետարանի ինտերնետային էջը մտնել եւ քվեարկել իրենց ներկայացրած ծրագրի օգտին, որպեսզի այն շատ քվեներ ստանա, հաղթող ճանաչվի ու իրականացվի։ Ստացվեց Եվրատեսելի կամ երգի մրցույթների քվեարկության նման մի բան։ Սակայն «Մասնակցային բյուջետավորում» ծրագիրն իրականում նորույթ չէր, այն անցյալ տարի եւս իրականացվել է։ Այդ ծրագրին քաղաքացիների մասնակցությունը կարեւոր է ծրագրային առաջարկներ ներկայացնելու, համայնքի զարգացմանը վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու առումով, սակայն քաղաքացիները պետք է ուշադիր եւ հետեւողական լինեն այդ ծրագրերով համայնքներում կատարված աշխատանքների որակի, ծրագրի նախագծին դրանց համապատասխանության առումով։

Դիտարկենք «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում խաղահրապարակի կառուցման ծրագիրը։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքի «Հաշվետվություններ» բաժնում ներկայացված աշխատանքների թվում է նաեւ որպես մասնակցային բյուջետավորմամբ ձեւավորված եւ սուբվենցիաներ ստացած ծրագրերի հաշվետվությունը, որը ներկայացվել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի կողմից տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Այդ ծրագրերի մեջ է նաեւ Դիլիջանի Գետափնյա 74 շենքին հարակից տարածքում բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցման հաշվետվությունը, որին կից փաստաթղթում որպես ծրագրի նպատակ նշված է․ «Կառուցել բազմաֆունկցիոնալ խաղադաշտ, որտեղ կարող են զբաղվել սպորտով ոչ միայն երեխաները, այլ նաեւ՝ մեծահասակները։ Կարեւոր է նշել, որ խաղադաշտը տարբեր մարզաձեւերի համար է, այդ թվում` ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի համար նախատեսված իրենց ատրիբուտներով, ինչը զգալիորեն կբարձրացնի առողջ ապրելակերպի տարածումը եւ զարգացումը Դիլիջանում։ Ծրագրի իրականացումը կխթանի հանրային առողջությունը համայնքում, եւ կբարելավվեն ենթակառուցվածքները»:

Որպես ծրագրի շահառու՝ նշված են Դիլիջան բնակավայրի տվյալ թաղամասի ավելի քան 1100 բնակիչները։ Ծրագրի կապալառուն Աշտարակ քաղաքում գրանցված «Վեռանժ» ՍՊԸ-ն է։ Դիլիջանի Գետափնյա 74 շենքին հարակից տարածքում բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցման ծրագրի սկիզբը նշված է 2025թ․ հունվարի 1-ը, ծրագրի ավարտը՝ 2025թ․ դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի արժեքը 18 միլիոն 935 հազար 633 դրամ է։ Նախատեսված էր ձեռք բերել, տեղադրել 3 հատ նստարան, յուրաքանչյուրը՝ 60 հազար դրամով, 2 աղբաման, յուրաքանչյուրը՝ 10 հազար դրամով, 2 վոլեյբոլի ցանց, յուրաքանչյուրը՝ 16 հազար 500 դրամով, 2 հատ բասկետբոլի վահանակ՝ ցանցով, յուրաքանչյուրը՝ 53 հազար 80 դրամով, 2 հատ ֆուտբոլի դարպաս՝ ցանցով, յուրաքանչյուրը 250 հազար դրամ արժեքով։

Ծրագրի հաշվետվության մեջ ներկայացված է կառուցված խաղադաշտի 2 լուսանկար, որոնց մեջ հստակ երեւում է, որ խաղադաշտում նստարանները տեղադրված են, ֆուտբոլի դարպասները ցանցով պատված չեն։ Լուսանկարներից ակներեւ է, որ նորակառույց խաղադաշտի շրջակայքը կարիք ունի բարեկարգման։ Ահա, մասնակցային բյուջետավորմամբ կիսատ-պռատ արված մի ծրագիր՝ Դիլիջանի Գետափնյա փողոցի բնակիչների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանն ու Ուկրաինան չեն խնայում միմյանց․ ինչ է հայտնում ՊՆ-ն

Ռուսաստանն ու Ուկրաինան չեն խնայում միմյանց․ ինչ է հայտնում ՊՆ-ն Fri, 13 Mar 2026 14:30:47…

9 րոպե ago

Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին

Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին Fri, 13 Mar 2026 14:29:07 +0400 Latest…

10 րոպե ago

Մարտական պատրաստվածության բարձրացումը միշտ է ակտուալ, արդյունավետ․Վովա Վարդանով

Մարտական պատրաստվածության բարձրացումը միշտ է ակտուալ, արդյունավետ․Վովա Վարդանով Fri, 13 Mar 2026 14:28:19 +0400 Latest…

11 րոպե ago

Գագիկ Ծառուկյանն այցելել է «Արարատցեմենտ» գործարան և շնորհակալություն հայտնել կանանց

Գագիկ Ծառուկյանն այցելել է «Արարատցեմենտ» գործարան և շնորհակալություն հայտնել կանանց Fri, 13 Mar 2026 14:17:52…

22 րոպե ago

Երևանում շարունակվում են առավոտից մեկնարկած ակցիաները` ի աջակցություն Սամվել Կարապետյանի

Երևանում շարունակվում են առավոտից մեկնարկած ակցիաները` ի աջակցություն Սամվել Կարապետյանի Fri, 13 Mar 2026 14:04:51…

35 րոպե ago

Իրանը կրկին ենթարկվել է հուժկու ավիահարվածների

Իրանը կրկին ենթարկվել է հուժկու ավիահարվածների Fri, 13 Mar 2026 14:00:57 +0400 Իսրայելի պաշտպանության բանակի…

39 րոպե ago